Armenian Comic Book Community

  • Home
  • Armenian Comic Book Community

Armenian Comic Book Community Մեր էջում կգտնեք կոմիքսների, նրանց հիման վրա ֆիլմերի, սերիալների և այլնի հետ կապված ամենաթարմ լուրերը

Մեր էջում Դուք կգտնեք կոմիքսների, նրանց հիման վրա ֆիլմերի, սերիալների եւ այլնի հետ կապված ամենաթարմ լուրերը: Եւ սա դեռ ամենը չէ...
Մենք նաեւ Ձեզ տեղյակ կպահենք կոմիքսների աշխարհի հետ քիչ թե շատ կապ ունեցող ֆիլմերի, սերիալների, իրադարձությունների մասին, կներկայացնենք հետաքրքիր փաստեր, եւ ամենակարեւորը՝ այստեղ Դուք հնարավորություն կունենաք ընթերցել մեր հայերի մասին, ովքեր կապ ունեն, կան եւ մասնակց

ում են այս ամենի մեջ:
Այստեղ կարող եք նաեւ հետեւել մեր Կոմիքս-խորհուրդ բաժնին (եւ դրա ենթաբաժիններին), որոնք կօգնեն Ձեզ կողմնորոշվել, թե որ կոմիքսները կարդալ եւ ինչ հաջորդականությամբ:

Էլիզաբեթ Օլսենի մարմնավորած Վանդա Մաքսիմոֆը՝ «Վրիժառուներ։ Անվերջությամ պատերազմ» ֆիլմի պրոմո-քարոզարշավների համար արված...
02/11/2025

Էլիզաբեթ Օլսենի մարմնավորած Վանդա Մաքսիմոֆը՝ «Վրիժառուներ։ Անվերջությամ պատերազմ» ֆիլմի պրոմո-քարոզարշավների համար արված ու նախկինում ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարներին (մաս 2-րդ):

|

Էլիզաբեթ Օլսենի մարմնավորած Վանդա Մաքսիմոֆը՝ «Վրիժառուներ։ Անվերջությամ պատերազմ» ֆիլմի պրոմո-քարոզարշավների համար արված...
02/11/2025

Էլիզաբեթ Օլսենի մարմնավորած Վանդա Մաքսիմոֆը՝ «Վրիժառուներ։ Անվերջությամ պատերազմ» ֆիլմի պրոմո-քարոզարշավների համար արված ու նախկինում ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարներին (մաս 1-ին):

|

Ժամանակին «Բլեյդ» ֆիլմի դերասանական կազմում էր Դելրոյ Լինդոն, ով, ըստ ինսայդեր Daniel RPK-ի՝ Դենիել Ռիխտմանի, հանդես էր ...
02/11/2025

Ժամանակին «Բլեյդ» ֆիլմի դերասանական կազմում էր Դելրոյ Լինդոն, ով, ըստ ինսայդեր Daniel RPK-ի՝ Դենիել Ռիխտմանի, հանդես էր գալու Բլեյդի հակառակորդներից մեկի՝ Դյակոն Ֆրոսթի դերում։ Զանազան փոփոխություններից հետո Լինդոն և մի քանի այլ դերակատարներ լքում են ֆիլմի դերասանական կազմը, և ներկա պահին կինոկոմիքսի գլխավոր դերակատարներն են միայն Մահերշալա Ալին և Միա Գոթը:
Լինդոն ապրիլին Entertainment Weekly-ին տված հարցազրույցում նշել է, որ երբ ստուդիայի ներկայացուցիչներն իրեն դիմեցին ֆիլմին միանալու առաջարկով, ինքը համաձայնեց մարմնավորել առաջարկված կերպարին, իսկ այն ժամանակվա սցենարիստի, ռեժիսորի և պրոդյուսերների հետ քննարկումներից հետո Լինդոն հնարավորություն ստացավ նաև մասնակցել կերպարի կերտման գործընթացին, ինչի համար շատ ուրախ էր, քանի որ միայն կերպարի գաղափարն արդեն իսկ գրավիչ էր։ Չբացահայտելով կերպարի ինքնությունը՝ դերասանը նշել է, որ կերպարի մեջ կար Մարկուս Գարվիին բնորոշ հատկանիշ, և առհասարակ կերպարն ուներ հստակ փիլիսոփայություն, բարք և շարժառիթներ, ու ով որ ստեղծել էր սևամորթների սեփական համայնքը և ղեկավարում էր այն։

