ARK Business Times

ARK Business Times Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARK Business Times, Media/News Company, Улица Чаренца 4, 4/2, Kapan.

11/04/2023
23/09/2022

ARK BUSINESS TIMES-ը ժամանակավորապես դադարեցնում է էջի գործունեությունը, քանի որ այս պահին ընթերցողներին ավելի շատ հուզում են իրավիճակային, առանձնապես՝ անվտանգային հարցերը։ Բայց մենք պատրաստ ենք պատասխանել բիզնեսին վերաբերող ցանկացած հարցի, որ կբարձրացնեն մեր հետևորդները։

Հույս ունենք, որ յուրաքանչյուրդ ուժ և կամք կցուցաբերեք ձեր գործունեությունը շարունակելու, քանի որ երկրի տնտեսական կայունությունն այս պահին վտանգել ուղղակի չի կարելի։

Նոր հանդիպման սպասումով՝ ARK BUSINESS TIMES-ի թիմ

Պարենային անվտանգություն Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը հանրապետության պարենային անվտանգության պահպանմանն օգնե...
22/09/2022

Պարենային անվտանգություն



Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը հանրապետության պարենային անվտանգության պահպանմանն օգնելու համար։



Պարենային անվտանգության ապահովման երկու ուղղության ապահովումը, գոնե, կախված է մեզանից յուրաքանչյուրից․



Մեկ՝ ագրոպարենային համակարգի զարգացումը, այօր Հայստանի բնակչության մեծ մասը ձգտում է ապրել քաղաքներում, այսպիսի գործելակերպը քայքայում է երկրի գյուղատնտեսությունը։ Իսկ գյուղատնտեսական արտադրանքը պարենային անվտանգության ապահովման առյուծի բաժինն է կրում։

Պատերազմների, տնտեսական սանկցիաների, օրեցօր փոխվող աշխարհակարգերի ժամանակաշրջանում գյուղատնտեսությամբ զբաղվելը կարող է դառնալ ոչ միայն շատ եկամտաբեր աշխատանք, այլև բառի ամբողջական իմաստով՝ փրկել հանրապետության բնակչությանը սովից։

Երկու՝ սննդամթերքի ինքնաբավության (անկախության) ապահովումը, այս հարցում ևս մենք պետք է դրսևորենք գիտակից պահվածք, ոչինչ չի խանգարում քաղաքաբնակին ևս զբաղվել գյուղատնտեսությամբ կամ գոնե, հնարավորության չափով, ներդրումներ կատարել գյուղատնտեսության մեջ՝ այդպիսով քաղաքաբնակը կարող է գոնե ինքն իրեն ապահովել որոշակի սննդամթերքով ու անկախ լինել։

Այո, աշխատանքը, ամենօրյա քրտնաջան աշխատանքը, կարող է դուրս բերել ճգնաժամից ոչ միայն մեր ընտանիքի, այլև ողջ երկրի տնտեսությունը։

Բիզնես գործունեությունը ճգնաժամային օրերին պարտադիր շարունակել է պետքԱյս օրերին չափազանց հաճախ եմ հանդիպում իրենց բիզնես...
20/09/2022

