Համայնքային լուրեր

Համայնքային լուրեր Շնորհակալություն Համայնքային լուրեր էջ այցելելու համար

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025 Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնա...
29/08/2025

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում Ապարան համայնքում անցկացված նկարչական մրցույթի հաղթողները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Ապարանում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025 -ի շրջանակում իրականացվել է 3 միջոցառում՝ նկարչական մրցույթ, քուիզ, ցուցահանդես, որոնց մասնակցել են 200-ից ավելի մարդ։
Ապարանը Քաղաքապետերի դաշնագրի առաջին մասնակիցներից է։

Ապարանի համայնքապետարանում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, որ մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարությունները։ Ապարանը մինչև 2020 թվականն իր ռազմավարությունը ժամանակին մշակել է, այժմ GIZ կազմակերպության հետ համատեղ փորձագիտական, խորհրդատվական խումբ է ներգրավվել մշակվելու նոր ծրագիրը՝ մինչև 2030 թվական։

Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Իդա Թադևոսյանը գոհունակությամբ նշեց, որ համայնքը ևս մեկ անգամ արվեստին մոտ, արվեստը զարգացնող երիտասարդների շնորհիվ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան։ Նա վստահեցրեց՝ երիտասարդների մասնակցության աճի միտումը տարեցտարի նկատելի է։
Ապարան համայնքի էներգախնայողության ծրագրերի համակարգող Գոհար Սահակյանն էլ հավաստիացրեց՝ համայնքի համար կարևոր է կանաչ ու կայուն գործելակերպի որդեգրումը և հենց այդ նպատակով էլ այս տարի Ապարանը՝ որպես Երիտասարդական մայրաքաղաք-2025, առաջ է շարժվում կայուն, կանաչ զարգացման օրակարգով, որտեղ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը։

Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները՝ Անուշիկ Թադևոսյանը, Լիլյա Սարգսյանը, Արմինե Հակոբյանը, Նաիրա Մովսիսյանը, Վերգինե Կարապետյան, Վաչիկ Ղազարյանը։
https://www.caa.am/news/eusew2025_in_aparan.html

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներումՕգո...
29/08/2025

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:

Պարգևատրման արարողությունը մեկնարկեց Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի սաների պատրաստած թեմատիկ հոլովակի դիտմամբ։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը շնորհակալություն հայտնեց Աբովյանի ՏԻՄ-ին, համայնքապետարանի աշխատակազմին, կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին մասնակցելու համար։ Նա հայտնեց, որ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը համագործակցում է Հայաստանի 30 համայնքների հետ․ «Ծրագրի հիմնական նպատակն է տեխնիկական, տեղեկատվական, փորձագիտական աջակցություն ցուցաբերել համայնքներին, որ կարողանան մասնակցել ԵՄ Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանը։ 2008-ից մեկնարկած այս նախաձեռնությունն այսօր ամենախոշոր համայնքահեն, համայնքների համար նախաձեռնությունն է, որն աշխատում է ՏԻՄ-երի հետ։ Նպատակն է օգնել համայնքներին, որ մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման գործողությունների ծրագրեր՝ մինչև 2030, 2040, 2050 թվական, գործողություններ, որոնք թույլ են տալիս էներգաարդյունավետության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հաշվին էներգասպառման նվազեցում և ջերմոցային գազերի արտանետման նվազեցում»։

Կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով իրենց հյուրընկալվելու համար, ինչպես նաև ներկայացնելով, թե Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում կենտրոնում ինչ միջոցառումներ են կազմակերպվել, նշեց, որ այդ միջոցառումներին ակտիվ մասնակցել են նաև արցախահայ ընտանիքների երեխաներ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ։
Աբովյան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը կարևորեց ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվող միջոցառումները՝ նշելով, որ դրանք ուղղված են երեխաների զարգացմանը, կրթությանն ու դաստիարակությանը։ Նա վստահեցրեց՝ Ծրագրի թիմի այցը Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն ոգևորող կլինի համայնքի մյուս կազմակերպությունների համար, և հաջորդ տարի ավելի մեծ կազմով կմասնակցեն ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան։

