14/07/2022
HS production-ի և «Մանուկների մոլորակ» գեղագիտական կենտրոնի համագործակցության արդյունքում ստեղծված այս հրաշալի ստեղծագործությունը թող ձեր սրտերին և Հայոց Աշխարհին խաղաղություն բերի։
-------------------------------------
«Երգ խաղաղության»
Խոսք և երաժշտություն՝ Զառա Սարիբեկյանի
Բեմադրող-օպերատոր՝ Հակոբ Մխիթարյան (HS production)
Մոնտաժի ռեժիսոր՝ Սարգիս Աբրահամյան (HS production)
«Մանուկների մոլորակ» գեղ. կենտրոնի տնօրեն՝ Անուշ Խաչատրյան
-------------------------------------
Թե նայես վերև, երկնքում տեսնես արև,
Ծիծեռնակ բարի ու ճերմակ մի աղավնի։
Իմացի՛ր հաստատ գարուն է,
Երկնքում խաղաղություն է
Ու լռել են ողջ զենքերը աշխարհի։
Դե, նայիր վերև՝ ծիածանն է հյուր եկել,
Բերել է իր հետ հույս , հավատ ու լիքը սեր։
Դե, ժպտա, արդեն գարուն է,
Աշխարհում խաղաղություն է,
Ու զենքերը, տե՛ս, դարձել են խաղալիք։
Թո՛ղ լռեն բոլոր զենքերը
Ու հնչեն միայն երգերը:
Թող ծաղիկ դառնա փամփուշտը,
Փուչիկներ դառնան արկերը։
Խոսք և երաժշտություն՝ Զառա Սարիբեկյանի"Մանուկների Մոլորակ" կրթադաստիարակչական, գեղագիտական կենտրոնՀիմնադիր ՝ Անուշ Խաչատրյան091 817 804