mediapoint.am

mediapoint.am Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from mediapoint.am, Broadcasting & media production company, Mashtots 3, Goris.

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի լրատվական թիմը տարբեր ձևաչափերի մեդիա բովանդակություն է ստեղծում Սյունիքի մարզի համայնքների վերաբերող։ Մարզում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների, խնդիրների և զարգացումների վերաբերյալ կարդացեք այստեղ։

❗ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ ընտրություններին մասնակցության թիվը․ այսպիսով, ընտրական իրավունք ունեցող 2 մլն 505 հզ 102 քաղաքացուց...
07/06/2026

❗ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ ընտրություններին մասնակցության թիվը․ այսպիսով, ընտրական իրավունք ունեցող 2 մլն 505 հզ 102 քաղաքացուց քվեարկել է 1,476,597 ընտրող կամ մասնակիցների 58,97%, որոնցից՝

Երևան - 496,643 ընտրող
Արագածոտն - 69,997 ընտրող
Արարատ - 131,819 ընտրող
Արմավիր - 126,302 ընտրող
Գեղարքունիք - 97,144 ընտրող
Լոռի - 124,983 ընտրող
Կոտայք - 148,302 ընտրող
Շիրակ - 115,249 ընտրող
Սյունիք - 71,320 ընտրող
Վայոց Ձոր - 29,293 ընտրող
Տավուշ - 65,579 ընտրող

🥳 Ի սրտե շնորհավորում ենք մեր կազմակերպության նախագահ  Shahnazaryan  -ի ծննդյան տարեդարձը։Մաղթում ենք Ձեզ ամուր առողջութ...
06/06/2026

🥳 Ի սրտե շնորհավորում ենք մեր կազմակերպության նախագահ Shahnazaryan -ի ծննդյան տարեդարձը։

Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, անսասան եռանդ և նորանոր ձեռքբերումներ թե՛ աշխատանքում, և թե՛ անձնական կյանքում։ Թող Ձեր բոլոր նպատակներն ու գաղափարները իրականություն դառնան։ 🎂🎉

Ձեր առաջնորդության, անսպառ էներգիայի և նվիրվածության շնորհիվ ԳորիսԼԱԲ-ն այսօր կայուն քայլերով առաջ է շարժվում՝ կյանքի կոչելով համայնքի զարգացմանն ուղղված բազում կարևոր ծրագրեր։ 💫

🛣️ Սյունիքում վերջին 7 տարիներին բարեկարգվել է շուրջ 595 կմ ճանապարհ, ինչը մարզի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է։✅ Ա...
05/06/2026

🛣️ Սյունիքում վերջին 7 տարիներին բարեկարգվել է շուրջ 595 կմ ճանապարհ, ինչը մարզի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է։

✅ Ավելի քան 153 կմ ճանապարհ կառուցվել և վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով,
✅ 345 կմ ճանապարհ՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ,
✅ 97 կմ ճանապարհ բարեկարգվել է միջին նորոգմամբ։

💬 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանի խոսքով՝ բարեկարգ ճանապարհները նպաստում են տնտեսության, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, նվազեցնում տրանսպորտային ծախսերն ու բարելավում մարդկանց կյանքի որակը։

🚜 Ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են նաև մարզի գյուղական բնակավայրերում․ ներկայումս աշխատանքներ են ընթանում դեպի Իշխանասար տանող ճանապարհին, իսկ շուտով կմեկնարկեն նաև Շամբի ճանապարհի բարեկարգման աշխատանքները։

Չնայած Սյունիքի բարդ ռելիեֆի պատճառով ցանկացած շինարարություն կապված է հսկայական դժվարությունների հետ, սակայն արդյունքները խոսուն են․ մ�

🗣️ «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» քննարկում📍 «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտ...
04/06/2026

🗣️ «Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը» քննարկում

📍 «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն ներկայացրել է Սյունիքի շուրջ քաղաքական նարատիվների մեդիա մշտադիտարկման միջանկյալ զեկույցը։

📊 Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչպես են տարբեր քաղաքական ուժեր և գործիչներ Սյունիքի թեման օգտագործում սեփական օրակարգերը առաջ մղելու համար։

💬 Ներկայացվել են նման մոտեցումների հնարավոր ազդեցությունները հանրային քննարկումների որակի, քաղաքացիների տեղեկացված ընտրության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության վրա։

🤝 Մասնակիցները կարևորել են փաստահեն քննարկումների և պատասխանատու հանրային հաղորդակցության դերը ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում։

«ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն 2026թ փետրվարից իրականացնում է Սյունիքի շուրջ շրջանառվող քաղաքական նարատիվների մեդիա մշտադի�

🌍 Մեղրին՝ տարածաշրջանային նոր հնարավորությունների կենտրոն🚆 «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագիծը և հաղորդակցությունների ապաշրջա...
03/06/2026

🌍 Մեղրին՝ տարածաշրջանային նոր հնարավորությունների կենտրոն

🚆 «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագիծը և հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող են Մեղրին դարձնել միջազգային կարևոր տրանսպորտային հանգույց։

🏗️ Մեղրիում իրականացվում են աննախադեպ ներդրումներ՝
✅ Հյուսիս-Հարավ մայրուղի
✅ Նոր մաքսատուն
✅ Ջրամաքրման կայաններ
✅ Տասնյակ կիլոմետրերով նոր ու վերանորոգված ճանապարհներ

📈 Փորձագետների գնահատմամբ՝ ապաշրջափակումը կարող է՝
🔹 Կրճատել Երևան-Մեղրի ճանապարհի ժամանակը
🔹 Խթանել առևտուրը Իրանի հետ
🔹 Նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը
🔹 Նոր հնարավորություններ ստեղծել Սյունիքի հանքարդյունաբերության և տնտեսության համար