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակում Աբովյան համայնքում կազմակերպվել է 3 միջոցառում՝բնապահպանական միջոցառում՝ ծառատունկ, բացօթյա նկարչություն, թեմատիկ դաս, որոնց մասնակցել է շուրջ 100 մարդ։

Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Անիկ Սվազլյանը, Անգելինա Զաքարյանը, Նարեկ Սահակյանը, Նարեկ Այվազյանը, Գևորգ Գրիգորյանը, Արեգ Աբգարյանը։
https://www.caa.am/news/eusew-award-in_abovyan_2025.html

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները  Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում ...
29/08/2025

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:

Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի մասնակցությամբ համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Մերի Գևորգյանը, Անժելա Տերյանը, Սոֆի Խաչատրյանը, Ռոզա Խաչատրյանը, Աիդա Ավետիսյանը և Միլենա Վարդանյանը։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ծրագիրը ՀՀ-ում իրականացվում է 2011 թվականից, աշխատում է Ակունքի և ՀՀ-ի ևս 29 համայնքի հետ․ «Ծրագրի նպատակն է օգնել, որ համայնքները մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգազման ռազմավարությունը, որպեսզի նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները, պայքարեն կլիմայի գլոբալ տաքացման, կլիմայի փոփոխության դեմ այն գործողությունների միջոցով, ինչպիսիք են էներգախնայողությունը, էներգաարդյունավետությունը, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործումը և այլն»։

Նա նաև հայտնեց, որ Ակունք համայքնը GIZ կազմակերպության օգնությամբ կմշակի իր գործողության ծրագիրը։
Նշենք, որ այս տարի Ակունք համայնքը ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025-ի շրջանակում իրականացրել է 5 միջոցառում՝ հեծանվարշավ, կարճ տեսանյութերի, նկարչական մրցույթ, թեմատիկ մուլտֆիլմերի դիտում և գործնական աշխատանքներ համայնքի մանկապարտեզներում, որոնց մասնակցել է ավելի քան 100 մարդ։

Ավելին՝ https://www.caa.am/news/eusew2025_in_akunq.html

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունԻջ...
26/08/2025

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած բնակավայրերի կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երեխաներն ու երիտասարդները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Իջևան համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 8 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Մասնավորապես համայնքում կազմակերպվել է նկարչական մրցույթ, ցուցահանդես, թեմատիկ միջոցառում, էներգախնայող սարքի մակետի պատրաստում՝ թափոններից, կլոր սեղան-քննարկումներ, իրազեկման արշավներ, «Էներգիա բնությունից, հոգատարություն բնությանը» խորագրով արշավ, ծառատունկ և այլն։ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին մասնակցել են համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը։
Պարգևատրման արարողության ժամանակ համայնքի «Ազատամուտ համայնքի ակումբ» ՀՈԱԿ-ի, Գանձաքարի մշակույթի տան, «Գետահովիտի համայնքային ակումբ» ՀՈԱԿ-ի, «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները պատմեցին, թե կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում ինչ միջոցառումներ են կազմակերպել։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, շնորհակալություն հայտնելով Իջևանի համայնքային իշխանությանը, բնակավայրերի կրթական և մարզամշակութային հաստատություններին «Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար, նշեց որ տարեցտարի այս շարժմանը մասնակցող համայնքների թիվն աճում է։ Այս տարի մասնակից համայնքների թիվը 15-ն է, և իրականցված միջոցառումներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են՝ հասնելով շուրջ 130-ի։

Ներկայացնելով «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործողություններն ու նպատակները, Արտեմ Խարազյանը նշեց․ «Ծրագրի նպատակն է աջակցել, որ Իջևանը և Դաշնագրին անդամակցող մյուս համայնքները մասնակցեն Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանը։ Այն համայնքահեն նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել, որպեսզի համայնքները մշակեն և իրականացնեն երկարաժամկետ ծրագրեր կլիմայի փոփոխության մեղմման համար՝ էներգետիկ ռեսուրսների խելամիտ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում և այլն»։ Իջևանի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության և մրցույթներում հաղթելու կապակցության պարգևատրվեցին Լիլիթ Խաչատրյանը, Արթուր Մելիքսեթյանը, Լյովա Իսահակյանը, Վոլոդյա Բեգլարյանը, Գրիգոր Պետրոսյանը, Մարկ Ափինյանը։