Բիզնես գործունեությունը ճգնաժամային օրերին պարտադիր շարունակել է պետք

Այս օրերին չափազանց հաճախ եմ հանդիպում իրենց բիզնես գործունեությունը շարունակել ցանկացող մարդկանց հանդեպ հանրային պարսավանքի երևույթների, երբ մեկը մեկին մեղադրում են, իրենց խոսքով, դրա հավեսն ունենալու, փող աշխատելն ամեն ինչից վեր դասելու կամ նույնիսկ՝ երկրի մասին մտածելու փոխարեն, աշխատանքի գնալու համար։
Բիզնես գործունեության անխափան աշխատանքն ունի մի քանի կարևորություն․
առաջին՝ մեր բանակը ֆինանսավորվում է պետական բյուջեից, որը ձևավորվում է բիզնեսից ստացված հարկերով, երկրորդ՝ Հայաստանում ապրող մարդիկ որոշում են ընդունում մնալ Հայաստանում, թե հեռանալ՝ կաված նաև տնտեսական անվտանգությունից, հետևաբար՝ բիզնեսների կանգնելը կմղի շատ հայերի երկրից դուրս գալ, երրորդ՝ անգործությունը բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական հիվանդությունների ա մի է, չաշխատելը համատարած կթուլացնի Հայաստանի բնակչության առողջությունը՝ այդ թվում հոգեբանական և մտավոր։
Միայն երկու դեպքում՝ կարելի է սահմանափակել բիզնես գործունեությունը․ առաջին՝ երբ բիզնեսի էմոցիոնալ ֆոնը խիստ հակասում է ազգի ընդհանուր էմոցիոնալ վիճակին, երկրորդ՝ բիզնեսը չպետք է օգտագործի այնպիսի ռեսուրսներ, որոնք սահմանափակ են և անհրաժեշտ են բանակին։
Եթե իսկապես մտածում ես երկրիդ մասին, քո տեղում քո գործը արա, հնարավորության դեպքում՝ նույնիսկ մի քիչ ավելի լավ, որ մի քիչ ավելի շատ օգուտ տաս երկրիդ։

Արմեն Ղազարյան

Պլաստիկից՝ սինտեպոն, սինտեպոնից էլ՝ զինվորի համար անհրաժեշտ պարագաներ․ «Թափոնը զենք է»Թափոնների վերամշակումը օրեցօր առավ...
16/09/2022

Պլաստիկից՝ սինտեպոն, սինտեպոնից էլ՝ զինվորի համար անհրաժեշտ պարագաներ․ «Թափոնը զենք է»

Թափոնների վերամշակումը օրեցօր առավել պահանջված, նաև՝ պարտադրված բիզնես է ձևերից մեկն է դառնում։

Այս անգամ առանց ֆինանսական շահի աշխատող բիզնեսի մասին ենք պատմելու, իհարկե, դուք կարող եք պլաստիկից ստացված սինտեպոնը վաճառել՝ ստանալով եկամուտ և օգնելով բնությանը։

Պլաստիկ թափոնները կուտակվելով՝ զգալի վնաս են հասցնում մեր առողջությանը և շրջակա միջավայրին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարևոր է դրանց վերամշակումը։ Վերամշակված թափոնները, նախ, վերածվում են սինտեպոնի, այնուհետև՝ կարևոր նշանակության պարագաների: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

Հենց սրան է միտված ռադիոֆիզիկոս, ինժեներ, կոնստրուկտոր Էրիկ Սարգսյանի «Թափոնը զենք է» նախաձեռնությունը, որը իրականացվում է 2020 թվականի դեկտեմբերից. գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի օրերին: Պլաստիկը վերամշակում, դարձնում են սինտեպոն, որից հետո սահմանին կանգնած զինվորների համար տաք իրեր են կարում։ Ըստ Սարգսյանի՝ այսպիսով՝ երկու կարևոր խնդիր են լուծվում՝ և՛ Հայաստանն է մաքրվում պլաստիկից, և՛ զինվորներին են օգտակար լինում:



«Ցանկացած հարցի դեպքում պետք է երկու ոլորտի ուշադրություն դարձնել։ Մեր գլխավոր նպատակը բանակին օգնելն է։ Երբ զինվորը քողարկված է, ունի տաք ու չորի հագուստ, ավելի արդյունավետ է նրա ծառայությունը։ Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն չէ, այլ նաև՝ բանակի համար ցանկացած անհրաժեշտ գույք։ Վերամշակված պլաստիկից ստանում ենք ներքնակներ, վրանի ջերմամեկուսիչներ և այլն։ Մեր ձեռնարկությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և այն, ինչ արտադրում ենք, անվճար տրամադրում ենք բանակին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նախաձեռնության հեղինակը:

Պլաստիկի վերամշակվումը մի քանի փուլերով է իրականացվում, առաջին փուլում այն դասակարգվում է՝ ըստ գույնի, չափի, ամրության և այլն։ Դասակարգումից հետո աղում են (ըստ պլաստիկի տեսակի՝ տարբեր աղացներ են պետք), մանրացնում, հալեցնում, որից հետո դառնում է սինտեպոն։ Մեկ ներքնակ կարելու համար 3․5 կիլո սինտեպոն է անհրաժեշտ։ Սարգսյանի խոսքով՝ սինտեպոնը խոնավություն չի պահում, ինչպես նաև պայման չի ստեղծում ոջիլների առաջացման համար»։