|

«Դերդևիլ։ Նորից ծնված» սերիալի 1-ին եթերաշրջանի պրոմո-քարոզարշավների համար արված ու նախկինում ոչ մի տեղ չհրապարակված, Ջո...
02/11/2025

«Դերդևիլ։ Նորից ծնված» սերիալի 1-ին եթերաշրջանի պրոմո-քարոզարշավների համար արված ու նախկինում ոչ մի տեղ չհրապարակված, Ջոն Բերնթալի մարմնավորած Ֆրենք Քասլի՝ Պատժողի լուսանկարները։

|

Սցենարիստ Ջ. Մայքլ Սթրազինսկին, ով Amazing Spider-Man օնգոինգի ամենահայտնի հեղինակներից է, կրկին աշխատում է Սարդ-Մարդու ...
02/11/2025

Սցենարիստ Ջ. Մայքլ Սթրազինսկին, ով Amazing Spider-Man օնգոինգի ամենահայտնի հեղինակներից է, կրկին աշխատում է Սարդ-Մարդու մասին կոմիքսի վրա։ Marvel-ը հոկտեմբերից թողարկում է Սթրազինսկիի և նկարիչ Պերե Պերեսի Amazing Spider-Man: Torn 5-մասանի մինիսերիան, որի իրադարձությունները ծավալվում են Փիթր Փարքերի ուսանողական տարիների ընթացքում, սակայն դրա ազդեցությունը հետագայում կզգացվի նաև հերոսի ներկայի վրա։ Կոմիքսում հերոսը կպայքարի տարատեսակ չարագործների դեմ, որոնցից մեկն է նորահայտ Էվանջելինը, սակայն ոչ պակաս կարևոր պայքար կլինի նաև Փիթրի սրտի համար, քանի որ կոմիքսում կարևոր դերեր կունենան Մերի Ջեյն Ուոթսոնն ու Գվեն Սթեյսին։ Մինիսերիայում կհայտնվեն նաև Հարրի Օզբորնը, Ֆլեշ Թոմփսոնն ու Նորման Օզբորնն՝ ի թիվս այլոց։

|

Նյու Յորքի Կոմիկ-Կոնի ժամանակ ցուցադրվել է Ֆիլ Շոստակի The Art of Star Wars: Andor (The Complete Series) 272-էջանոց գրքի...
02/11/2025

Նյու Յորքի Կոմիկ-Կոնի ժամանակ ցուցադրվել է Ֆիլ Շոստակի The Art of Star Wars: Andor (The Complete Series) 272-էջանոց գրքի թարմացված կազմը։
Գրքում կլինեն բազմաթիվ հարցազրույցներ, կոնցեպտ-նկարներ ու այլ նյութեր «Անդոր» սերիալի 1-ին և 2-րդ եթերաշրջաններից։ Այն լույս կտեսնի 2026 թ․-ի հունիսի 30-ին։

|

«Դերդևիլ։ Նորից ծնված» սերիալի 1-ին եթերաշրջանի պրոմո-քարոզարշավների համար արված ու նախկինում ոչ մի տեղ չհրապարակված լու...
02/11/2025

