Սնանկության տեղեկատու

  • Home
  • Սնանկության տեղեկատու

Սնանկության տեղեկատու FinDoc-ը հիմնադրվել է 2019 թվականին և մատուցում է իրավաբանական ծառայություններ՝ ֆիզիկական անձանց սնանկության գործերով։

Պարտապանի կողմից հայտարարագրման ենթակա գույքը և գույքային իրավունքը սնանկության ընթացքումՔանի որ շատ հաճախ ստանում ենք հ...
21/09/2024

Պարտապանի կողմից հայտարարագրման ենթակա գույքը և գույքային իրավունքը սնանկության ընթացքում
Քանի որ շատ հաճախ ստանում ենք հարցեր այն մասին, արդյոք իմ կենցաղային տեխնիկան կամ անձնական օգտագործման այլ իր կառգրավեն սնանկության ընթացքում, ուզում ենք Ձեզ ներկայացնել այն գույքի և գույքային իրավունքների ցանկը, որոնք ենթակա են հայտարարագրման՝
1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
2. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՐԱՆՍՊՈՐՏ
3. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ, ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ
4. ԲԱԺՆԵՄԱՍԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՀՆԱՈՃ ԻՐԵՐ
6. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ԵՎ ՊԵՐՃԱՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ
7. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
8. ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
9. ԳՅՈՒՂՄԹԵՐՔ
10. ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ՆՊԱՍՏՆԵՐ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
11. ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԳՈՒՅՔ
12. ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔ
13. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՍԱԿԱՅՆ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԳՈՒՅՔ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
15. «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
Ավելի մանրամասն իմանալու համար կարող եք դիմել մեզ
ՀՀ, ք․ Երևան, Ֆուչիկի 27/5, 300, հեռ․ +374 99 08 09 14

Սահմանադրության օրը՝ սահմանադրության մասինԱյժմ երկրագնդի վրա չի մնացել պետություն, որտեղ չկա սահմանադրություն, այնուամեն...
05/07/2024

Սահմանադրության օրը՝ սահմանադրության մասին
Այժմ երկրագնդի վրա չի մնացել պետություն, որտեղ չկա սահմանադրություն, այնուամենայնիվ սահմանադրությունը կարող է անվանվել տարբեր կերպ և ունենալ տարբեր կառուցվածք։ Նույնիսկ Սաուդյան Արաբիայում, Օմանում հիմնական նիզամների ընդունումը կարելի է ընկալել՝ որպես սահմանադրականության ուղղությամբ սահմանադրականության արժեքավորմանն աջակցող շարժումներ։ Հայաստանում մինչև անկախության հռչակումը , նախկին Խորհրդային Միության ժամանակ, ինչպես և բնորոշ է սոցիալիստական պետություններին, չկար սահմանադրական կարգ, հետևաբար և սահմանադրական իրավունք։ Եղել է պետական իրավունք, օգտագործվել է պետական իրավունք տերմինը։
ՀՀ սահմանադրական արդարադատության հիմքերը դրվել են 1995 թվականի հուլիսի 5-ին համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության ընդունմամբ, որն ուրվագծեց այնպիսի դատաիրավական համակարգ, որը ներառում էր նաև Սահմանադրական դատարանը։ Ի կատարումն ընդունված Սահմանադրության՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որը ստորագրվեց Հանրապետության Նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 6-ին և ամբողջականացրեց նորաստեղծ սահմանադրական մարմիների գործունեության օրենսդրական հիմքերը:

FinDoc-ը մատուցում է իրավաբանական ծառայություններ՝ սնանկության ոլորտում: ✔️ Բոլոր նրանք, ովքեր վարկային բեռի պատճառով հա...
05/07/2024

FinDoc-ը մատուցում է իրավաբանական ծառայություններ՝ սնանկության ոլորտում:

✔️ Բոլոր նրանք, ովքեր վարկային բեռի պատճառով հայտնվել են ֆինանսական ծանր դրության մեջ կարող են դիմել մեզ:

Մենք վարում ենք գործը սկզբից մինչև ավարտ, քանի դեռ Դուք չեք ազատվել Ձեր վարկային ծանր բեռից։

🔹 Նաև մշակում ենք ֆինանսական առողջացման ծրագրեր:

👉🏻 Վստահե՛ք ընթացքը արհեստավարժ մասնագետներին:

📍 ՀՀ, ք. Երևան, Ֆուչիկի 27/5 գրասենյակ 300
📞 +37499080914

#սնանկություն #սնանկ

Իսկ դուք գիտեիք, որ Հին Հռոմում գոյություն ունեին 12 աղյուսակների օրենքները , որտեղ դաժան պատասխանատվություն էր նախատեսվ...
04/07/2024

