Syunik News

Syunik News Սյունիքից՝ վստահելի, անկախ և ստուգված լրատվություն

Հետևի՛ր՝ տեղեկացված լինելու համար
Telegram: t.me/syunik_news

Խաղողօրհնեքի տոնն է այսօր Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով եկեղեցիներո...
16/08/2026

Խաղողօրհնեքի տոնն է այսօր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով եկեղեցիներում կատարվում է խաղողի օրհնության ավանդական կարգը։

Օրհնված խաղողը խորհրդանշում է տարվա բերքն ու առատությունը՝ փոխանցելով օրհնության, խաղաղության և բարօրության մաղթանք։

Գորիսյան օրերի ջերմ ու տոնական կադրերը՝ լուսանկարներում Իսկ առջևում՝ սպասված համերգը «Ֆեստիվառ»-ի շրջանակում
15/08/2026

Գորիսյան օրերի ջերմ ու տոնական կադրերը՝ լուսանկարներում
Իսկ առջևում՝ սպասված համերգը «Ֆեստիվառ»-ի շրջանակում

15/08/2026

Տաթև Ասատրյանը՝ նախապատրաստական փորձի։
Շուտով՝ Գորիսի բեմում❤️

Գորիսում մեկնարկել է «Գորիսյան օրեր» միջոցառումների շարքը։ Այս տարի այն մեկնարկեց Չոփչունց ձոր թաղամասում, որը երկար տար...
15/08/2026

Գորիսում մեկնարկել է «Գորիսյան օրեր» միջոցառումների շարքը։ Այս տարի այն մեկնարկեց Չոփչունց ձոր թաղամասում, որը երկար տարիներ բարեկարգման չէր ենթարկվել։

Միջոցառման ընթացքում թաղամասում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ։ Ավանդական և ճոխ սեղանների շուրջ հավաքվել էին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հրավերով Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայի Վիեն քույր քաղաքի ղեկավարներ, Իրանից ժամանած հյուրեր, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։

Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան Գորիսի ավանդական խոհանոցին, համտեսեցին տարբեր ուտեստներ և միմյանց շնորհավորեցին տոնական օրվա առթիվ։

«Գորիսյան օրերը» շարունակվում են՝ քաղաքը դարձնելով մշակույթի, ավանդույթների, հյուրասիրության և համախմբման մեծ տոնակատարության կենտրոն։

Այսօր, օգոստոսի 15-ին ֆեստիվառյան ամառային ռիթմերը Գորիսում ապահովելու է DJ TÉGRA-ն։«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փ...
15/08/2026

Այսօր, օգոստոսի 15-ին ֆեստիվառյան ամառային ռիթմերը Գորիսում ապահովելու է DJ TÉGRA-ն։

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Առաջին ալիք

Գորիսում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ օգոստոսի 15-ին «Գորիսյան օրեր» տոնակատարությունը մեծ շուքով նշել...
14/08/2026

Գորիսում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ օգոստոսի 15-ին «Գորիսյան օրեր» տոնակատարությունը մեծ շուքով նշելու համար։

Մի կողմից տեղադրվում են տոնական տաղավարները, մյուս կողմից՝ Գորիսի պատմության մեջ ամենամեծ ու շքեղ բեմը՝ Տաթև Ասատրյանի մենահամերգի համար։

Քաղաքը պատրաստվում է վաղվա մեծ տոնին։

13/08/2026

Սյունիք․ Տեղում մարդիկ նորից սովորում են խաղաղ ապրելու զգացողությանը

Սյունիքի մարզպետը վերանշանակվել է պաշտոնումԱյսօր ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվել է Ռ...
13/08/2026

Սյունիքի մարզպետը վերանշանակվել է պաշտոնում

Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվել է Ռոբերտ Ղուկասյանը։

Նա Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտի 3-ից։

Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարության գործընկերներին և Սյունիքի բնակիչներին՝ վստահության ու աջակցության համար՝ նշելով, որ վերանշանակումը նախևառաջ նոր պատասխանատվություն է՝ շարունակելու սկսած աշխատանքը՝ հանուն անվտանգ և բարեկեցիկ Սյունիքի։

ԳՈՐԻՍՅԱՆ ՕՐԵՐ – ՖԵՍՏԻՎԱՌ 2026Սիրելի՛ հայրենակիցներ, հյուրեր2026 թվականի օգոստոսի 15-ին Գորիս քաղաքում նախատեսվում է «Գոր...
12/08/2026

ԳՈՐԻՍՅԱՆ ՕՐԵՐ – ՖԵՍՏԻՎԱՌ 2026

Սիրելի՛ հայրենակիցներ, հյուրեր
2026 թվականի օգոստոսի 15-ին Գորիս քաղաքում նախատեսվում է «Գորիսյան օրեր» ամենամյա համաքաղաքային միջոցառումը, որի շրջանակում Գորիսն առաջին անգամ կհյուրընկալի նաև «Ֆեստիվառ» փառատոնը։

Նախատեսվող միջոցառումների ժամանակացույց՝

▪️Ժամը 12։00 – «Գորիսյան օրեր» միջոցառման հանդիսավոր մեկնարկ՝ Գորիսի Չոփչուն ձոր կոչվող թաղամասից

▪️Ժամը 12։00 – Ազգային ուտեստների հյուրասիրություն, ժողովրդական երգերի, պարերի կատարումներ՝ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի և պարային խմբերի մասնակցությամբ

▪️Ժամը 12։00 - Տեղական արտադրանքի տոնավաճառ՝ Կոմիտաս փողոցի երկայնքով

▪️Ժամը 14։00 - Անվճար երթուղիներ Գորիսի տարածաշրջանի տեսարժան վայրերով

▪️Ժամը 15։00 - Բազմաբնույթ մարզամշակութային միջոցառումներ Մխիթար Սպարապետի հրապարակում և հարակից տարածքներում

▪️Ժամը 18։00 – Ջազային համերգ Գյումրու «HAY at JAZZ» խմբի մասնակցությամբ

▪️Ժամը 19։00 – Մեծ մենահամերգ Տաթև Ասատրյանի մասնակցությամբ՝ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում

▪️Ժամը 22։00 - Դիջեյ

12/08/2026

«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը տեղի կունենա Գորիսում՝ օգոստոսի 15-ին, ժամը 19:00-ին

Address

Սյունիք
Goris

Alerts

Be the first to know and let us send you an email when Syunik News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share