«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն

  • Home
  • «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն

«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն - Ձեր ուղեկիցը բիզնեսում։

«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքում: Գրասենյակի հիմնական նպատակը բիզնեսին որակյալ ծառայություններ մատուցելն է՝ կապված փաստաթղթաշրջանառության՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման հետ:

💼 ՀԱՇՎԱՊԱՀԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ 💼«Սիրիուս Լայթ» հաշվապահական կենտրոնը փնտրում է ֆինանսական կրթությամբ, պատասխանատու և բարեկիրթ...
08/08/2025

💼 ՀԱՇՎԱՊԱՀԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ 💼
«Սիրիուս Լայթ» հաշվապահական կենտրոնը փնտրում է ֆինանսական կրթությամբ, պատասխանատու և բարեկիրթ հաշվապահ՝ թափուր հաստիքը համալրելու համար: 🎯✨
🕐 Աշխատանքային ռեժիմ: Ամբողջ դրույք
📍 Գտնվելու վայրը: ք. Սիսիան Իսրայելյան 39-70
📋 Հիմնական պարտականություններ:
• Հարկման ռեժիմի վերաբերյալ հայտարարության ներկայացում 📊
• Հաճախորդների հաշվառման առանձնահատկությունների բացահայտում 🔍
• Հաճախորդների հաշվառման անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում 📄
• Կադրային հաշվառում (աշխատանքային պայմանագրերի կազմում, գրանցման և ազատման հայտերի կազմում) 📊
• Հարկման ռեժիմի վերաբերյալ հայտարարության ներկայացում 📄
• Աշխատակիցների հաշվառման առանձնահատկությունների բացահայտում 📄
• Աշխատակիցների հաշվառման անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում 🔍
• Հաշվետու ամսում աշխատողների և նրանց անունից կատարվելիք վճարումների մասին տեղեկանքի տրամարում 📊
🎓 Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ:
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում) 🎯
• Կրթական աստիճան (առնվազն բակալավրի կոչում) հաշվապահության, ֆինանսների կամ տեխնիկական գիտությունների բնագավառներում 📚
• Հաշվապահական հաշվառման ծրագրերի իմացություն 💻
• Tax համակարգի իմացություն 📈
• Excel-ի և Word-ի լավ տիրապետում 💻
• Հաշվապահական և հարկային օրենսդրության գերազանց տիրապետում ⚖️
• Հայերեն լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ 🗣️
• Անալիտիկ մտածողություն 📊
📧 Դիմելու համար: Հետաքրքրված անձինք իրենց CV-ն կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին:
📞 Կապ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 94 226167 հեռախոսահամարին:
________________________________________
#գործկա #հաշվապահ #հայաստան #աշխատանք #հաշվապահություն #ֆինանսներ #փնտրումեմաշխատանք

05/08/2025
Նելլի Սահակյան՝ ՀԱՇՎԵՏԱՐ
24/07/2025

Նելլի Սահակյան՝ ՀԱՇՎԵՏԱՐ

Հարգելի հաճախորդներ, այսուհետ մեր գրասենյակից կարող եք ձեռք բերել նաև հետևյալ ծառայությունները՝1) Մաքսային ծառայությունն...
09/07/2025

Հարգելի հաճախորդներ, այսուհետ մեր գրասենյակից կարող եք ձեռք բերել նաև հետևյալ ծառայությունները՝
1) Մաքսային ծառայություններ,
2) Պետական գնումներին մասնակցության աջակցության ծառայություններ,
3) Իրավաբանական ծառայություններ։

07/06/2025

Հաջողության պատմություն...

👩💻ՀԱԱՀ Սիսիանի մ/ճ-ի ուսանողները՝ մասնագետներ

📷Նկարում մեր հաջողակ շրջանավարտ Մարիետա Հակոբյանն է

Մարիետան ոչ միայն ջանասիրությամբ սովորեց մեր կրթական հաստատությունում, այլև այսօր իր տեղն է գտել աշխատաշուկայում՝ դառնալով պահանջված և վստահելի մասնագետ։

📚 Սովորելու տարիներին Մարիետան աչքի է ընկել պատասխանատվությամբ, ստեղծագործ մտածողությամբ և նախաձեռնողականությամբ։
Նրա ձեռքբերումները ոչ միայն ուսման ընթացքում էին, այլև տարբեր պրակտիկաների ու ծրագրերի ժամանակ։
💼Այսօր արդեն աշխատում է իր մասնագիտությամբ, հաստատում իր հմտությունները գործնականում և շարունակում է աճել որպես մասնագետ։

Ուրախ էինք մեր թիմում հյուրընկալել ՀԱԱՀ-ի քոլեջի ուսանողներին՝ արտադրական պրակտիկայի շրջանակներում։Մեր գրասենյակը միշտ պ...
22/05/2025

Ուրախ էինք մեր թիմում հյուրընկալել ՀԱԱՀ-ի քոլեջի ուսանողներին՝ արտադրական պրակտիկայի շրջանակներում։
Մեր գրասենյակը միշտ պատրաստ է կիսվելու իր փորձով և աջակցելու երիտասարդ մասնագետների զարգացմանը։ Ուսանողները հնարավորություն ունեցան գործնականորեն կիրառել իրենց գիտելիքները, սովորել նոր հմտություններ և ծանոթանալ հաշվապահական աշխատանքային միջավայրին💜

«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնը երկարաժամկետ համագործակցության է հրավիրում եռանդուն, աշխատասեր, տվյալների մեծ բազան...
13/05/2025

«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնը երկարաժամկետ համագործակցության է հրավիրում եռանդուն, աշխատասեր, տվյալների մեծ բազաների հետ արագ և ճկուն աշխատելու ունակությամբ հաշվապահի և հաշվետարի:

Պահանջվող որակավորում և հիմնական հմտություններ`
✔️ Բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում)
✔️ Ցանկալի է Tax համակարգի իմացություն
✔️ Excel-ի և Word-ի լավ տիրապետում
✔️ Անալիտիկ մտածողություն
✔️ Նպատակասլացություն և նոր հմտություններ սովորելու ձգտում
✔️Թիմում աշխատելու ունակություն
Ժամանակի կառավարման, վելուծական մտածողության և ուշադիր լինելու հմտություններ
✔️ Ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-226167/ 098-026167 հեռախոսահամարներին։

01/05/2025

📜 Սիրելի՛ աշխատող ու արարող գործընկերներ,
շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների տոնի՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։

Աշխատանքը ոչ միայն տնտեսության շարժիչ ուժն է, այլև անձնական զարգացման, ինքնադրսևորման և առաջընթացի առանցքը։

Բոլորիս մաղթում եմ անսպառ եռանդ, ներշնչում և կամք՝ մեր մասնագիտական ուղին շարունակելու և նորանոր բարձունքներ նվաճելու համար։
Թող աշխատանքը մշտապես լինի գնահատված, իսկ ձեռքբերումները՝ երկարատև։

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ
Հերմինե Թովմասյան

💫 Շնորհավո՛ր տոնդ, հարկ վճարող
19/04/2025

💫 Շնորհավո՛ր տոնդ, հարկ վճարող

📜 Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ։

Արժևորելով հարկ վճարողի դերը մեր երկրի տնտեսական կայունության, բարեկեցության և երկարաժամկետ զարգացման գործում` ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել հարկ վճարողներին, ովքեր իրենց բարեխիղճ վարքագծով և օրինապահությամբ իրական հնարավորություններ են ստեղծում բազմաթիվ կարևոր ծրագրերի իրականացման համար։

Որպես կապող օղակ պետության և մասնավոր հատվածի միջև` Ասոցիացիան պաշտպանում է հարկ վճարողների օրինական շահերը, աջակցում նրանց իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների լուծմանը` օրենսդրական առաջարկներ ներկայացնելով համապատասխան պետական մարմիններին։ Հարկային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարմանն ուղղված համատեղ ջանքերով վստահաբար կարող ենք նպաստել մեր համընդհանուր բարօրությանն ու պետության բարգավաճմանը։

Կրկին շնորհավորելով Հարկ վճարողի օրվա առթիվ` մաղթում եմ շարունակական առաջընթաց և նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր երկրի հզորացմանը։

Լավագույն բարեմաղթանքներով`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀԵՐՄԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

💜Հետ չենք մնում հայտնի թրենդից💜«Սիրիուս Լայթ» հաշվապահական գրասենյակի աշխատակիցները անիմեյի հերոսներ են✨
10/04/2025

💜Հետ չենք մնում հայտնի թրենդից💜

«Սիրիուս Լայթ» հաշվապահական գրասենյակի աշխատակիցները անիմեյի հերոսներ են✨

01/04/2025

«ՍԻՐԻՈՒՍ ԼԱՅԹ» հաշվապահական գրասենյակը 15 տարեկան է💜🥂

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Թող այս օրը լինի գեղեցկության, ջեր...
10/03/2025

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Թող այս օրը լինի գեղեցկության, ջերմության և սիրո խորհրդանիշ՝ հիշեցնելով ձեր անսահման նվիրվածության և բարության մասին🌷💜

Մաղթում ենք ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և միայն ուրախ պահեր։ Թող ձեր կյանքը լցված լինի սրտաբուխ ժպիտներով, ջերմությամբ ու հաջողություններով, իսկ ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան։

Սիրով՝ Սիրիուս Լայթ հաշվապահական գրասենյակ

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share