18/10/2025
Հայը հազարամյակների ճանապարհ է անցել՝ կրելով իր խաչը, իր սուրը, իր հավատը։ Մենք տեսել ենք հրդեհված գյուղեր, ավերած քաղաքներ, բայց ամեն անգամ վեր ենք կացել մոխիրներից։ Ավարայրում Վարդանանց քաջերը զենք վերցրին ոչ թե հողի, այլ հավատի ու ազատության համար։ Զինվորները Սարդարապատում կանգնեցին, որ ազգը ապրի։ Մոնթեն ու նրա ընկերները լեռներում մաքառեցին, որ հայի երգը չլռի։ Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է․ Մոնթե Մելքոնայնի այս խոսքերը պետք դառնան մեր սեղանի հացն ու ջուրը ։ Մենք ունենք ուժ, որը գալիս է մեր լեռներից, մեր քարերից, մեր խաչքարերից։ Այդ ուժը ոչ ոք չի կարող խլել մեզանից։ Եվ այսօր, երբ կրկին վտանգները կանգնած են մեր դռան առաջ, հիշենք մեր արմատների կանչը․ Հայը ծնվել է, որ ապրի, պայքարի ու հաղթի։ Ոչ մի ուժ չի կարող կտրել մեզ մեր հողից, որովհետև մենք հողի մեջ ենք մեր արմատներով։ Սա է մեր հավերժական երդումը։ Սա է հայի հերոսական պատմությունը՝ շարունակվող։
Արեգ ԳՐԻԳ
Հայը հազարամյակների ճանապարհ է անցել՝ կրելով իր խաչը, իր սուրը, իր հավատը։ Մենք տեսել ենք հրդեհված գյուղեր, ավերած քաղաքներ, բայց ամեն անգամ վեր ենք կացել մո...