Ավելին՝ https://www.caa.am/news/eusew2025_in_ijevan.html

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները  Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդնե...
26/08/2025

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:
Պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ծրագիրը համագործակցում է Հայաստանի 30 համայնքների հետ․ «Ծրագրի նպատակն է համագործակցել ՏԻՄ-երի հետ, որպեսզի երաշխավորենք համագործակցությունը, արդյունավետ մասնակցությունը եվրոպական նախաձեռնությանը։ Սա համայնքահեն նախաձեռնություն է, որն անմիջապես աշխատում է համայնքների հետ։ Մեր նպատակն է, որ համայնքները մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարություն, ինչը թույլ է տալիս մինչև 2030, 2050 թվական իրականացնել էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջոցառումներ»։

Արթիկը մշակել է իր գործողությունների ծրագիրը մինչև 2020 թվականը, այժմ նաև մշակվում է համայնքի գործողությունների ծրագիրը՝ մինչև 2030 թվական։ Նաև այն հազվագյուտ ՀՀ համայնքներից է, որ կարողացել է մասնակցել մրցույթին և ստանալ դրամաշնորհային միջոցներ և ունենալ առևտրային արևային կայան։

Արթիկ համայնքի ղեկավարի օգնական Տաթևիկ Չարչյանը, շնորհակալություն հայտնելով «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմին և գործընկերներին համագործակցության համար նկատեց՝ այս տարի համայնքի բնակչության մասնակցությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումներին շատ ավելի մեծ է եղել՝ համեմատած նախորդ տարիների հետ․ «Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումներն իսկապես տոն են դառնում, ինչը ողջունելի է։ Մեր գործընկերները մեզ օգնում են, որպեսզի տեղեկատվական միջոցառումները կազմակերպենք ավելի գեղեցիկ փաթեթավորված, հետաքրքիր գաղափարներով»։

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակում Արթիկ համայնքում կազմակերպվել է 15 միջոցառում՝ ինֆոգրաֆիկաների պատրաստում՝ AI գործիքների կիրառմամբ, էկո պարապմունքներ, թափոններից պատրաստված հագուստի ցուցադրություն, սպորտլանդիա, ինտելեկտուալ խաղ, նկարչական մրցույթ,ֆիլմի դիտում, արշավ՝ դեպի արևային կայան և այլն։ Միջոցառումներին մասնակցել է 1000-ից ավելի մարդ։

«Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Արեգ Հովհաննիսյանը, Շուշանիկ Ղազարյանը, Միքայել Կեզացյանը, Նարե Ղազարյանը, Կարեն Գևորգյանը, Կարինե Մակեյանը, Հենրիկ Սուքիասյանը, Անահիտ Հարությունյանը և Նարե Զուռնաչյանը։
Ավելին՝ https://www.caa.am/news/eusew2025_in_artik.html

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները  Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Ք...
26/08/2025

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:

Թալինի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ծրագիրը ՀՀ-ում իրականացվում է 2011 թվականից, աշխատում է Թալին համայնքի և ՀՀ-ի ևս 29 համայնքի հետ․ «Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, որ մասնակցեն եվրոպական նախաձեռնությանը՝ Քաղաքապետերի դաշնագրին։ Դաշնագրի նպատակն է աջակցել համայնքներին, որ մշակեն ու իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարություններ։ Այդ գործընթացը հիմա Թալին համայնքը սկսել է։ Եվ համայնքը՝ որպես Դաշնագրի անդամ, շուտով կունենա այդ ռազմավարությունը»։

Նշենք, որ անցյալ տարի Թալինը ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպել էր 1 միջոցառում, այս տարի 4՝ նկարչական մրցույթ, հեծանվարշավ, իրազեկման արշավներ, արշավ՝ դեպի արևային կայան, բնապահպանական պարապմունք՝ մանկապարտեզում, որոնց մասնակցել է ավելի քան 100 մարդ։

