Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun

  • Home
  • Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun

Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun, Media/News Company, khorenatsi 6/1, .

Վանաձոր ԻնֆոՏունը 2011 թվականից ի վեր Լոռու մարզում ձգտում է բարձրացնել հասարակության տեղեկացվածության և մեդիագրագիտության մակարդակը:
Այն խթանում է Լոռու մարզի քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը։

Վանաձոր ԻնֆոՏունը «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից ստեղծված և համակարգվող ռեսուրսային կենտրոն և հարթակ է։

Հարցում երիտասարդների ներգրավվածության վերաբերյալՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է հ...
24/11/2025

Հարցում երիտասարդների ներգրավվածության վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է հարցում՝ հասկանալու, թե որքանով և ինչպես են երիտասարդները ներգրավված ընտրական ու քաղաքական գործընթացներում։
Խնդրում ենք տրամադրել մի քանի րոպե և պատասխանել մի քանի հարցերի։
Հարցումն իրականացվում է VotesUp Armenia ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Helsinki Citizens’ Assembly-Vanadzor

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է հարցում՝ հասկանալու, թե որքանով և ինչպես են երիտասարդները ներգրավված ընտրական ու քաղաքակա....

Թումո լաբերը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել EnviTech x Human Rights իդեաթոնին, որի մասնակիցները մշակելու են տ...
20/11/2025

Թումո լաբերը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել EnviTech x Human Rights իդեաթոնին, որի մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական լուծումներ էկոլոգիական և մարդու իրավունքների խնդիրների համար։

Իդեաթոնի մասնակիցները կստանան

● Թրեյնինգներ Հայաստանից և արտերկրից բիզնեսի, մարդու իրավունքների ու էկոլոգիայի ոլորտում փորձագետների հետ
● Կունենան հնարավորություն աշխատել իրական խնդիրների լուծման վրա
● Հաղթող թիմը կստանա 500,000 դրամ գաղափարի զարգացման համար

Դիմելու վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 3
Իդեաթոնի անցկացման օրերը՝ դեկտեմբերի 13-14

Մասնակցությունը բաց է 18-35 տարեկան բոլոր ցանկացողների համար։ Մասնակիցներից ակնկալվում է անգլերենի միջին կամ բարձր մակարդակ, հետաքրքրվածություն կլիմայի և շրջակա միջավայրի հարցերով, իդեաթոնի օրերն ամբողջությամբ աշխատանքին նվիրելու պատրաստվածություն։

Աշխատանքային փորձը և կրթությունը կարևոր չեն։ Երևանից դուրս բնակվողներին տրամադրվում է տրանսպորտի և կացության համար ֆինանսական աջակցություն։ Ծրագրին դիմելու ու այլ մանրամասների համար անցեք հղումով՝
https://tumolabs.am/envitech-x-human-rights-ideathone

«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորը հայտարարում է մասնակցության նոր հնարավորություն երիտասարդների համար։Եթե ...
31/10/2025

«ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորը հայտարարում է մասնակցության նոր հնարավորություն երիտասարդների համար։

Եթե դուք ունեք 18–25 տարեկան շահառուներ, ովքեր ապրում է Հայաստանի որևէ մարզում և ցանկանում են ստեղծել իրենց կամ կազմակերպության համար սոցիալական ձեռնարկատիրություն, որոնք կարող են․

• ապահովել սեփական եկամուտ
• միաժամանակ լուծել համայնքային խնդիր
• դառնալ կազմակերպության կամ երիտասարդական խմբի համար նոր ռեսուրսների աղբյուր

📝 Դիմում-հայտը կարող են լրացնել մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ՝ հետևյալ հղումով՝

🚀 «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատորը մեկնարկում է Եթե 18–25 տարեկան ես և ապրում ես Հայաստանի որևէ մարզում, ապա սա քո հնարավորությունն է ստանալ գիտելի....