«Դերդևիլ։ Նորից ծնված» սերիալի 1-ին եթերաշրջանի պրոմո-քարոզարշավների համար արված ու նախկինում ոչ մի տեղ չհրապարակված լուսանկարները հրապարակող անձը ժամեր առաջ հրապարակել է սպասվող 2-րդ եթերաշրջանի համար արված այս լուսանկարը, որը թույլ է տալիս հերթական անգամ տեսնել հերոսի նոր կոստյումը։

|

«Ավատար։ Վերջին օդախոնարհիչը» սերիալի դերակատարներից մի քանիսը Հելոուինին հանդես են եկել «Ավատար» ֆիլմաշարի նա'վիների կե...
01/11/2025

«Ավատար։ Վերջին օդախոնարհիչը» սերիալի դերակատարներից մի քանիսը Հելոուինին հանդես են եկել «Ավատար» ֆիլմաշարի նա'վիների կերպարանքով։
https://www.tiktok.com//video/7567637950738074935

|

DC Comics-ը Նյու Յորքի Կոմիկ-Կոնի ժամանակ պաշտոնապես հայտնել է, որ իրենց Black Label խորագրի ներքո BOOM! Studios-ի հետ կ...
01/11/2025

DC Comics-ը Նյու Յորքի Կոմիկ-Կոնի ժամանակ պաշտոնապես հայտնել է, որ իրենց Black Label խորագրի ներքո BOOM! Studios-ի հետ կթողարկի սցենարիստ Ջեյմս Թանիոն IV-ի և նկարիչ Վերթեր Դել'Էդերայի Swamp Thing Is Killing the Children #1 վանշոթը, որը կլինի Ճահճի Էակի և Something Is Killing the Children օնգոինգի կերպարների մասնակցությամբ քրոսսովեր։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն կոմիքսը հաստատ լույս կտեսնի հաջորդ տարի։

|

Սցենարիստ Ջեդ Մաքքեյի և նկարիչ նկարչուհի Դևմալյա Պրամանիկի Moon Knight: Fist of Khonshu կոմիքսը կարծես թե կավարտվի դեկտե...
01/11/2025

Սցենարիստ Ջեդ Մաքքեյի և նկարիչ նկարչուհի Դևմալյա Պրամանիկի Moon Knight: Fist of Khonshu կոմիքսը կարծես թե կավարտվի դեկտեմբերին կամ հունվարին, քանի որ Նյու Յորքի Կոմիկ-Կոնի ժամանակ Marvel-ը ներկայացրել է փետրվարին մեկնարկող, նույն հեղինակների Marc Spector: Moon Knight նոր օնգոինգի առաջին համարի շապիկը։

|

Planet Hulk սյուժեի թողարկման 20-ամյակի առթիվ Marvel-ը  հոկտեմբերին թողարկել է սցենարիստ Գրեգ Փաքի և նկարիչ Մարկ Փագուլա...
01/11/2025

Planet Hulk սյուժեի թողարկման 20-ամյակի առթիվ Marvel-ը հոկտեմբերին թողարկել է սցենարիստ Գրեգ Փաքի և նկարիչ Մարկ Փագուլայանի Return to Planet Hulk #1 վանշոթը, որը ներկայացնում է հայտնի պատմության օրերին տեղի ունեցած մի պատմություն, իսկ ավելի կոնկրետ՝ սյուժեի 4-րդ մասի՝ The Incredible Hulk #95-ի ավարտից փոքր-ինչ հետո։

|

«Ավելի տարօրինակ բաներ» սերիալի վերջին՝ 5-րդ եթերաշրջանի գովազդային քարոզարշավի համաշխարհային շրջագայության առաջին կանգա...
01/11/2025

«Ավելի տարօրինակ բաներ» սերիալի վերջին՝ 5-րդ եթերաշրջանի գովազդային քարոզարշավի համաշխարհային շրջագայության առաջին կանգառն Իտալիան է։ Ներկայացնում ենք պաշտոնական լուսանկարները։

|

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Comic Book Community posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Media Company?

Share