Hetq Stories

Hetq Stories YouTube: www.youtube.com/

⚡️⚡️ Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործար...
15/12/2023

⚡️⚡️ Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին:

Իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ...

«Թմրանյութեր իրացնելու մեղադրանքն ամբողջովին կառուցված է ոստիկանների սուտ ցուցմունքների վրա, որևէ ապացույց չկա, սա հստակ...
10/12/2023

«Թմրանյութեր իրացնելու մեղադրանքն ամբողջովին կառուցված է ոստիկանների սուտ ցուցմունքների վրա, որևէ ապացույց չկա, սա հստակ երևում է տեսաձայնագրություններում»,- ասում է Մաքսիմենկոն։ Ամուսնու խոսքով՝ Ելիզավետան պատրաստ է ընդունել իր մոտ թմրանյութ պահելու մեղադրանքը, բայց շահադիտական նպատակով թմրանյութեր իրացնելու մեղադրանքը, ըստ նրա, ամբողջովին շինծու է։

Կալանավորված Ելիզավետա Դանիլչևայի ամուսինը ահազանգում է՝ մեղադրող կողմը ոստիկանների կեղծ ցուցմունքների հիման վրա պատժում է իր կնոջը

Բալաբանյանի ներկայացուցիչները դատարանում պնդել են, որ սահմանապահների կողմից, բացի ապօրինի գործողություններ իրականացնելը,...
10/12/2023

Բալաբանյանի ներկայացուցիչները դատարանում պնդել են, որ սահմանապահների կողմից, բացի ապօրինի գործողություններ իրականացնելը, ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է երեխաների ներկայությամբ բավականին կոպիտ արտահայտություններով: Օրինակ` հայտարարել են. «Դուք կարող եք գնալ, իսկ երեխաները մնալու են»: Նման արտահայտությունը և ստեղծված իրավիճակը երեխաների մոտ խուճապ և տագնապ են առաջացրել, վերջիններս հայտնվել են սթրեսային վիճակում, ինչը դրսևորվել է դեպքից հետո մի քանի օր շարունակ բարձր ջերմությամբ և թուլությամբ:

Ստեղծված իրավիճակը երեխաների մոտ խուճապ և տագնապ է առաջացրել, վերջիններս հայտնվել են սթրեսային վիճակում, ինչը դրսևորվել է դեպքից հետո...

Պարզաբանում ստանալու համար դիմել ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն, որտեղից հայտնել են, որ 2024 թվականի ներ...
10/12/2023

Պարզաբանում ստանալու համար դիմել ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն, որտեղից հայտնել են, որ 2024 թվականի ներդրումային ծրագրով նախատեսվում է Գետամեջում նոր ենթակայան կառուցել։ Հոսանքի տատանումների հետեւանքով կրած վնասների հատուցման համար բաժանորդները կարող են դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն։

Երեկոյան ժամերին լարման տատանումը 150 վոլտի է հասնում, ցերեկվա ժամերին լարումը տատանվում է 210-240-ի սահմանում։ Այսպիսով, բնակիչները չեն...

⚡ Վաղարշապատի համայնքապետարանում սրերով են ընդունում շինթույլտվությունների, կառուցապատողների վերաբերյալ հարցերը: Մոտ մեկ...
06/12/2023

⚡ Վաղարշապատի համայնքապետարանում սրերով են ընդունում շինթույլտվությունների, կառուցապատողների վերաբերյալ հարցերը: Մոտ մեկ ամիս է՝ համայնքապետարանից փորձում ենք տեղեկություններ ստանալ կոմերցիոն նպատակներով կառուցվող շենք-շինությունների վերաբերյալ: Բանավոր հարցերին խուսափում են պատասխանել, իսկ գրավոր հարցումների պատասխանների տրամադրման ժամկետը փորձում են հնարավորինս երկարացնել:

❗ Ավելին, այս ընթացքում մեր հարցման վերաբերյալ արտահոսք է եղել համայնքապետարանից, և կառուցապատողները փորձել են կանխել հոդվածի հրապարակումը: Հավանաբար, հենց այդ նպատակով էլ համայնքապետարանն ուշ է տրամադրել պատասխանները՝ հույս ունենալով, որ «լեզու» կգտնեն:

🔗 «Հետք»-ի ամբողջական հետաքննությունը՝ https://hetq.am/hy/article/162586

Հայաստանի պետական գերատեսչություններն իրար հետ բավարար չեն համագործակցում: Այսպիսի եզրահանգումներ արեցին երեկ Գիտություն...
03/12/2023

Հայաստանի պետական գերատեսչություններն իրար հետ բավարար չեն համագործակցում: Այսպիսի եզրահանգումներ արեցին երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրները և EU4Sevan ծրագրի գործողությունները քննարկող մասնակիցները:

