1st Literary Agency / Առաջին գրական գործակալություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • 1st Literary Agency / Առաջին գրական գործակալություն

1st Literary Agency / Առաջին գրական գործակալություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 1st Literary Agency / Առաջին գրական գործակալություն, 50a, 1 Mesrop Mashtots Avenue, Yerevan.

ՏՈՆԱՊԵՏ Գրական Մրցույթի Մեկնարկ
22/09/2025

ՏՈՆԱՊԵՏ Գրական Մրցույթի Մեկնարկ

15/09/2025

📚 Գուրգեն Խանջյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Ենոքի աչքը» վեպն արդեն հասանելի է արաբախոս ընթերցողին։ Վեպը թարգմանվել է արաբերեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ իրականացվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում։

Այս նախաձեռնության շնորհիվ հայ ժամանակակից գրականության կարևորագույն գործերից մեկը դուրս է գալիս ազգային սահմաններից ու ներկայացվում միջազգային ընթերցողին՝ նոր հնարավորություն ընձեռելով ճանաչելու մեր գրական մշակույթի յուրահատկությունները։

📖 Գրքի տվյալները
Վերնագիր – Ենոքի աչքը | عين أخنوخ
Հեղինակ – Գուրգեն Խանջյան | جورجن خانجيان
Թարգմանիչ – Իման Նաջիբ | إيمان نجيب
Հրատարակիչ – | مذكور على غلاف الكتاب
Գիրքը տպագրվել է Եգիպտոսում։

💡 Նշենք, որ այս ստեղծագործությունը թարգմանվել է նաև բուլղարերեն (Окото на Енох) և ռումիներեն (Ochiul lui Enoh), իսկ հայերեն տարբերակով լույս է տեսել երկու անգամ՝ Antares Media Holding-ի կողմից, 2011,2012 թվականներին։
Գրքի արաբերեն թարգմանությունը հասանելի է նաև Հայաստանի ազգային գրադարանում⬇
https://is.gd/MkhTWn

«Գիրք սիրում են ոչ թե գնելով, այլ կարդալով», Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է գր...
15/09/2025

«Գիրք սիրում են ոչ թե գնելով, այլ կարդալով»,

Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է գրող, արձակագիր Անուշ Սարգսյանը։
Լևոն Սարդարյանն ու արձակագիրը խոսել են Գրքի երևանյան փառատոնի, գրականության, մշակույթի, մտավորականության այսօրվա դերի մասին։

Անուշ Սարգսյանի խոսքով, այն հնարավորությունները, որ ունի գրողն այսօր, երբևէ չեն եղել։ Արձակագիրը նշել է, որ և խորհրդային ժամանակներում, և հիմա Հայաստանում նույնկերպ են գիրք կարդում։

Անուշ Սարգսյան

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

 #Կարմիր  #ՀովիկԱֆյան
09/09/2025

#Կարմիր
#ՀովիկԱֆյան

«Կարմիր»՝ երբ գիրքը կինո է դառնում

📚Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ  «Մեծ պատմություններ, փոքր լեզուներ» խորագրով պանելային քննար...
09/09/2025

📚Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Մեծ պատմություններ, փոքր լեզուներ» խորագրով պանելային քննարկում՝ միջազգային և հայաստանյան հրատարակիչների և գրական գործակալների մասնակցությամբ:

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել փոքր լեզուներից թարգմանությունների կարևորությանն ու մարտահրավերներին, ինչպես նաև հայ գրականության թարգմանությանն ու տարածմանը աշխարհում:

📚As part of the Yerevan International Book Festival, a panel discussion titled “Big Stories, Small Languages” was held with the participation of international and Armenian publishers and literary agents.

The discussion addressed the importance and challenges of translating from small languages, as well as the translation and promotion of Armenian literature worldwide.

06/09/2025
Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի լատիշերեն թարգմանության օրինակները հասան մեզ #Կարմիր  #ՀովիկԱֆյանHovik Afyan
04/09/2025

Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի լատիշերեն թարգմանության օրինակները հասան մեզ

#Կարմիր
#ՀովիկԱֆյան
Hovik Afyan

31/08/2025

Երբ գիրքը դառնում է կինո․ Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի էկրանացումը

Ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանը, խոսելով արտադրական փուլում գտնվող «Կարմիր» ֆիլմի մասին, նշում է. «Սցենարի դրամատուրգիական գծերը շատ են, կերպարները՝ նույնպես։ Գործողությունների ժամանակագրությունն անընդհատ տատանվում է՝ մեկ գնալով 80-ականներ, մեկ՝ 90-ականներ։ Պարբերաբար տեսնում ենք զուգահեռ պատմություններ և միայն վերջում հասկանում, որ բոլոր պատմությունները փոխկապված են: Այս ֆիլմը պատերազմի հակառակ կողմում մղվող կռիվների և յուրաքանչյուրիս անձնական պատերազմի մասին է»։

Ֆիլմի համար որքա՞ն կարևոր է գրական հիմքը: Ինչպե՞ս են հարաբերվում ժամանակակից գրականությունը և կինոն: Ո՞րն է Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի հաջողության գաղտնիքը: Ինչպիսի՞ փորձառություն է ֆիլմը ոչ միայն ռեժիսորի, այլև դերասանների համար: Այս և այլ հարցերին կանդրադառնան արձակագիր Հովիկ Աֆյանը, սցենարիստ Արամ Խաչատրյանը, դերասաններ Տաթև Հովակիմյանը, Ներսես Ավետիսյանը և Նանոր Պետրոսյանը:

