Alpha News

Alpha News alphanews.am համահայկական լրատվական ցանցի ֆեյսբուքյան էջ
(1)

17/10/2025

Իշխանական համակարգը լծված է եկեղեցու դեմ արշավին․ Նորայր Պողոսյան

Հայ Առաքելական եկեղեցին իշխանության թիրախում է։ Alpha News-ի եթերում բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԱԵ Արևմտյան թեմի աշխատակից Նորայր Պողոսյանն անդրադարձել է թեմային։

Նրա խոսքով՝ սա եկեղեցու դեմ ուղղված արշավ է՝ թեպետ բացահայտ չի հայտարարվում կաթողիկոսի շրջապատի թիրախավորման մասին։

Պողոսյանը վստահ է, որ այս թիրախավորումը կշարունակվի։

Նա նաև մտահոգություն է հայտնել եկեղեցու ներսում հավաքագրվող քահանաների գործողությունների կապակցությամբ․ «Նրանք անցել են բոլոր «կարմիր գծերը»։ Ի՞նչ է նշանակում՝ վկայություններ տալ սեփական առաջնորդների դեմ»։

Պատասխանելով հարցին՝ հատուկ ծառայություննե՞րն են աշխատում եկեղեցու դեմ գործողություններում, Նորայր Պողոսյանն ասել է․ «Լծված է իշխանական ողջ համակարգը»։

Մանրամասները տեսանյութում։

17/10/2025

Цирк нового поколения - без зверей, без компромиссов, только искусство

17/10/2025

Այսօր փաստաբանի դերն ու արժանապատվությունն արժեզրկվել է․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը երկու ամսով կալանավորվեց՝ ի պաշտպանություն հոգևորականների ֆեյսբուքյան գրառման համար։ Թեմային Alpha News-ի եթերում անդրադարձել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ այս պահին պետք է գործել խելամտորեն։ Երիցյանը հայտնել է, որ փաստաբանական պալատը ծրագիր է մշակում՝ ինչպես պետք է արձագանքել այս ամենին։

«Այսօր իմ և որոշ փաստաբանների կողմի գործադուլ հայտարարելը միայն առաջին քայլն է»,- նշել է նա։

Երիցյանը կարծում է, որ թիրախում է ոչ միայն փաստաբանական համայնքն, այլ ամբողջ հասարակությունը․ «ՀՀ-ն դարձել է մի պետություն, որտեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած անձ կարող է թիրախ դառնալ»։

Նա նաև նշել է, որ այսօր արժեզրկվել է նաև փաստաբանի դերն ու արժանապատվություն։

Մանրամասները տեսանյութում։

Վեհափառ Հայրապետի դեմ չի նախաձեռնվել քրեական հետապնդում. ՔԿՏարածված լուրերը, որոնց համաձայն Վեհափառ Հայրապետի դեմ նախաձե...
17/10/2025

Վեհափառ Հայրապետի դեմ չի նախաձեռնվել քրեական հետապնդում. ՔԿ

Տարածված լուրերը, որոնց համաձայն Վեհափառ Հայրապետի դեմ նախաձեռնվել է քրեական հետապնդում, չեն համապատասխանում իրականությանը։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանությունից Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՔԿ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

«Ներկայումս քրեական հետապնդում նախաձեռնված չէ»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

17/10/2025

Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու մահից հետո առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել

Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մահից հետո առաջին անգամ հրապարակային ելույթ է ունեցել։ Russia Today-ի 20-ամյակին նվիրված արարողության ժամանակ, նախագահ Պուտինի ներկայությամբ, նա խոնարհվել է RT-ի աշխատակիցների առջև։

«Մեր աշխատակիցները հազարավոր մարդիկ են, ովքեր իրենց կյանքը վտանգի են ենթարկում։ Հիշում եմ, երբ դուք ինձ 20 տարի առաջ նշանակեցիք, ինձ թվում էր, թե աշխարհը խելագարվել է։ Գլխավոր նպատակը դարձավ չխայտառակվելը։ Անհնար էր պատկերացնել, որ այս ամենը նախ կստեղծվի, և երկրորդ՝ կվերածվի այդքան հսկայական մեքենայի»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ RT-ի շնորհիվ աշխարհը իմացավ, որ Ռուսաստանը պաշտպանում է ավանդական արժեքները։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագրին քաջության և տոկունության համար։

