Վայոց ձոր ՀԸ / Vayots dzor TV

Վայոց ձոր ՀԸ / Vayots dzor TV Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Վայոց ձոր ՀԸ / Vayots dzor TV, TV Channel, Yeghegnadzor.

22/09/2025

Հերմոնի Վանքը

21/09/2025
Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք, որ մեր երկիրը միշտ լինի ա...
21/09/2025

Շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք, որ մեր երկիրը միշտ լինի ազատ, անկախ, խաղաղ, առանց պատերազմների ու զոհերի։ Թող յուրաքանչյուր սերունդ ապրի հպարտ, անվտանգ ու արժանապատիվ հայրենիքում։

19/09/2025

📌 Վայոց ձոր ՀԸ – 1 ՏԱՐԻ ՁԵԶ ՀԵՏ

Այսօր մեր էջի ծննդյան օրն է։
Շնորհակալ ենք բոլոր հետևորդներին, դիտողներին, լայքողներին ու մեկնաբանողներին ❤️
Ձեր աջակցությունը մեզ ուժ է տալիս շարունակելու։
Շնորհակալություն նաև նրանց, ովքեր այս մեկ տարվա ընթացքում մեր կողքին են եղել ու աջակցել։

Շարունակում ենք սիրով՝ Վայոց ձորից՝ Վայոց ձորի մասին։
#ՎայոցՁորՀԸ #1տարի #Շնորհակալություն #Հետևեք #Աջակցեք #ՄերՏարածքով

Արատեսի վանք (Սուրբ Սիոն) Միջնադարյան հայկական վանք է Վայոց ձորի Արատես գյուղի մոտ։ Հիմնադրվել է 7-13-րդ դարերում, եղել ...
17/09/2025

Արատեսի վանք (Սուրբ Սիոն)
Միջնադարյան հայկական վանք է Վայոց ձորի Արատես գյուղի մոտ։ Հիմնադրվել է 7-13-րդ դարերում, եղել է հոգևոր ու մշակութային կենտրոն՝ դպրոցով և գրատնով։ Մնացել են եկեղեցու ու շինությունների ավերակները։

16/09/2025

Վայոց ձորի ստեղծագործ պատանին՝ Արսեն Սիմոնյան

Արսեն Սիմոնյանը Եղեգնաձորից է։ Նա 16 տարեկան է և արդեն հասցրել է բացահայտել իր ստեղծագործ ու տեխնոլոգիական ձիրքը։ 13 տարեկանից զբաղվում է փայտափորագրությամբ՝ սիրողական մակարդակով պատրաստելով տարբեր ձեռագործ աշխատանքներ։ Սովորել է փայտամշակում, ներկայումս սովորում է ՎՁՏՊՔ-ում (ծրագրավորման բաժնում) և հաճախում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Արսենը ճշգրիտ միավորել է արվեստն ու տեխնոլոգիան՝ դառնալով ժամանակակից ու բազմակողմանի զարգացող երիտասարդ։

14/09/2025

Բոլոր զոհված հերոսների հիշատակին
Սեպտեմբերի 13-ը ցավով հիշվող օր է մեր պատմության մեջ։
Այդ օրը և գիշերը՝ 2022 թվականին, մեր հայրենիքի սահմանները կրկին կանգնեցին պատերազմի առաջ։ Շատ քաջ տղաներ, այդ թվում՝ Վայոց ձորցի հերոսներ Գրիգոր և Ռուբեն Ղարախանյանները, Կարեն Այվազյանը... Իրենց արյունով ամրացրին մեր երկրի սահմանը։
Այս ռեպորտաժը, տեսանյութը կամ հիշատակի նախաձեռնությունը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հանուն խաղաղության, հանուն մեր ապագայի։
Հիշում ենք անուն առ անուն, սրտով ու գործով։

Հերմոնի դպրոցի ճանապարհին նոր անվտանգության միջոցներՎայոց ձորի Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրում՝ դպրոցի ճանապարհի վեր...
11/09/2025

Հերմոնի դպրոցի ճանապարհին նոր անվտանգության միջոցներ
Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրում՝ դպրոցի ճանապարհի վերևի և ներքևի հատվածներում ասֆալտից կառուցվել են արհեստական խոչընդոտներ (արագության դանդաղեցնող ելուստներ)։
Այս քայլը կարևոր ներդրում է ճանապարհային անվտանգության ամրապնդման գործում՝ հատկապես դպրոցամերձ տարածքում, որտեղ առկա է երեխաների ակտիվ տեղաշարժ։ Նոր խոչընդոտները կնպաստեն վարորդների զգոնության բարձրացմանը և թույլ կտան կանխել հնարավոր վթարային իրավիճակներ։
Հերմոնի բնակիչներն ու դպրոցի անձնակազմը իրենց խորին շնորհակալությունն են հայտնում և բարձր են գնահատում կատարված աշխատանքը՝ հուսալով, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։

10/09/2025

Ջեմմա Մարգարյանը՝ հույսի ու ուժի կենդանի խորհրդանիշը

Ի ծնե ունեցած ոտքի առողջական խնդիրը երբեք չդարձավ պատճառ՝ հանձնվելու։ Տիկին Ջեմման դեռ փոքրուց սովորեց հաղթահարել ցավն ու դժվարությունը՝ հատկապես այն օրվանից, երբ 3-րդ դասարանում դպրոցով Սմբաթաբերդ բարձրանալիս վերստին ծանրացավ խնդիրը։ Բայց տարիների ընթացքում անգամ ցավի հետ քայլելիս նա երբեք չդադարեց սիրել կյանքը, հավատալ Աստծուն ու սիրել իր հայրենիքը՝ Հայաստանը։
Այսօր՝ միայնակ ապրելով և սեփական ուժերով անցնելով կյանքի փորձությունների միջով, տիկին Ջեմման ունի ընդամենը երկու մեծ երազանք՝
1. Տեսնել խաղաղ Հայաստան՝ առանց պատերազմների, որտեղ երեխաները կծնվեն ու կապրեն անհոգ,
2. Եվ ուղաթիռով այցելել Հայաստանի տեսարժան վայրերը, որոնք հեռու են իրենից, բայց այնքան մոտ՝ հոգում։
Նա պատմում է պարզությամբ ու սրտանց, իսկ իր պատմությունը հիշեցնում է՝ երբ սիրտդ ուժեղ է, անգամ սահմանափակ մարմինն անկարող չէ կանգնեցնել հզոր հոգին։

08/09/2025

Սարալանջ Վայոց ձոր Saralanj Vayots dzor

Address

Yeghegnadzor

Alerts

Be the first to know and let us send you an email when Վայոց ձոր ՀԸ / Vayots dzor TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category