07/03/2026
«HR մասնագետ 0-ից և կադրային գործ» դասընթացի շրջանավարտների հետ այցելեցինք «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերություն և հանդիպում ունեցանք HR մասնագետ Անի Ղարիբյանի հետ։ Ի դեպ, նշենք, որ Անին մեր «HR մասնագետ 0-ից» դասընթացի շրջանավարտն է եղել։
Հանդիպման ընթացքում Անին կիսվեց իր մասնագիտական փորձով՝ ներկայացնելով «Արմենիա Ինշուրանս» ընկերության կորպորատիվ մշակույթն ու անձնակազմի կառավարման առանձնահատկությունները։
Մանրամասն խոսվեց աշխատակիցների ներգրավման, ադապտացիայի, ուսուցման փուլերի մասին, ինչպես նաև աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համակարգի մասին։
Հանդիպման ֆորմատն ինտերակտիվ էր, Անին սիրով պատասխանեց նաև մեր ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Շնորհակալություն «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության թիմին ջերմ ընդունելության համար։