🗓️ Սեպտեմբերի 6, 16:00
📍Հայաստանի ազգային պատկերասրահ, Որմնանկարների սրահ
Գրքի երևանյան միջազգային փառատոն
Ծրագիրը 🔗 www.evnbookfest.com

30/08/2025

👁️‍🗨️ Համագործակցության հարթակ գրողների, սցենարիստների և դրամատուրգների համար

✒️ Եթե գրող ես և ուզում ես ունենալ քո գործակալին, որովհետև առանց նրա օգնության հաջողելը գրեթե անհնար է, ապա հնարավորություն ունես գրանցվելու և հանդիպելու «Արի» գրական գործակալության գործակալ Արևիկ Աշխարոյանին կամ «Առաջին» գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանին։

🎭 Դրամատո՞ւրգ ես, պիեսնե՞ր ես գրում, որոնք ցանկանում ես տեսնել բեմադրված, ուրեմն դրանց մասին պատմելու հնարավորություն ունես Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանին և Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին:

🎬 Կինոսցենա՞ր ես գրել, բայց այն ֆիլմ դարձնելու ճանապարհը երազանք է թվում, բացառիկ հնարավորություն ունես քո սցենարը ներկայացնելու ոլորտի փորձառու ռեժիսոր-պրոդյուսեր Հայկ Օրդյանին։

Գրքի երևանյան միջազգային փառատոնը ստեղծագործական կարողությունների դրսևորման համար կարևոր հարթակ է։ Եվ ահա այս նպատակի իրագործման ճանապարհին լավագույն նախաձեռնությունը Փիթչինգն է:

❗️Յուրաքանչյուր մասնակցի հանդիպումը տևելու է 10-15 րոպե։

❗️Ամեն մենթոր կարող է հանդիպել առավելագույնը 8 մասնակցի։ ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ։

Վերցրեք ձեր լոգլայնները, սինոփսիսները և պատրաստեք այնպիսի տեքստեր և ասելիք, որոնք կտպավորեն վերևում նշված մարդկանց և եկեք ձեր երազանքի հետևից։

🗓️ Սեպտեմբերի 6, 12։00-15:00
📍 Հայաստանի ազգային պատկերասրահ
📲 Գրանցվելու հղումը՝ https://linktr.ee/evnbookfest

«Ի՞նչ է փիթչինգը» Արևիկ Ավանեսյանի տեսադասը տես մեր յութուբում:

#քաղաքըկարդումէ

Օրակարգ 🔗 www.evnbookfest.com

[ENG text below]📕Լատվիայում լույս է տեսել Հովիկ Աֆյանի «Կարմիր»֊ը: Լատիշերեն թարգմանությունն ավելացել է ֆրանսերեն, գերմա...
13/08/2025

[ENG text below]
📕Լատվիայում լույս է տեսել Հովիկ Աֆյանի «Կարմիր»֊ը:
Լատիշերեն թարգմանությունն ավելացել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, արաբերեն և ռումիներեն թարգմանություններին: Շուտով լույս կտեսնի նաև պարսկերեն թարգմանությունը:

Լատիշերեն թարգմանությունը լույս է տեսել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում:

[ENG text]
📕Hovik Afyan’s “Red” has Been Published in Latvia.
The Latvian translation has been added to the series of the existing translations in French, German, English, Arabic, and Romanian. A Persian translation will also be published soon.

The Latvian edition was published with the support of the Ministry of Education, Science, Culture and Sports of the Republic of Armenia, within the framework of the “Armenian Literature in Translations” program.

Hovik Afyan
Antares Media Holding

«Ես հանդիպեցի Պետրոսի հետ, նա ասեց, որ ֆիլմի գաղափար ունի Հովիկ Աֆյանի գրքի հիման վրա, իսկ հետոկարդացի գիրքը՝ անմիջապես ...
23/07/2025

«Ես հանդիպեցի Պետրոսի հետ, նա ասեց, որ ֆիլմի գաղափար ունի Հովիկ Աֆյանի գրքի հիման վրա, իսկ հետո
կարդացի գիրքը՝ անմիջապես հասկացա՝ սա պետք է դառնա ֆիլմ։ Կան թեմաներ, որոնք հավերժ են՝ սեր, պատերազմ, սպասում…
Շատ հազվադեպ են ստեղծվում ֆիլմեր պատերազմի մասին՝ խաղաղության տեսանկյունից։ Հովիկը շատ հստակ է այդ գաղափարը հասցրել։
Դժվար էր ընտրել, թե ինչ թողնել, ինչ հանել, որովհետև գրքում ամեն ինչ կարևոր էր»:

#Կարմիր
#Ֆիլմ
#ՀովիկԱֆյան
Hovik Afyan

HK Productions-ը սկսվում է երկու նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի արտադրություն: 2026 թվականը նշանային տարի է ինչպես ընկերությա

Address

50a, 1 Mesrop Mashtots Avenue
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:30 - 19:00
Tuesday 09:30 - 19:00
Wednesday 09:30 - 19:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 19:00

Telephone

+37477522655

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 1st Literary Agency / Առաջին գրական գործակալություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to 1st Literary Agency / Առաջին գրական գործակալություն:

Share