Նադեժդա Սարգսյան․ նրա երգերում Հայաստանն էրՆադեժդա Սարգսյանը Հայաստանի ամենավառ և սիրված էստրադային երգչուհիներից մեկն է...
17/10/2025

Նադեժդա Սարգսյան․ նրա երգերում Հայաստանն էր

Նադեժդա Սարգսյանը Հայաստանի ամենավառ և սիրված էստրադային երգչուհիներից մեկն է։ Նրա ձայնը դարձավ մի դարաշրջանի խորհրդանիշ, երբ հայկական երաժշտությունը ձգտում էր դուրս գալ հանրապետության սահմաններից և իր մասին հայտարարել միջազգային բեմում։ Ծնվել է 1954 թ․ հոկտեմբերի 17-ին։ Կարիերան սկսել է 1973 թ․ որպես «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի մենակատարուհի, իսկ 1977-1987 թթ․ հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ գործող պետական էստրադային նվագախմբի հետ։

Նրա երգացանկն ընդգրկում էր հայկական և միջազգային էստրադան։ Հանդես է եկել ավելի քան 40 երկրում՝ ներկայացնելով Հայաստանն աշխարհի ամենամեծ բեմերում։ 1988 թ․ ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստների ինստիտուտը՝ ստանալով զանգվածային տեսարանային միջոցառումների ռեժիսորի մասնագիտություն։ Այս կրթությունը նրան հնարավորություն է տվել ոչ միայն երգել, այլև ստեղծել լայնամասշտաբ մշակութային նախագծեր։ 1992 թ․ նա ղեկավարել է «Հայեր» բարեգործական մշակութային կենտրոնը՝ ակտիվորեն մասնակցելով հասարակական կյանքին։

Նադեժդա Սարգսյանը պարզապես արտիստ չէր։ Նրա ձայնը հասարակության հետ զգացմունքների լեզվով խոսելու միջոց էր, իսկ նրա համար բեմը մի վայր էր, որտեղ հայկական հոգին հնչում էր ազատ ու հպարտ։ Նա կարողանում էր միավորել սփյուռքին՝ ելույթ ունենալով Լիբանանում, Մոսկվայում, Սևծովյան ափերին, և ամենուր նրան ընդունում էին որպես մշակույթի դեսպան։

Նադեժդան հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն էր և հայտնի երգչուհի Էմմիի մայրը։ Նրա ընտանիքը շարունակեց ստեղծագործական ավանդույթը, իսկ նրա անունը դարձավ Հայաստանի մշակութային ժառանգության մի մասը։

Նադեժդա Սարգսյանը մահացել է 2018 թ․ ծանր հիվանդությունից։ Նրա երգերն այսօր էլ շարունակում են հնչել, Հայաստանում նրան հիշում են որպես մի երգչուհի, ով երգում էր ոչ թե հանուն փառքի, այլ հանուն մարդկանց։

17/10/2025

Պարտված և վախեցած բռնապետի ուժը պատում է միայն ընդդիմության և եկեղեցականների վրա. Արթուր Խաչիկյան

Մեր բռնապետ ղեկավարը վախեցած է, տեսնում է, որ վարկանիշն ընկնում է, որ մարդիկ արթնանում են: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

«Մարդիկ հասկանում են, որ իրենց խաբեցին 2018 թվականին, որ այս մարդուն բերել էին արտասահմանից՝ Ղարաբաղը հանձնելու համար: Եվ տեսնում են, որ իրավիճակը գնալով վատանում է: Սա ուղղակի տեռոր է: Արդեն փաստաբանի են ձերբակալում: Այսպիսի բան քաղաքակիրթ աշխարհում անհնար է պատկերացնել»,- ասել է Խաչիկյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանում հնարավո՞ր է բռնապետություն, քաղաքագետն ասել է. «Ո՛չ, միայն արտաքին օգնությամբ»:

Նրա խոսքով՝ ՀՀ ներկայիս ղեկավարությունը կառավարվում է ԱՄՆ-ի, Անգլիայի արտաքին հետախուզական գործակալությունների կողմից: Ըստ Խաչիկյանի՝ պարտված և վախեցած բռնապետի ուժը պատում է միայն ընդդիմության և եկեղեցականների վրա:

«Փաշինյանն ուզում է վախեցնել, լռեցնել, որ ոչ ոք չկանգնեցնի Հայաստանի հանձնումը»,- հավելել է նա:

Մանրամասները տեսանյութում:

17/10/2025

Ես որևէ մտավախություն չունեմ և միանշանակ ողջունում եմ, որ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատախազություն. Ղազինյան

ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը makaryan.news-ի հետ զրույցում խոսել է ՀԷՑ նոր կառավարչի «աննախադեպ բացահայտումների» մասին։

17/10/2025

Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹Փաշինյանի քայլերը, ահաբեկման մեթոդները. Սամվել Կարապետյանի, Արագածոտնի թեմի առաջնորդի և փաստաբան Կոչուբաևի կալանքները
🔹Արթուր Խաչիկյան. Պարտված և վախեցած բռնապետի ուժը պատում է միայն ընդդիմության և եկեղեցականների վրա
🔹Բաքվի մեգասկանդալը՝ Իլհամ Ալիևի դեմ է դուրս եկել, պետական հեղաշրջման փորձ է կազմակերպել Հեյդար Ալիևի աջ ձեռքը: Այս պատմության մեջ ոչ միայն ռուսների, այլև արդեն հայերի գործոնն են հոլովում
🔹Ամբողջ շաբաթ թուրքական դեղին մեդիան աղմկում էր՝ թուրքի թշնամի երկիրը՝ նկատի ունեն Հայաստանը, հող է զիջելու
🔹ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը. ի՞նչ է որոշվում, քննարկելո՞ւ են Սյունիքը
🔹«Մեր ձևով» շարժումը մեծ անհանգստություն է պատճառում իշխանությանը. Alpha News-ի ուղիղ եթերում փաստաբան Ռոման Երիցյանն է
🔹Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին հայտնվել ՔՊ թիրախում. Alpha News-ի ուղիղ եթերում բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԱԵ Արևմտյան թեմի աշխատակից Նորայր Պողոսյանն է

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայ...
17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ

ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

17/10/2025

Հայ Առաքելական եկեղեցին նաև ազգային կառույց է, որը վերացնելը մի քիչ դժվար է. Արմեն Բադալյան

Իշխող քաղաքական ուժը փորձելու է վերացնել բոլոր այն կառույցները, որոնք այս կամ այն չափով չեն տեղավորվում իր նախընտրական արշավի կոնտեքստում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Չմոռանանք, որ Հայ Առաքելական եկեղեցին ցանցային կառույց է, ունի քահանայական դաս, որոնք շփվում են բնակչության հետ տարբեր պատճառներով, օրինակ՝ ծնունդ, կնունք, հարսանիք և այլն: Կարելի է համարել, որ եկեղեցին այլընտրանքային լրատվամիջոց է»,- ասել է Բադալյանը:

Եկեղեցու վրա հարձակման պատճառներից մեկը քաղտեխնոլոգը համարում է նախընտրական արշավը, ապա եկեղեցու՝ ազգային կառույց լինելը. «Հայ Առաքելական եկեղեցին նաև ազգային կառույց է, որը վերացնելը մի քիչ դժվար է: Այն վերացնելու համար պետք է կաթողիկոս փոխես, իսկ վարչապետը չի կարող դա անել, նույնիսկ եթե կաթողիկոսը հրաժարական տա»:

Մանրամասները տեսանյութում:

17/10/2025

В Ташир Арене дружная, интернациональная команда артистов

Address

26/1 Vazgen Sargsyan
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Alpha News posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Alpha News:

Share