Աղբյուրը՝ infoport.am

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ Burberry«Burberry-ն հիմնարվել է 1856 թվակա...
12/09/2022

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ



Burberry

«Burberry-ն հիմնարվել է 1856 թվականին` Թոմաս Բարբերիի կողմից, ով մանուֆակտուրայի խանութ ուներ: Նրան է պատկանում աշխարհում առաջին ջրադիմացկուն կտորի` գաբարդինի ստեղծումը: Այս կտորից կարված հագուստը գրավում էր հատկապես ճանապարհորդներին եւ սպորտսմեններին: Սկզբում բրենդն արտադրում էր վերնահագուստ եւ բանակային հանդերձանք: Առաջին աշխարհամարտի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից Burberry-ն պատվեր է ստանում` կարել սուպերդիմացկուն վերարկուներ, որի արդյունքում բրենդը միլիոններ է վաստակում եւ լայն տարածում ստանում: Որոշ ժամանակ անց Burberry-ին պատվիրում են Բրիտանիայի ամբողջ ԶՈՒ կազմի համար կարել համազգեստ: Հենց այդ ժամանակ էլ առաջանում է տարբերանշան ստեղծելու անհրաժեշտությունը: Կարճ ժամանակ անց Burberry-ն ունենում է իր ապրանքանշանը` հայտնի ձիով ասպետը:

Burberry բրենդի առանձնահատկություններից եւ, ինչու չէ, նաեւ հաջողության գրավականներից է հանրահայտ վանդակավոր նախշը, որը կարվել է վերարկուների ներսի կողմից` սկսած 1920-ական թվականներից: Հիմնական գույներն են` ավազագույնը, կարմիր, սպիտակ եւ սեւ գծերը: 1955 թվականին Burberry ընտանեկան ընկերությունն անցնում է լորդ Դեւիդ Ուոլֆսոնի ղեկավարության տակ: Ներկայումս բրենդը հագուստի արտադրության երկու խոշոր գիծ ունի: Burberry Prorsum գծի հագուստն արտադրվում է Միլանում եւ թելադրում նորաձեւություն: Այս ապրանքանիշի հագուստ կարող են իրենց թույլ տալ գնել միայն բարձրակարգ էլիտայի ներկայացուցիչները, քանի որ այն շատ թանկ արժէ: Հագուստի մյուս գիծն էBurberry London-ը, որը հանդիսանում է բրենդի այցեքարտը` արտադրելով ջինսեր, վերնազգեստներ, շրջազգեստներ, կոշիկներ: Կա նաեւ Thomas Burberry գիծ, որը ստեղծում է հագուստ երեխաների եւ դեռահասների համար:

Աղբյուրը՝ shabat.am

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպ...
11/09/2022

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպահանջվեն տվյալ բիզնեսը սկսելու համար։

ՀՐԱՁԳԱՐԱՆ

Եթե ​​ցանկանում եք բացել ձեր սեփական օդաճնշից զենքի հրաձգարանը, ապա թույլտվություններ հավաքելը ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի, քանի որ պահանջներն այնքան էլ խիստ չեն լինի։

Կրակելու գծից մինչև թիրախների հեռավորությունը 5-10 մ է, այս դեպքում մոտ 60 քառ. մետր տարածքը բավական է։

Ձեր հրաձգարանը բացելիս պատրաստ եղեք շատ ծախսել սարքավորումների վրա. սա ամենակարևոր ծախսային կետն է: Սենյակը պետք է հագեցած լինի լավ օդափոխության համակարգով։ Օդամղիչ հրացաններ կարելի է ձեռք բերել սկսած 200 դոլարից։ Կարող եք գնել նաև մեկ-երկու ատրճանակ, որոնք կարելի է ներկրել 30 հազար դրամ ծախսելով։

Ծախսերի մեջ նախապես պետք է ներառել թիրախներն ու թիրախապատկերները, նաև փամփուշտները։

Փաստորեն, տարածքը չհաշված, այսպիսի բիզնես կարելի է սկսել ունենալով 500-600 հազար դրամ։

