🎬 Ս.թ. նոյեմբերի 22-ին «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հետ համատեղ Հայաստանի Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպեց սեմինար-քննարկում, որը նպատակաուղղված էր ՀՀ հարկային օրենսգրքի 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների ներկայացմանը Սիսիան համայնքի և հարակից բնակավայրերի բիզնես ներկայացուցիչներին:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրենսդրական փոփոխությունները.
🖇 միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկման համակարգում նոր սահմանափակումները,
🖇 շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունը և դրա արդյունքում լրացուցիչ հարկային բեռի ավելացումը։
Սեմինարն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով, որի արդյունքում մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
Armenian Second TV Channel / Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի անդրադարձը ⤵️
📲 Հետևե’ք մեր էջին, որպեսզի մշտապես իրազեկ լինեք ոլորտի նորություններին։
▶️ Եղե’ք իրազեկված՝ հետևելով «Սիրիուս Լայթ» հաշվապահական կենտրոնի Ֆեյսբուքյան էջին
▶️ Եղե’ք իրազեկված՝ հետևելով «Սիրիուս Լայթ» հաշվապահական կենտրոնի Ֆեյսբուքյան էջին
Այն մասին, թե...
➡ Ինչպես Սիսիան քաղաքի Համո Սահյանի արձանի մոտից հասնել «Սիրիուս Լայթ» հաշվապահական կենտրոն,
➡ Ինչ է նշանակում «Սիրիուս Լայթ» անվանումը,
➡ Ինչ ծառայություններ է մատուցում կենտրոնը։
#Սիսիան #սիսիան #հաշվապահ #հաշվապահություն #հաշվապահականհաշվառում #հաշվապահականծառայություններ