14/07/2025
🍑 «Անուշը և Ծիրանի ծառը»՝ փոքրիկ, բայց ջերմ պատմություն է, որը գրել է ազգությամբ հայ, Կալիֆորնիայում բնակվող հեղինակ Անի Ալյանաքյանը։ Գրքում նա կիսվում է իր մանկության նուրբ հուշերով և անկեղծ սիրով Հայաստանի հանդեպ։
📖 Գիրքը հրատարակվել է երեք լեզվով՝ արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն, որպեսզի այն հասանելի լինի թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մեծացող երեխաներին։
📚 Գիրքը տպագրվել և նկարազարդվել է «Սիստեմ» հրատարակչությունում, առանձնահատուկ ջերմությամբ և ուշադրությամբ։
🛍 Դուք կարող եք այն ձեռք բերել Բուկինիստ գրախանութից։
💛 Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Դեպի առաջ» մանկական կենտրոնի “Packs on Backs Armenia” ծրագրին՝ աջակցելով երեխաների կրթությանը։
#Շնորհանդես #ԳրքիՇնորհանդես #ՀայկականԳիրք #Հրատարակում