Թալինի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ Ռազմիկ Ղազարյանը տեղեկացրեց՝ նախատեսվում է, որ հաջորդ տարի Թալին համայնքն ավելի մեծ թվով միջոցառումներ կանցկացնի ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում։

Թալինի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Մանե Ղազարյանը, Ցողիկ Պետրոսյանը, Գայանե Թադևոսյանը, Ժաննա Ավագյանը, Տիգրան Մկրտչյանը և Մանվել Բաղդասարյանը։

Ավելին՝ https://www.caa.am/news/eusew2025_in_talin.html
Թալինի համայնքապետարան

«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն` Վանաձորի համայնքապետարանում Օգոստոսի 20...
23/08/2025

«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն` Վանաձորի համայնքապետարանում

Օգոստոսի 20-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների, միջոցառումների ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների պարգևատրման արարողություն։

Մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երիտասարդները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Վանաձոր համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 4 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ։ Համայնքի կրթական և մարզամշակութային կենտրոնների ներգրավվածությամբ կազմակերպվել է հեծանվավազք, նկարչական մրցույթ, ինտելեկտուալ խաղ, վարպետության դաս, էկո պայուսակների պատրաստում։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց ծրագրի գործողություններն ու նպատակները։ Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ ասաց․ «Ծրագիրն օգնում է համայնքներին, որ մշակեն կանաչ և կայուն զարգացման ռազմավարությունը։ Մենք նաև ուշադրություն ենք դարձնում նաև հաղորդակցության բաղադրիչին, ինչի լավագույն դրսևորումն է ամեն տարի «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» կազմակերպումը»։
Անդրադառնալով ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ՀՀ համայնքների մասնակցությանը՝ Արտեմ Խարազյանն արձանագրեց, որ այս տարի կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած համայնքների թիվն աճել է՝ հասնելով 15-ի, և իրականցված միջոցառումներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են՝ հասնելով շուրջ 130-ի։

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց, թե համայնքում ինչ միջոցառումներ են կազմակերպվել «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ընթացքում։

Մասնավորապես նշեց Վանաձորի Ֆ. Նանսենի անվան թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում կազմակերպված Էներգաարդյունավետությանը նվիրված «Արևը ուժ է» պարային ֆլեշմոբը, «Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոց»-ում անցկացված «Կանաչ մոլորակ» բնապահպանական թեմայով նկարչական մրցույթը, Վանաձորի համայնքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպված «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025» հեծանվավազքը, «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» կողմից կազմակերպված ստեղծագործական վարպետության դասերը՝ էկոտոպրակների կարի և ձևավորման ուղղությամբ։

Ավելին՝ https://www.caa.am/news/eusew2025_in_vanadzor.html

Տաշիրի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն...
22/08/2025

Տաշիրի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

Տաշիրի Մշակույթի կենտրոնում օգոստոսի 20-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երեխաներն ու երիտասարդները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Տաշիր համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 12 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 1500 մարդ։ Համայնքային կրթօջախների՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներով զբաղվող, արցախահայերի մասնակցությամբ կազմակերպվել են նկարչական, էսսեների մրցույթներ, ցուցահանդես, թեմատիկ տեսահոլովակների դիտում, ինտելեկտուալ խաղ, սպորտլանդիա, իրազեկման արշավներ, բնապահպանական դաս-քննարկումներ և այլ միջոցառումներ։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը համայնքի ղեկավարին և աշխատակազմին շնորհակալություն հայտնեց «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին համայնքի ակտիվ մասնակցության համար ու նշեց․ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը համագործակցում է ՀՀ-ի 30 համայնքների հետ՝ այդ թվում Տաշիրի և նպատակն է աջակցել, որպեսզի համայնքներն արդյունավետ մասնակցեն եվրոպական այս նախաձեռնությանը մասնակցությանը և կարողանան մշակել ու իրականացնել կայուն և կանաչ զարգացման իրենց գործողությունների ծրագրերը։ Տաշիրն առաջին համայնքներից է, որը մշակել է իր կայուն և կանաչ գործողությունների ծրագիրը»։ Անդրադառնալով ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան՝ Արտեմ Խարազյանը նշեց՝ հիմնական նպատակն է ներգրավել երիտասարությանը և այլ շահառուների՝ առևտրային, մասնավոր հատվածին, հասարակական կազմակերպություններին կայուն և կանաչ զարգացման գաղափարախոսության մեջ՝ նպաստելով այն նպատակին, որը համայնքը Դաշնագրին անդամակցելով ստանձնել է։