Իսկ դուք գիտեիք, որ Հին Հռոմում գոյություն ունեին 12 աղյուսակների օրենքները , որտեղ դաժան պատասխանատվություն էր նախատեսված պարտավորությունների (հատկապես դրամական) կատարման ապահովման միջոց էր պարտապանի միսն ու արյունը, մասնավորապես `պարտքի մարումն ուշացնելու դեպքում պարտատերը հրապարակավ, դատավորի թույլտվությամբ ձեռքը դնում էր պարտապանի ուսին, ինչը նշանակում էր ազատազրկում, շղթայում: Վերջինս պահվում էր պարտատիրոջ մոտ , հրապարակ տարվում երեք անգամ, որպեսզի պարտապանը հարազատներից ու ընկերներից օգնություն խնդրի: Եթե պարտքը չէր մարվում կրկին, պարտապանին կամ վաճառում էին, կամ ենթարկում մահապատժի : Ընդունված էր անգամ, մի քանի պարտատեր ունենալու դեպքում , պարտապանին մասնատելը, սակայն ավելի հաճախ` ստրկության վաճառելը:
Կարծես այնքան էլ շատ բան չի փոխվել:
Հաճախ մեզ դիմում են մարդիկ, ում պարտավորությունները գերազանցում են իրենց եկամուտները, նրանք այլ ելք չեն ունենում այդ «ստրկությունից» ազատվելու:

Ի՞նչ է խորհրդանշում անվանումը☝🏻️️ Ստեղծման պահից ընկերությունը ունեցել է նպատակ և առաքելություն օգնել և ֆինանսապես առողջ...
28/06/2024

Ի՞նչ է խորհրդանշում անվանումը

☝🏻️️ Ստեղծման պահից ընկերությունը ունեցել է նպատակ և առաքելություն օգնել և ֆինանսապես առողջացնել իր հաճախորդներին։

🔹 Հենց այսպես ծնվեց գաղափարը անվանվել որպես FinDoc՝ ֆինանսական բժիշկ, ով օգնում և ուղղորդում է՝ գտնելու լուծում ձեր խնդրին։

Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ։
👉🏻 Միացեք մեր էջին՝ բաց չթողնելու հետագա կարևոր նորությունները։

#ֆինանսականբժիշկ #սնանկ

🤔 Որտեղի՞ց սկսվեց FinDoc-ը Ընկերության գաղափարը առաջացել է դեռ 2019 թվականին, երբ գործընկեր Վահագն Դավթյանն արդեն մի քան...
26/06/2024

🤔 Որտեղի՞ց սկսվեց FinDoc-ը

Ընկերության գաղափարը առաջացել է դեռ 2019 թվականին, երբ գործընկեր Վահագն Դավթյանն արդեն մի քանի տարի աշխատում էր ֆինանսաբանկային ոլորտում ՝ որպես փաստաբան , և նոր էր սկսել իր գործունեությունը՝ որպես սնանկության գործով կառավարիչ։

🔹 Ոլոտում ձեռք բերելով բազմապիսի փորձ՝ Վահագն Դավթյանը այժմ զբաղվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց անվճարունակության գործերով , գույքային վիճահարույց գործարքներ, հաշտություններ և այլ իրավաբանական ծառայություններ։

👉🏻 Միացեք մեր էջին ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար:

#սնանկություն #սնանկությանվարույթ #անվճարունակություն

16/11/2022

Անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է ՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինասապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակող, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն մաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերըԼ Պարտապանին սնանկ ճանաչելու պաչտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանաձակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է։

Մեզ կարող եք դիմել ցանկացած իրավիճակում1․ Երբ կանգնել եք խնդրի առաջ, որ չեք հասցնում մարել ֆինանսական պարտավորություններ...
25/10/2022

Մեզ կարող եք դիմել ցանկացած իրավիճակում
1․ Երբ կանգնել եք խնդրի առաջ, որ չեք հասցնում մարել ֆինանսական պարտավորությունները
2․ Երբ ստացել եք գույքի բռնագանձման ծանուցում
3․ Երբ երաշխավոր եք
4․ Ցանկացած այլ իրավիճակ․․․
Մենք կգտնենք ձեր խնդրի օրինական արդյունավետ լուծման ճանապարհը։

Հաճախ մեզ հարցնում եք․Արդյոք ես, որպես երաշխավոր, պատասխանատու եմ այլ անձի վարկային պարտավորությունների կատարման կամ չկա...
25/10/2022

Հաճախ մեզ հարցնում եք․
Արդյոք ես, որպես երաշխավոր, պատասխանատու եմ այլ անձի վարկային պարտավորությունների կատարման կամ չկատարման համար։
Այո, պարտավոր եք, դեպքեր ենք ունենում, որ անձը նույնիսկ կարդացած էլ չի լինում իր երաշխավորի պայմանագիրը, որտեղ սևով սպիտակին գրում է, որ պարտավորվում է իր գույքով և/կամ աշխատավարձով։

Address


Opening Hours

Monday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30

Telephone

+37499080914

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սնանկության տեղեկատու posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Սնանկության տեղեկատու:

  • Want your business to be the top-listed Media Company?

Share