22/07/2025
🎬
🇫🇷🇦🇲 «Պրեստիժ Մեդիա»-ն ներկայացնում է.
✨ ՍՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր,
Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի ղեկավար
🌍 Տասնամյակներ շարունակ Սոս Մարտիրոսյանը գործում է Ռուսաստանի հայ համայնքի համախմբման, ազգային ինքնության պահպանման և հայրենիք-սփյուռք կենսական կապերի ամրապնդման ուղղությամբ՝ արժանանալով սփյուռքի հազարավոր հայերի հարգանքին ու բարձր գնահատականին։
🙏🏻 Նրա ակտիվ հասարակական և բարեգործական գործունեությունը՝ հիմնված հայրենասիրական արժեքների, պատասխանատվության ու նվիրումի վրա, շարունակաբար ամրապնդում է ազգային ինքնագիտակցությունն ու համախմբվածությունը։
🏆 2025 թվականի հունիսի 9-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի լեգենդար Գարնիե Օպերայի շքեղ սրահում «Պրեստիժ Մեդիա» ընկերության կողմից կազմակերպված «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխությանը Սոս Մարտիրոսյանը պարգևատրվեց «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2025» պատվավոր մրցանակով։
🤝 Այս մրցանակը ոչ միայն գնահատանք է, այլև վստահության խորհրդանիշ՝ նրա գաղափարներին, նվիրվածությանը և երկարամյա ծառայությանը: