
11/07/2024
Ինչպե՞ս ստանալ գրավիչ ու վաճառող լուսանկարներ 📷🛍️
Երբ ստեղծում եք կոնտենտ, որտեղ գերակշռում են պարզ լուսանկարները, կան կարևոր նախապայմաններ, որոնք պետք է հաշվի առնել.
✅ Օբյեկտ/պրոդուկտ
Սահմանեք խնդիրներ, որոնք պետք է լուծեք լուսանկարների միջոցով՝ տալ էմոցիա, ցույց տալ որակ, ներկայացնել առավելությունները: Ներառեք և՛ վաճառող և՛ գրավչություն հաղորդող լուսանկարներ:
✅ Լուսանկարիչ
Աշխատեք տարբեր լուսանկարիչների հետ՝ ըստ նրանց մասնագիտացման: Հասկացեք լուսանկարչի ձեռագիրը և համապատասխանեցրեք ձեր նախագծի պահանջներին:
✅ Լոկացիա/մոդել
Ընտրեք արդարացված ու խելամիտ լոկացիաներ ու դեկորներ: Եթե աշխատում եք մոդելի հետ, հստակեցրեք, թե ով է տալու ցուցումները՝ լուսանկարի՞չը, դու՞ք, թե բոլորը: Թույլ մի տվեք կողմնակի միջամտություններ:
💡 Հիշեք, կոնտենտ ստեղծելը հեշտ գործ չէ
#լուսանկարչություն #մարքեթինգ #կոնտենտմարքեթինգ #սոցիալականցանցեր