Այսպիսի բիզնեսը փաստաթղթային քաշքշուկից զուրկ է, այդ հարցի մասին մտածել պետք չէ։

Դե ինչ եթե ունեք համապատասխան տարածք, ի գործ, համոզված եղեք, որ ժամանցային այդպիսի վայրի կարիք ունի ցանկացած բնակավայր։

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպ...
11/09/2022

ARK BUSINESS TIMES-ը ներկայացնում է փոքր բիզնեսի գաղափարներ։ Գաղափարին զուգահեռ կներկայացնենք այն ներդրումները, որոնք կպահանջվեն տվյալ բիզնեսը սկսելու համար։

Պատի բլոկների արտադրություն

Մեզանից շատերն են երազում վճարովի աշխատանքից անցում կատարել սեփական բիզնեսին։ Բազմաթիվ գաղափարներ այցելում են մեզ, բայց մենք դրանց կամ ուշադրության չենք արժանացնում, կամ դրանցից հրաժարվում ենք, երբ հասկանում ենք, որ բավականաչափ գումար չունենք նախնական ներդրման համար, կամ ունենք գաղափար, բայց չունենք անգամ ընդհանուր պատկերացում, թե ինչ է մեզ պետք։

Մենք փորձել ենք գտնել և առանձնացնել այնպիսի գաղափարներ, որոնց իրականացման համար մեծ գումարներ ու գիտելիքներ պետք չեն։ Այսպիսի գաղափարները սկզբում կիրառելի են վճարովի աշխատանքի հետ համատեղելիս, և որևէ մեկը չի կարող պնդել, որ ձեր աշխատասիրության, երևակայության ու համառության արդյունքում աշխատանքին զուգահեռ զբաղմունքը հնարավոր չէ դարձնել եկամտաբեր բիզնես։

Պատի բլոկների արտադրություն

Իրականում ցանկացած մխոցային բլոկ բետոնե շաղախից ստացված արհեստական շինարարական քար է: Բաղադրությունը 80 - 90% -ով. կաթսայի խարամ, մետալուրգիական արտադրության թափոններ, մանրացված գրանիտ և սալիկներ, կոտրված աղյուսներ, ավազ: Ժամանակակից էկոլոգիապես մաքուր բաղադրիչները գնալով ավելի տարածված են դառնում՝ ընդլայնված կավ (ընդարձակված կավ), փայտե բետոն (փայտի կարկուտ, թեփ), պոլիստիրոլ (ծակոտկեն պլաստմասսա): Կախված դրանից, առաջանում են պատրաստի արտադրանքի անվանումների լայն տեսականի: Կապող զանգվածը ներկայացված է ցեմենտի միջոցով, երբեմն պլաստիկացնող հավելումների օգտագործմամբ, որոնք արագացնում են կարծրացման գործընթացը։

Այսպիսի բիզնեսը պահանջում է մեծ տարածք, բայց քիչ ծախս, սկսելու համար 400-500 հազար դրամը բավական է։

Կաղապար` 40 հատի համար սկսած 250 հազար դրամից։

Նախնական հումքի գնումը կկազմի մոտ 50-100 հազար դրամ։

Չորացնելու համար փայտե կամ սեղմված ստվարաթղթից կաղապարներ կարելի է ձեռք բերել կամ պատրաստել 100 հազար դրամ ծախսելով։

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններՔրիստիան ԴիորԱշխարհի լավագույն դիզայներների...
09/09/2022

Ձեզ ենք ներկայացնում աշխարհահռչակ բրենդների ստեղծման հետաքրքիր պատմություններ

Քրիստիան Դիոր

Աշխարհի լավագույն դիզայներներից մեկը` Քրիստիան Դիորը, ծնվել է 1905թ.-ի հունվարի 21-ին Ֆրանսիայում: Ծնված լինելով հարուստ ընտանիքում` Քրիստիան Դիորը երբեք որևէ բանի կարիք չուներ: Այդ ժամանակ նա միայն մի խնդիր ուներ` ծնողները չէին կիսում արվեստի հանդեպ որդու կիրքը և ցանկանում էին, որ նա դիվանագետ դառնար:Դիորի ընտանիքը հույսեր ուներ, որ իրենց տղան կդառնա փաստաբան, բայց նա սիրում էր արվեստը և ցանկանում էր խորանալ արվեստի մեջ։ Փող աշխատելու համար նա վաճառում էր իր նորաձևության էսքիզները, յուրաքանչյուրը մոտավորապես 10 ցենտով։

