06/12/2025
🏆🥇Վանաձորցի մեր դհոլահարները վերադարձան Գրան պրի և առաջին կարգի մրցանակներով։ Գեղարվեստական ղեկավար` Վազգեն Փաշիկյան։
Մեր սաները դեկտեմբերի 6_ին Երևանում մասնակցեցին -ի կողմից կազմակերպված Global International Art Fest>> դհոլահարների միջազգային մրցույթին։Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Global International Art Fest-ի կազմակերպիչներին,ի դեմս Ռոլանդ Ռեյի` իր կատարած ազգանվեր գործունեություն ծավալելու համար։
Մրցույթում առանձնակի հաջողությամբ հանդես եկան մի շարք անհատ կատարողներ.
🥉 Դավիթ Մադոյան
🥉Լևոն Մելքումյան
🥈Արմեն Հակոբյան
🥇Արգիշտի Բաղրամյան
🥇Սուրեն Աղաջանյան
🥇Էրիկ Աֆրիկյան,ինչպես նաև անվանակարգ
🥇Յանա Սարգսյան
🥇Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան դհոլահարների խումբ(17 մասնակից)
🥇Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան դհոլահարների խումբ(22 մասնակից)
🏆Գրան պրի Վանաձորի թիվ 2 մշակույթի տան դհոլահարների խումբ
Շնորհավորում ենք մեր սաներին և հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վազգեն Փաշիկյանին` իր կատարած անձնվեր աշխատանքի համար։