Հայաստանի պետական գերատեսչությունները իրար հետ բավարար չեն համագործակցում:

Մարինե Սահակյանը նշում է, որ պատերազմի մասնակիցները իրեն և մյուս հոգեբաններին հիմնականում դիմում են հետտրավմատիկ սթրեսայ...
01/12/2023

Մարինե Սահակյանը նշում է, որ պատերազմի մասնակիցները իրեն և մյուս հոգեբաններին հիմնականում դիմում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով, անքնությամբ, կպչուն մտքերով և գործողություններով, ինչպես նաև՝ տագնապային խանգարումներով։ Հոգեբանը շեշտում է՝ աշխատանքը շատ բարդ է, բայց խիստ անհրաժեշտ։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Պատերազմի մասնակցած յուրաքանչյուր մարդ պետք է անպայման անցնի հոգեբանի կաբինետով։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք...

📢 «Կենտրոնական բանկը մեզ նախանձում ա։ Սիթի բայքը եթե սենց մնա էլ, մարդիկ բանկերից գումար էլ չեն վերցնի ու Սիթի բայքի հետ...
01/12/2023

📢 «Կենտրոնական բանկը մեզ նախանձում ա։ Սիթի բայքը եթե սենց մնա էլ, մարդիկ բանկերից գումար էլ չեն վերցնի ու Սիթի բայքի հետ երջանիկ կապրենք բոլորս»,- այսպես է արձագանքել ԿԲ հայտարարությանը «Սիթի բայք»-ը։

«Սիթի բայք»-ի կայքէջի վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ Պարզեցինք, որ նա Լոռու մարզի...

«Գիշերները քունս էլ չի տանում, աչքերս որ փակում եմ, գնում եմ Արցախ, հետո զարթնում եմ, տեսնում եմ, որ երազ էր։ Տուն-տեղը ...
30/11/2023

«Գիշերները քունս էլ չի տանում, աչքերս որ փակում եմ, գնում եմ Արցախ, հետո զարթնում եմ, տեսնում եմ, որ երազ էր։ Տուն-տեղը կարող ես նորից ստեղծել, բայց հայրենիքը չես կարող։ Ամեն մի քարի, քոլի կարոտը սպանում է, ինֆարկտից մեկ պակաս ապրում ենք»,- ասում է Հովիկ Պետրոսյանը։

Հովիկը ասում է, որ թոռնիկն է հիմա իրենց ընտանիքի միակ լուսավոր կետը, որին նայելով մոռանում են ցավերի մասին և մտածում ապագայի, ամեն ինչ...

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Երևանի քաղաքապետարանի դեմ երկրորդ վճիռն է կայացրել «Իմպեքս» ՍՊ...
24/11/2023

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Երևանի քաղաքապետարանի դեմ երկրորդ վճիռն է կայացրել «Իմպեքս» ՍՊԸ-ի հայցադիմումի հիման վրա: Դատարանն անվավեր ու ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի՝ ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիրը միակողմանիորեն լուծելու և ընկերությանը գնումների «սև ցուցակում» ներառելու որոշումները:

Վճռով Երևանի քաղաքապետարանից հօգուտ «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ-ի ենթակա է բռնագանձման 90 հազ․ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

⚖️ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության վերլուծությա...
22/11/2023

⚖️ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Գևորգյանին վերականգնել է իր պաշտոնում։ Այդպիսով, անվավեր ենճանաչել կարգապահական տույժ կիրառելու, աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու և աշխատանքից ազատելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի հրամանները։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության վերլուծության և զարգացման...

⚡Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները, Հայաստանի տնտեսական աճի տեմպը գնալով ընկնում է։ Առաջին եռամսյակու...
21/11/2023

⚡Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները, Հայաստանի տնտեսական աճի տեմպը գնալով ընկնում է։ Առաջին եռամսյակում այն 12.1% է կազմել, երկրորդում՝ 9.1%:

💰Ամսական կտրվածքով ևս տնտեսության աճի տեմպի նվազում է նկատվում։ Մեկ այլ ցուցանիշ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), ցույց է տալիս, որ տարեսկզբին գրանցված երկնիշ աճը մայիսից հետո կտրուկ նվազել է։

Քանի որ ծառայությունները էական կշիռ ունեն տնտեսության մեջ, այս ենթաոլորտներում աճի տեմպի թուլացումը ազդում է տնտեսության ընդհանուր...

Address

1/3, Str. Buzand, 8th Floor
Yerevan

Telephone

+37410563363

Alerts

Be the first to know and let us send you an email when Hetq Stories posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Hetq Stories:

Share