05/09/2026
🟧Արմեն Խաչատրյանը շնորհավորել է հայ փրկարարներին մասնագիտական տոնի առթիվ
🔸ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել հայ փրկարարներին՝ ընդգծելով նրանց կարևորագույն առաքելությունն ու անձնվեր ծառայությունը։
💬«Մեր երկրի փրկարար ծառայությունը ձևավորվել և զարգացել է՝ անցնելով արտակարգ իրավիճակների մարտահրավերների բովով։
▫️Փրկարարների շնորհիվ վերացվում են աղետների հետևանքները, փրկվում մարդկային կյանքեր, և, որ հատկապես կարևոր է, կանխարգելվում արտակարգ իրավիճակներ և ռիսկեր։ Նրանք իրենց մասնագիտական պարտքը կատարում են՝ վտանգելով սեփական կյանքը և առողջությունը։
▫️Երբեք հնարավոր չէ հաշվել, թե փրկարարների շնորհիվ ինչքան կյանքեր են փրկվել, ինչքան աղետներ են կանխարգելվել։
▫️Մասնագիտական տոնի առթիվ հայ փրկարարներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, նորանոր ձեռքբերումներ և բարեկեցություն։
▫️Առանձնահատուկ շնորհակալության և գնահատանքի է արժանի Սյունիքի մարզի փրկարարների ծառայությունը։ Վերջին տարիներին մարզում եղել են տարաբնույթ մեծ ցնցումներ, բայց մեր փրկարարները լուռ, բարձր նվիրումով և անտրտունջ կատարել են իրենց գործառութային պարտականությունները։
▫️Տոնդ շնորհավոր, սիրելի՛ փրկարար»։
🔸Արմեն Խաչատրյանը հատուկ ընդգծել է Սյունիքի մարզի փրկարարների ծառայության դերը՝ արժևորելով նրանց նվիրումն ու պատասխանատվությունը՝ հատկապես մարզում տարբեր արտակարգ իրավիճակների և ծանր մարտահրավերների պայմաններում։