✅ ՀԿ Կենտրոնը Youth in Action: ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Վանաձոր ԻնֆոՏուն...
27/10/2025

✅ ՀԿ Կենտրոնը Youth in Action: ծրագրի շրջանակներում տրված ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Վանաձոր ԻնֆոՏուն․ #Փաստերի ստուգման ակումբ» ծրագիրը, որը նպատակ ունի զարգացնել Լոռու մարզի երիտասարդների մեդիագրագիտության և փաստերի ստուգման կարողությունները՝ ակումբային ձևաչափով։

📌 Ակումբի շրջանակում երիտասարդները կմասնակցեն չորս թեմատիկ դասընթացների, որոնք նվիրված են փաստերի ստուգման գործիքներին ու մեթոդներին, բաց տվյալների կիրառմանը և այլ։ Դասընթացներից հետո մասնակիցները մենթորի օգնությամբ գործնականում կփորձեն ստուգել տարբեր մեդիա նյութեր։

👉 Եթե դու 16-30 տարեկան ես, ապրում ես Լոռու մարզում՝ ներառյալ գյուղական համայնքները, և պատրաստ ես պատասխանատու կերպով մասնակցել ակումբի հանդիպումներին, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

Գրանցվել կարող եք մինչև հոկտեմբերի 28՝ հետևելով նշված հղմանը
https://forms.gle/7h7kDU2BYrZAprZd7



«Վանաձոր ԻնֆոՏուն. Փաստերի ստուգման ակումբ» ծրագիրը իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
, , , , #ԵրիտասարդներիԱռաջնորդություն

Երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի «EmpowerYouth. Երիտասարդն...
16/10/2025

Երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում


Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում Էվերգրինս, ՀԿ Կենտրոն և Պանդո ՀԿ-ները համատեղ մեկնարկում են դասընթացների շարք։

📅 Հանդիպումների ձևաչափը՝

· Երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանում՝ հոկտեմբերի 29-ին, 14:00-15:30

· Կլիմայի փոփոխությունն ու երիտասարդների ներգրավվածությունը՝ հոկտեմբերի 31-ին, 14:00-15:30

· Երրորդ հանդիպումը տեղի կունենա առերես ձևաչափով՝ Գյումրիում, 2025 թվականի նոյեմբերի 21-ին։ (Առերես դասընթացի վայրի և ժամի հետ կապված տեղեկատվությունը կուղարկվի ընտրված մասնակիցներին նոյեմբերի 15-18-ը՝ էլեկտրոնային նամակի միջոցով։)



Դասընթացների ընթացքում կներկայացվեն «EmpowerYouth․ Երիտասարդների ներգրավվածության և կլիմայի փոփոխության» ուսումնական մոդուլը և 🎲 «EcoVille» կրթական խաղը։



🗣️ Դասընթացների լեզուն՝ հայերեն

✅ Մասնակցությունն անվճար է

🚍 Առերես հանդիպման ճանապարհածախսը՝ փոխհատուցվող

📩 Դիմելու վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 24

🔗 Մասնակցելու համար՝ https://forms.gle/jRCwUXbsmCLvUrMz9

«EmpowerYouth. Երիտասադներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպություների կարողությունների զարգացում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ: Արտահայտված տեսակետներն ու կարծիքները, սակայն, պատկանում են միայն հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ համընկնեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետներին: Ո´չ Եվրոպական միությունը, ո´չ էլ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում բովանդակության համար:

Երազու՞մ եք հյուրընկալության ոլորտում ստանալ բարձրակարգ կրթություն և աշխատել միջազգային նախագծերում:Դարձե՛ք պահանջված մա...
10/09/2025

Երազու՞մ եք հյուրընկալության ոլորտում ստանալ բարձրակարգ կրթություն և աշխատել միջազգային նախագծերում:

Դարձե՛ք պահանջված մասնագետ՝ ունենալով երաշխավորված և բարձր վարձատրվող աշխատանք Apicius Armenia-ի հետ:

Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը, աշխարհում հյուրընկալության առաջատար միջազգային դպրոցներից Ապիցիուս Ֆորենցիա-ի հետ համագործակցությամբ, արդեն Դիլիջանում է:

Դպրոցը հնարավորություն է ընձեռում ստանալ միջազգային որակավորմամբ կրթություն՝ հյուրընկալության ոլորտում՝ շեշտը դնելով գործնական ուսուցման վրա։

Ի՞նչ է սպասվում.