⚠️ Միևնույն ժամանակ, բնակիչների շրջանում պահպանվում են անվտանգային և աշխարհաքաղաքական մտահոգությունները՝ կապված տարածաշրջանային զարգացումների հետ։

🛣️ Զուգահեռաբար շարունակվում է նաև Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը, որը Հայաստանի համար կարևոր այլընտրանքային կապ է ապահովելու Իրանի հետ։

📍 Մեղրին այսօր կանգնած է մեծ հնարավորությունների և կարևոր մարտահրավերների խաչմերուկում:

Հայաստանի հարավային դարպասը՝ Մեղրին, հայտնվել է միջազգային մեծ քաղաքականության և լոգիստիկ նոր նախագծերի կիզակետում։ Տարածաշրջանային հաղ�

01/06/2026

☀️Գորիսը տոնում է երեխաների պաշտպանության միջազգային օրը.

🟦Որքան ծնունդ է գրանցվել Սյունիքում մայիս ամսին🔹Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026թ․...
01/06/2026

🟦Որքան ծնունդ է գրանցվել Սյունիքում մայիս ամսին

🔹Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026թ․ մայիս ամսին ծնվել է 76 երեխա՝ 38 տղա, 38 աղջիկ: Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

🔹Ծնունդների բաշխումն ըստ բուժհաստատությունների`
▫️Կապանի ԲԿ-ում՝ 28,
▫️Գորիսի ԲԿ-ում՝ 36,
▫️Սիսիանի ԲԿ-ում՝ 10,
▫️Մեղրու ՏԲԿ-ում՝ 2 երեխա։

🔹Հիշեցնենք` ապրիլին մարզում ծնվել էր 68 երեխա։

🇱🇹✨ Վիլնյուսյան բանաձև. ապագայի քաղաք և եվրոպական փորձ🏙️ Վիլնյուսի հաջողությունը հիմնված է երեք կարևոր սկզբունքի վրա՝✅ ժ...
01/06/2026

🇱🇹✨ Վիլնյուսյան բանաձև. ապագայի քաղաք և եվրոպական փորձ

🏙️ Վիլնյուսի հաջողությունը հիմնված է երեք կարևոր սկզբունքի վրա՝
✅ ժամանակակից ենթակառուցվածքներ,
✅ խոսքի պատասխանատու ազատություն,
✅ երկարաժամկետ զարգացման ռազմավարություն։

💻 Քաղաքը զարգացնում է ՏՏ-ն, ֆինանսական տեխնոլոգիաները և մշակութային խոշոր նախագծերը, իսկ 🇪🇺 ԵՄ աջակցությունը նպաստում է մարզերի, կրթության և տնտեսության զարգացմանը։

📰 Լիտվայում մեծ ուշադրություն է դարձվում անկախ մեդիային, լրագրողական էթիկային և տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարին։

🇦🇲 Հայաստանի համար լիտվական փորձը ցույց է տալիս, որ եվրաինտեգրումը կարող է ստեղծել նոր հնարավորություններ, եթե ուղեկցվի հստակ ռազմավարությամբ և ազգային շահերի պաշտպանությամբ:

Վիլնյուսում շրջայցն ու հանդիպումները ցույց տվեցին, որ ժամանակակից եվրոպական մայրաքաղաքի հաջողությունը հենված է երեք հիմնասյուների՝ հզոր

🔹Գորիսում էր՝ «Միասնության թևեր» կուսակցությունը 🔹2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությո...
31/05/2026

🔹Գորիսում էր՝ «Միասնության թևեր» կուսակցությունը

🔹2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Գորիսում էին «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք շրջայց են կատարել քաղաքում, հանդիպել բնակիչների հետ և ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը։

🔹Նախընտրական ծրագրի առաջնահերթություններից են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ինքնիշխան տարածքների, հայ գերիների, անհայտ կորածների և հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը։ Կարևորվում է նաև բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի խթանումը և նրանց համար անվտանգ կյանքի երաշխիքների սահմանումը։

🔹Կուսակցության ներկայացուցիչները շեշտադրել են երկրի անվտանգային համակարգի ամրապնդման, սահմանների պաշտպանության բարձրացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա լարվածությունն ու սահմանային չլուծված խնդիրները։

🔹Անդրադառնալով կրթական բարեփոխումներին՝ նշվել է, որ երկրի հարավում, հյուսիսում և Երևանում նախատեսվում է ձևավորել բուհական կենտրոններ, ինչը կնպաստի մարզերից արտագաղթի կանխմանը։

29/05/2026

Մեղրին հիմա․ սա պարզապես շինարարություն չէ, այլ Հայաստանի հարավային երակը։ ✨
Հյուսիս-Հարավ ճանապարհի` Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները հենց հիմա վերափոխում են Սյունիքը։
📍 Հետևեք մեր էջին. առաջիկայում կպատմենք Մեղրիի ու նրա շուրջ տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների մասին։
🗺️ 🗣️ Ձեզ ենք ներկայացնելու՝ Թրիփփի ուղին, բնակիչների կարծիքները, Մեղրիի անցուդարձն ու ճանապարհների շինարարության ընթացքը։
Բաց չթողնե՛ք, ամենաքննարկվող թեմաները www.mediapoint.am -ում

Address

Mashtots 3
Goris
3201

Alerts

Be the first to know and let us send you an email when mediapoint.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to mediapoint.am:

Share