14-ամյա Քրիստիանի բախտը նայելիս գնչուհին կանխագուշակել էր` Դիորը շուտով աղքատանալու է, սակայն նրան հաջողություն ու գումար են բերելու կանայք: Հարուստ ընտանիքից սերող Քրիստիանը չէր պատկերացնում, թե ինչպես կարող է ինքն աղքատանալ, բայց գուշակությունից կարճ ժամանակ անց մահանում է նրա մայրը, իսկ հայրը սնանկանում է գործընկերոջ խաբեության արդյունքում:

Որոշ ժամանակ Քրիստիանը գոյատևում է ընկերների օգնության հաշվին, սակայն մանկության երազանքը` դառնալ նկարիչ, ստիպում է նրան գործի անցնել: Դիորը գլխարկների ու զգեստների մի քանի էսքիզներ է անում, որոնք գնում է «Ֆիգարո» ամսագիրը: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է: Իրական հաջողությունը, սակայն, գալիս է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տեքստիլի ոլորտում խոշոր մագնատներից մեկը առաջարկում է Դիորին դառնալ իր նորաձևության տան դիզայները: Դիորը համաձայնվում է` պայմանով, որ տունը կոչվելու է «Քրիստիան Դիոր»:

Քրիստիանին աղքատությունից փրկում է միայն իր տաղանդը, ինչը չէր կարող անտարբեր թողնել ժամանակի հայտնի դիզայներներին:

Քրիստիանի մահվանից հետո նորաձևության տունն անցնում է իր օգնականին` այդ ժամանակ դեռ անհայտ Իվ Սեն Լորանին:

Աղբյուրը` newsflow.am

Cafe Central ՎիեննաCafé Central-ը Վիեննայի շատ հայտնի սրճարաններից է։ Այս սրճարանը միշտ մարդաշատ է, որովհետև մարդիկ գալի...
08/09/2022

Cafe Central Վիեննա

Café Central-ը Վիեննայի շատ հայտնի սրճարաններից է։

Այս սրճարանը միշտ մարդաշատ է, որովհետև մարդիկ գալիս են զգալու Վիեննայի իսկական սրճարանային մշակույթը: Թեև Վիեննայում կան բազմաթիվ սրճարաններ, այս մեկը ամենահայտնին է: Ոչ միայն ինտերիերն է գեղեցիկ, այստեղ մատուցվող թխվածքներն ու աղանդերը հաճելի են: Café Central-ը բացվել է 1876 թվականին։ Ներկայիս սրճարանի տեղում նախկինում եղել է բանկի և ֆոնդային շուկայի շենքը:

Սրճարանի արտաքինը զարմանալի է ու նույնիսկ շքեղ։

Այս սրճարանի հայտնի այցելուների շարքում են եղել Զիգմունդ Ֆրեյդը և Լեոն Տրոցկին։

Ճաշացանկը ընդարձակ է, որտեղ ներկայացված են ավստրիական ֆավորիտներ, ինչպիսիք են Վիներ Շնիցելը և շտրուդելը: Բայց տաք ըմպելիքներն ու տորթերն հենց այն են, ինչի համար շատերն են այցելում այս սրճարան աշխարհի տարբեր ծայրերից: Սրճարանի մուտքի ապակե վաճառասեղանները պատված են բարդ ձևավորված խմորեղենով և աղանդերով:

Ինչ վերաբերում է սուրճին, ապա ես խորհուրդ կտայի դասական «մելանժը», որի իրական համը կարող եք զգալ Վիեննայում է:

Վիեննայի քաղաքային մշակույթի անբաժան մասն են սրճարանները, այստեղ հեշտ է ժամանակի մասին մոռանալ մեկ բաժակ սուրճը ձեռքին։

Address

Улица Чаренца 4, 4/2
Kapan
3301

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ARK Business Times posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ARK Business Times:

Share