✅ 2-ամյա ակադեմիական ծրագիր. Հյուրընկալության Կառավարում կամ Սննդի, Գինու և Առողջ Ապրելակերպի ուսումնասիրություններ ուղղություններով։
✅ Դասընթացներն անգլերենով՝ իտալացի և միջազգային փորձառու մասնագետների ներգրավմամբ։
✅ 80% պրակտիկա, 20% տեսական հատված․ սովորե՛ք իրական խոհանոցներում, հյուրանոցներում, ռեստորաններում և միջազգային նախագծերում։
✅ 1-ին տարին ՀՀ-ում ➜ 2-րդ տարին կրթությունն Իտալիայում շարունակելու հնարավորություն։
✅ Միջազգային կարիերայի հավաստագիր։
✅ Բնակություն և կամպուսային կյանք Դիլիջանում։
✅ Լրիվ և մասնակի կրթաթոշակների հնարավորություն՝ Դիլիջանում և Ֆլորենցիայում սովորելու համար։
✅ Երաշխավորված աշխատանք.

աշխատանքային կարիերան ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ սկսելու հնարավորություն։

👉 Դիմել մինչև սեպտեմբերի 15-ը:

📌Ընդունելության համար լրիվ միջնակարգ կրթության առկայությունը պարտադիր է:

📌 Կարող են դիմել ավագ դպրոցի շրջանավարտները, միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել:

🇬🇧Անգլերենի բազային և/կամ միջին մակարդակի իմացությունը պարտադիր է (A2/B1)։

Կապ մեզ հետ. [email protected], +37444240240

📌Դիմելու համար՝ https://apiciusarmenia.vcv.ai/r/4206cb38
📌Բոլոր մանրամասները՝ https://drive.google.com/drive/folders/1LFnXh-ORRjYvH98rAhTmLMXXjul2A2Op
📌Տեղեկություն դասախոսների մասին՝ https://apicius.am/faculty

Welcome to Your Apicius Armenia Application! Thank you for your interest in joining Apicius Armenia, the region’s first international hospitality and culinary arts school, located in the heart of Dilijan. We are thrilled that you are considering taking this next step in your personal and professio...

🥳 Ավարտվեց ՀԿ Կենտրոնի կողմից մեկնարկված «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակի երրորդ շրջափուլը։ Հանդիպման ընթացքում հարթ...
29/07/2025

🥳 Ավարտվեց ՀԿ Կենտրոնի կողմից մեկնարկված «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակի երրորդ շրջափուլը։

Հանդիպման ընթացքում հարթակի առաջնորդները և երիտասարդները միմյանց հետ կիսվեցին իրենց տպավորություններով, հաջողություններով և ստացած գիտելիքներով՝ կարևորելով, որ հարթակի ընթացքում զգալիորեն բարելավվել են մասնակիցների քաղաքացիական գիտակցությունը և ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքում:

👉 «Լավ քաղաքացի» հարթակի շրջանակներում ունեցանք 4 առաջնորդներ, ովքեր կազմակերպեցին 10 մոդուլներից բաղկացած դասընթացները՝ խթանելով երիտասարդների մոտ քաղաքացիական մասնակցությունն ու նորարար մտածողությունը։

👉 25 երիտասարդներ որպես փոփոխություն բերողներ կշարունակեն Վանաձոր համայնքում հանրօգուտ կամավորական աշխատանքները։

✅Դեռ 2023 թվականաին ՀԿ Կենտրոնը մեկնարկել էր «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակը/ակումբը, որի նպատակն էր զարգացնել Վանաձոր համայնքի երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները որպես լավ քաղաքացիներ՝ ստեղծելով համայնքային երիտասարդ առաջնորդների և փոփոխություն բերողների (change makers) հարթակ։

📌 «Լավ քաղաքացի» հարթակը հնարավորություն է մասնակիցների՝ որպես լավ քաղաքացիներ ձևավորման կարևոր գործընթացում։
-------
📌 «Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։
#ԼավՔաղաքացի

25/07/2025

#լավքաղաքացի3🕵🏻 «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակի յոթերորդ հանդիպման շրջանակներում երիտասարդները մասնակցեցին QUEST խաղին, ամրապնդելով գիտելիքները քաղաքացիական կրթության մասին և բացահայտելով Վանաձոր քաղաքը։ «Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։ #ԼավՔաղաքացի

Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համատեղ իրականացնում են «Ձեռնարկատիրական հմտու...
24/07/2025

Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համատեղ իրականացնում են
«Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում և բիզնեսի աջակցություն» հատուկ նախագիծը։

Նախագիծն իրականացվում է «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու դիմակայունության բարձրացմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։

Ծրագիրն առաջարկում է․

• Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացներ
• Անհատական խորհրդատվություն և մենթորություն
• Դրամաշնորհների տրամադրում՝ մինչև 1,600,000 ՀՀ դրամի չափով՝ լավագույն բիզնես գաղափարների համար։

Մանրամասներն՝

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ....