Տաշիրի Մշակույթի կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Մարի Բաղդասարյանը, Յանա Մելքոնյանը, Արիանա Ներսիսյանը, Նարեկ Ավանեսյանը, Մանե Նարգիզյանը, Մարիետա Բաղդասարյանը, Աննա Այվազյանը, Անժելա Պետրոսյանը և Արտյոմ Գալստյանը։

Ավելին՝ https://www.caa.am/news/eusew2025-in-tashir.html

Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությ...
21/08/2025

Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

Ստեփանավանի համայնքապետարանում օգոստոսի 20-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երեխաներն ու երիտասարդները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Ստեփանավան համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 15 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 1500 մարդ։ Մասնավորապես համայնքում կազմակերպվել է նկարչական մրցույթ, էկոլոգիական պարապմունք, ցուցահանդես, ֆիլմի դիտում, թեմատիկ քննարկում, բնապահպանական նախագծերի իրականացում, իրազեկման արշավներ,աշխատաժողովներ, որոնց կազմակերպմանը մասնակցել են համայնքի մանկապարտեզները, դպրոցները, ՆԳՆ կրթահամալիրը, Պետական գյուղատնտեսական քոլեջը և այլ կազմակերպություններ։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը կարևորեց արարողության ժամանակ ներկայացրեց ծրագրի գործողություններն ու նպատակները։ Նաև կարևորեց հետադարձ կապը համայնքների բնակչության հետ և այս առումով՝ որպես լավ օրինակ նշեց՝ Ստեփանավանում այդ մթնոլորտն ու ոգևորությունը մշտապես զգացվում է։ Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ ասաց․ «Ծրագիրն օգնում է համայնքներին, որ մշակեն կանաչ և կայուն զարգացման ռազմավարությունը։ Մենք նաև ուշադրություն ենք դարձնում նաև հաղորդակցության բաղադրիչին, ինչի լավագույն դրսևորումն է ամեն տարի «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» կազմակերպումը»։

Անդրադառնալով ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ՀՀ համայնքների մասնակցությանը՝ Արտեմ Խարազյանն արձանագրեց, որ այս տարի կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած համայնքների թիվն աճել է՝ հասնելով 15-ի, և իրականցված միջոցառումներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են՝ հասնելով շուրջ 130-ի։

Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի պետ Գայանե Ղալաչյանը, շնորհակալություն հայտնելով համայնքի կրթօջախներին «Կայուն էներգիայի շաբաթվան» մասնակցության և համագործակցության համար, ներկաացրեց, թե որ կազմակերպություններն ինչ միջոցառումներ են կազմակերպել․ «Իրականացվել են յուրահատուկ միջոցառումներ՝ իրար չնմանվող, նոր գաղափարներով ու նոր մտքերով։ Այս տարի համագործակցության շրջանակն ընդլայնվել է․ եթե անցյալ տարի մենք միայն մանկապարտեզների հետ էինք աշխատել, այս տարի նաև Պետական գյուղատնտեսական քոլեջի, ՆԳՆ կրթահամալիրի, դպրոցների հետ։ Հուսով եմ՝ մյուս տարի մեր համագործակցությունն ավելի մեծ ընդգրկում է ունենալու»։ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյանն էլ շեշտեց՝ կաշխատեն նաև գործընթացին բնակիչների մասնակցայնության բարձրացման ուղղությամբ։

Ստեփանավանի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Սոֆյա Սարգսյանը, Աստղիկ Գևորգյանը, Տիգրան Աբրահամյանը, Գրիգոր Զուրաբյանը, Էդմոն Մանուկյանը, Ալիսա Մելիքսեթյանը, Նիկա Ներսիսյանը, Դավիթ Հակոբյանը և Վարդան Աղաջանյանը։
https://www.caa.am/news/eusew2025-spepanavan.html

