
08/11/2024
😍👫Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի 14-16 տարեկան պատանիներին հրավիրում ենք մասնակցելու Գորիս համայնքի ռեսուրսների հարթակի ներկայացման ֆորումին։
👫Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի 14-16 տարեկան պատանիներին հրավիրում ենք մասնակցելու Գորիս համայնքի ռեսուրսների հարթակի ներկայացման ֆորումին։
🪧Ֆորումին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են համայնքում փոփոխությունների իրականացմամբ, պատրաստ են մշակել գաղափարներ և իրականացնել դրանք։ Նրանք կծանոթանան համայնքում առկա ռեսուրսներին, ինչպես նաև քարտեզագրման աշխատանքներին մասնակցած կամավորների հետ։
‼️Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://shorturl.at/ShaWz
Գրանցվելու վերջնաժամկետը մինչև ս․թ նոյեմբերի 12-ը։
🧐Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում Գորիս համայնքի շուրջ 40 կամավոր մասնակցել է Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրմանը։ Ռեսուրսները քարտեզագրվել են նախապես մշակված ձևաչափերով, համապատասխան մեթոդաբանությամբ, որի արդյունքում ստեղծվել է բազա։
Ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝ https://shorturl.at/jCUOJ
*****
Սույն նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։