🎓 Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը համագործակցելով SD-Platform-ի հետ այս տարի ևս կազմակերպում է «Սոցիալ-Դեմոկրատիայի Հիմքերը» խո...
23/07/2025

🎓 Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը համագործակցելով SD-Platform-ի հետ այս տարի ևս կազմակերպում է «Սոցիալ-Դեմոկրատիայի Հիմքերը» խորագրով դասընթաց։ Դասընթացը նախատեսված է Լոռու մարզի երիտասարդների համար և նպատակ ունի մասնակից երիտասարդների փոխանցելու հիմնարար գիտելիքներ սոցիալ-դեմոկրատիայի վերաբերյալ։

📅 Դասընթացը տեղի կունենա ս/թ օգոստոսի 16-17-ը, 📍 Վանաձոր քաղաքում։

✅ Սեմինարի մասնակցության հայտ կարող են ներկայացնել քաղաքականությամբ հետաքրքրված 18-30 տարեկան երիտասարդները։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfw7t2xeQFbJgp_MyoUbttZhJXlmzbDpDYVSg5tC8PfeSUDsQ/viewform?fbclid=IwY2xjawLt6NNleHRuA2FlbQIxMABicmlkETE2RlpPZGZBRUw1NjRLY0JYAR66XVe44VLOLBs0PaRehYcjjpzbKJNI3VYl0LlAaqELWYVmdU3bA0C3gKVajQ_aem_lrIyYfUqWOkP34BINKvtNw

🕐 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս/թ օգոստոսի 5-ը, ժամը 23:59-ը։
Մասնակիցների ցանկում ընդրկված երիտասարդները մինչև օգոստոսի 10-ը կստանան մասնակցությունը հաստատող էլ․ նամակ և ծրագիր մանրամասները։

💼 Հիմնադրամը հոգում է տեղափոխման և սննդի ծախսերը։ Գիշերակաց չի տրամադրվում։ Դասընթացի մասնակցությունն անվճար է: Երկու օրերին մասնակցած երիտասարդներին կտրամադրվեն մասնակցության վկայականներ։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել դասընթացի տեխնիկական կազմակերպման համար պատասխանատու Վահե Խաչիկյանի հետ ([email protected]).

📌 Սեմինարի մասին․
2013թ.-ից ի վեր ՖԷՀ հայաստանյան գրասենյակը «Սոցիալ-Դեմոկրատիայի Ակադեմիա» ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռում քաղաքականությամբ հետաքրքրված տարբեր մասնագիտական ոլորտներից երիտասարդներին մասնակցելու «Սոցիալ-Դեմոկրատիայի հիմքերը» եռօրյա սեմինարին: Երիտասարդները հաճախ դժվարանում են կողմնորոշվել Հայաստանում առկա քաղաքական կուսակցությունների ծրագրային դրույթներում: Դասական կուսակցությունները հաճախ ոչ հստակ գաղափարախոսական ծրագրերի հետևանքով, հատկապես երիտասարդների համար չեն ապահովում անհրաժեշտ քաղաքական հարթակներ:

Ս․թ․ օգոստոսի 16-17-ը սեմինարի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնակցային մեթոդների միջոցով ուսումնասիրել դասական գաղափարախոսությունների առանցքային տարբերությունները /պահպանողականություն, ազատականություն, սոցիալ-դեմոկրատիա/ և հիմնավորել իրենց սեփական տեսակետը քաղաքական գաղափարախոսությունների տեսանկյունից:

😍 WSA Young Innovators Award 2025-ի հայտերի ընդունումը բաց է WSA Young Innovators Award-ը միջազգային հարթակ է, որը ճանաչ...
23/07/2025

😍 WSA Young Innovators Award 2025-ի հայտերի ընդունումը բաց է

WSA Young Innovators Award-ը միջազգային հարթակ է, որը ճանաչում և հնարավորություններ է տալիս այն երիտասարդներին, ովքեր օգտագործում են տեխնոլոգիաները՝ աշխարհը դարձնելու ավելի լավը։

