
21/03/2025
«Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում մարտի 19-ին ԵՀՀ գրասենյակում տեղի ունեցավ ֆոնդահայթայթման սկզբունքների մասին դասընթաց։ Դասընթացի ընթացքում քաղաքացիական հասարակության 25 կազմակերպությունների ներկայացուցիչներ, որտեղ նաև ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆՈ կազմակերպության ներկայացուցիչներն էին, գործնական հմտություններ ստացան միջազգային կազմակերպությունների, ֆինանսավորման ուղղությունների, դրամաշնորհների հիմնական պայմանների և հայտերի կազմման մասին։