Պարգևատրման արարողություն Սպիտակում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի  շրջանակներում Օգոստոսի 20-ին Սպիտակ  համայնքում...
21/08/2025

Պարգևատրման արարողություն Սպիտակում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

Օգոստոսի 20-ին Սպիտակ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվել են «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:

Սպիտակ համայնքում այս տարի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 5 միջոցառում՝ նկարչական մրցույթ, ծառատունկ, ցուցահանդես, հեծանվարշավ, ամփոփիչ միջոցառում, որին մասնակցել է շուրջ 200 մարդ։

Սպիտակի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ծրագիրը ՀՀ-ում աշխատում է Սպիտակ համայնքի և ևս 29 համայնքի հետ․ «Սպիտակն առաջին համայնքներից է, որը 2014-ին միացել է Դաշնագրին։ Մեր նպատակն է օգնել, որ համայնքները մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարությունները։ Սպիտակն իր գործողությունների ծրագիրը մշակել ու հաստատել է»։

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը նշեց՝ համայնքն ամեն տարի միանում է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ու շնորհակալություն հայտնեց երիտասարդների և երեխաների շրջանում դեպի բնությունը և էներգիայի աղբյուրը սեր սերմանելու համար։
Սպիտակի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան ակտիվ մասնակցության և տարբեր մրցույթներում հաղթելու կապակցությամբ պարգևատրվեցին Թամարա Սահակյանը, Ալիսա Ղուկասյանը, Գրետա Սարդարյանը, Լիլիթ Թորոսյանը, Անահիտ Սահակյանը, Լյուդա Հոռոմսիմյանը։

https://www.caa.am/news/eusew202_spitak.html

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների հաղթողների պարգևատրում՝ ՎարդենիսումՕգոստոսի 18-ին Վարդենիսի համայնքապետար...
19/08/2025

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների հաղթողների պարգևատրում՝ Վարդենիսում
Օգոստոսի 18-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի մասնակիցների պարգևատրման արարողություն։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց Դաշնագիրը Հայաստանում՝ վստահեցնելով՝ ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայի տարածքում մեծ կարևորություն է տրվում «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան», ինչը նպաստում է հանրության իրազեկվածության բարձրացմանը։
Պարգևատրման արարողության ժամանակ մրցանակակիրներին հյուրընկալեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Ողջունելով նրանց վստահեցրեց՝ մյուս տարի համայնքի մասնակցությունն ավելի ակտիվ է լինելու «ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա» միջոցառումներին։
Վարդենիսն այս տարի առաջին անգամ է միացել «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին։ Շաբաթվա ընթացքում համայնքում իրականացվել է 7 միջոցառում, որոնց մասնակցել է մոտ 800 մարդ։ Կազմակերպվել է նկարչական մրցույթ, բնապահպանական դաս՝ մանկապարտեզներում, տեղեկատվական հանդիպում, թեմատիկ անիմացիաների դիտում, կայուն էներգիայի և թափոնների կառավարման վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, սպորտլանդիա, բնապահպանական միջոցառում՝ բակի մաքրում, մարզական միջոցառում։
Վարդենիսի համայնքապետարանում կազմակերպված միջոցառման ընթացքում պարգևատրվեցին Աիդա Խաչատրյանը, Աննա Բադալյանը, Նեկտար Մուրադյանը, Մարի Խչեյանը, Զոյա Ղազարյանը և Շուշանիկ Սահակյանը՝ նկարչական մրցույթին մասնակցության համար։ Նշենք նաև, որ նկարչական մրցույթի հաղթողները ավելի վաղ պարգևատրվել են Վարդենիսի համայնքապետարանի կողմից։

Ավելին՝ https://www.caa.am/news/eu_sew2025_in_vardenis.html

Address

Charents 1
Yerevan
0021

Telephone

+37410574501

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Համայնքային լուրեր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Համայնքային լուրեր:

Share