💡 Մրցույթը նպատակ ունի աջակցելու այն նախագծերին, որոնք համահունչ են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներին (ԿԶՆ)։
Մրցույթին կարող են մասնակցել ձեռներեցներ, ընկերություններ, ուսանողական խմբեր կամ նախագծային թիմեր։

Հիմնական պահանջներն են՝
• Թիմի անդամների մեծամասնությունը և հիմնադիրներից առնվազն մեկը պետք է լինեն մինչև 26 տարեկան երիտասարդ։
• Ձեր նախագիծը պետք է ունենա հստակ թվային բաղադրիչ (հավելված, կայք, ծրագրային ապահովում, արհեստական բանականություն, խաղ, առցանց հարթակ և այլն)։
• Լուծումը պետք է նպաստի ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակներից առնվազն մեկի իրագործմանը։
• Դիմելու պահին նախագիծը պետք է լինի ամբողջությամբ պատրաստ և գործարկված։ Գաղափարները կամ անավարտ նախատիպերը չեն ընդունվում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝
https://wsa-global.org/wsa_categories/wsa-young-innovators/

 #լավքաղաքացի3✅ «Մասնագիտության ընտրություն․ կյանքի կարևորագույն որոշո՞ւմ, թե՞ հնարավորություն» դասընթացի մասին․✅ Լավ քա...
22/07/2025

#լավքաղաքացի3

✅ «Մասնագիտության ընտրություն․ կյանքի կարևորագույն որոշո՞ւմ, թե՞ հնարավորություն» դասընթացի մասին․

✅ Լավ քաղաքացի հարթակի չորրորդ հանդիպման շրջանակներում ՀԿ Կենտրոնից Լիլիթը երիտասարդների հետ հանդիպման առաջին մասում հարցուպատասխանի միջոցով պարզեցին երիտասարդների կողմից նախընտրելի մասնագիտությունները և վերջիններիս կողմից կատարված մասնագիտության ընտրության մասին։

Հանդիպման երկրորդ մասում Լիլիթը երիտասարնդերին ներկայացրեց 4 մասնագիտական ուղությունների մասին, որից հետո երիտասարդները կատարեցին գործնական աշխատանք։

👉 Fish bowling մտագրոհ խաղի միջոցով երիտասարդները քննարկեցին մասնագիտության ընտրության հարցում ծնողների դերակատրությունը։ 👩‍🎓

ℹ️ «Լավ քաղաքացի» հարթակը հնարավորություն է մասնակիցների՝ որպես լավ քաղաքացիներ ձևավորման կարևոր գործընթացում։
-------
📌 «Լավ Քաղաքացի» երիտասարդ առաջնորդների զորեղացման հարթակն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» երիտասարդական կենտրոնի ներքո՝ ՀԿ Կենտրոնի սեփական միջոցներով։
#ԼավՔաղաքացի

Address

Khorenatsi 6/1

2001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37491743315

Alerts

Be the first to know and let us send you an email when Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share

Our Story

Վանաձոր Ինֆոտունը 2011 թվականից ի վեր Լոռու մարզում ձգտում է բարձրացնել հասարակության տեղեկացվածության և մեդիագրագիտության մակարդակը: Ինֆոտունը հնարավորություն է ընձեռնում լրատվության և ինֆորմացիայի ձեռքբերման ավանդական միջոցներից անցում կատերել դեպի նոր սոցիալական մեդիա, որն ապահովում է ինֆորմացիալի ավելի մեծ հասանելիություն, միևնույն երևույթի` տարբեր տեսանկյուններից դիտարկում, կարիքների ու հիմնախնդիրների վերհանման, ինքնարտահայտման և կարծիքների փոխանակման լայն հնարավորություն: Ծրագրի նպատակն է՝ Նպաստել Լոռու մարզում քաղ. լրագրության զարգացմանն ու մեդիագրագետ հասարակության ձևավորմանը և դրա միջոցով խթանել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը։ Ծրագրի խնդիրներն են՝  Բարձրացնել մարզի երիտասարդների գիտելիքների և կարողությունների մակարդակը նոր մեդիա գործիքների, ցանցերի հնարավորությունների և դրանց անվտանգ օգտագործման մեխանիզմների կիրառման ոլորտում,  Խթանել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը,  Նպաստել ինֆոտան` տեղեկատվության ստեղծման և տարածման աղբյուր և դինամիկ կենտրոն դառնալուն, ---- «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։ -- «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։