Zekuyc.com

Zekuyc.com by Dream Dreamer Group of Companies
Կարևորագույն իրադարձությունները՝ մեկ անկախ զեկույցում
zekuyc.com

Համագործակցության համար՝ +374 95 850858

19/04/2026

Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Նիկոլ Փաշինյանին

19/04/2026

Ավտոերթով այսօր նշանավորվում է Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի 84 կմ ճանապարհահատվածի կառուցումը

19/04/2026

ԱՄՆ-ում կայացած «RAF 08» ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենամարտում հաղթել է 13։1 հաշվով։

Իրանի պատերազմը զգալիորեն վնասել է ԱՄՆ հեղինակությունըPolitico-ն, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի զեկույցներին, ...
18/04/2026

Իրանի պատերազմը զգալիորեն վնասել է ԱՄՆ հեղինակությունը

Politico-ն, հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի զեկույցներին, հաղորդում է Վաշինգտոնի միջազգային հեղինակությանը հասցված լուրջ հարվածի մասին: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Իրանում ռազմական հակամարտությունը վտանգել է Միացյալ Նահանգների կողմից կառուցված համաշխարհային անվտանգության համակարգը:

Զեկույցներում հատուկ շեշտը դրվում է հեղինակությանը հասցված վնասի վրա: Պետդեպարտամենտի վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ հեղինակությունը զգալիորեն խաթարվել է, իսկ ամենաուժեղ բացասական արձագանքը եղել է մուսուլմանական երկրների կողմից:

18/04/2026

100 մլն դոլարի հաքերային շանտաժ

17/04/2026

ՌԴ ռազմական արբանյակները դուրս են բերվել ուղեծիր «Սոյուզ-2.1բ» հրթիռակրի հաջող արձակումից հետո՝ Պլեսեցկ տիեզերակայանից, հայտնում է Roscosmos-ը։
Տիեզերական սարքերը ընդունվել են կառավարման՝ ՌԴ Օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերի ցամաքային միջոցների կողմից։

«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար»․«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պ...
17/04/2026

«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար»․
«Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ պատերազմն ավարտելու համար»․ 14:22, ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է լրացուցիչ փոխզիջումների գնալ՝ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Թրամփի հայտարարությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին վկայում է այն մասին, որ նա «ցանկանում է ավարտել պատերազմը» Իրանի դեմ։ Politico-ի հաղորդմամբ՝ դեռ վերջերս Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը չի ներառվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանների մեջ՝ այդ հակամարտությունը անվանելով «առանձին բախում»։ Սակայն «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դրդելով դադարեցնել հարվածները՝ Թրամփը վերացրել է այն գործոնը, որը կարող էր խափանել Իրանի հետ գործարքը»։ «Կարծում եմ՝ նա կգնա այլ փոխզիջումների, քանի որ իսկապես ցանկանում է վերջ դնել դրան»,- լրատվամիջոցը մեջբերում է Պարսից ծոցի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը: Հաշվի առնելով, որ Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցությունները որևէ առաջընթաց չեն ապահովել, Թրամփը «կարող է ավելի զիջող լինել Իրանի առնվազն որոշ պահանջների նկատմամբ»,- նշում է Politico-ն:

45 տարեկանում մահացել է պրոդյուսեր, դերասան, «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը
17/04/2026

45 տարեկանում մահացել է պրոդյուսեր, դերասան, «Դեմք շոու» խմբի համահիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը

17/04/2026

Կադրեր՝ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումից

17/04/2026

Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից հեռախոսով զբաղվելու համար
ԱՄՆ-ում մարտիկ Արման Ծառուկյանին իջեցրել են ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար: Նա մեկնում էր մասնակցելու Real American Freestyle (RAF) մրցաշարին: Այս մասին X-ում հայտնել է լրագրող Ադամ Զուբայրաևը:
Նա տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։ Ապրիլի 19-ի գիշերը Ֆիլադելֆիայում տեղի է ունենալու RAF 8 մրցաշարը։ Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Յուրայա Ֆեյբերը։

16/04/2026

«Շունչ» թատրոնը ներկայացնում է բացառիկ պրեմիերա՝ փայլուն դերասանական կազմով։
«Ծնողը» - Պատասխանատուն սերունդներն են,,,

Մեկ ընտանիք։ Մեկ խնդիր։ Երեք որոշում։
Եվ ամեն ընտրության հետևում՝ սեր, վախ ու լռություն։

Երբ տունը փրկելու ժամանակն է, պարզվում է՝ ամենաթանկը պատերը չեն։
Ընտանիքը կարող է քանդվել ներսից։

Ծնողները տալիս են՝ առանց հաշվելու։
Բայց մի օր կյանքը հարցնում է՝ ո՞վ է պատրաստ վճարել սրտով։

Դերերում ՝
ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյան
ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան
Սամվել Դանիելյան
Արաքսյա Մելիքյան
Անահիտ Կիրակոսյան
Ադրինե Աճեմյան

🗓️11 Մայիս | 19:30
📍 Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն

🗓️19 Մայիս | 19:30
📍 Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն

📞 Տոմսերի ամրագրման համար զանգահարեք՝ 093 66 73 72

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացրել է աշխատակիցների աշխատավար...
16/04/2026

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձերը։

«Ընկերության դեպոներում և արտադրական ստորաբաժանումներում աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15%-ով։ Կառավարման ապարատի աշխատակիցների համար (բացառությամբ ղեկավար կազմի) աշխատավարձի բարձրացումը կկազմի 10%։

Ընկերությունում աշխատավարձերի վերանայումը կրում է պարբերաբար բնույթ և պայմանավորված է գնաճային գործընթացների համապատասխան ինդեքսացիայի անհրաժեշտությամբ։ Այս մեխանիզմը ամրագրված է ընկերության և արհմիության միջև կնքված Կոլեկտիվ պայմանագրում։ Փաստաթուղթը նախատեսում է աշխատակիցների համար ընդլայնված սոցիալական երաշխիքներ։

Գործող Կոլեկտիվ պայմանագիրը ներառում է նաև աշխատակիցների սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ աշխատակիցների և նրանց երեխաների ամառային հանգստի կազմակերպում, առաջին դասարանցիների աջակցություն, գնացքներով անվճար երթևեկության հնարավորություն, երեխայի ծննդյան դեպքում նյութական աջակցություն, ինչպես նաև այլ սոցիալական երաշխիքներ։ Ամեն տարի այս ծրագրերի իրականացման համար արհմիությունները հատկացնում են շուրջ 250 մլն դրամ։

Ընթացիկ որոշումը, որը կայացվել է ընկերության ղեկավարության և աշխատակիցների միջև կառուցողական երկխոսության արդյունքում, նախատեսում է ավելի մեծ չափով ինդեքսավորում, քան պաշտոնական գնաճն է եղել 2025 թվականին։ Սա հնարավորություն է տվել էապես բարձրացնել աշխատակիցների եկամուտների մակարդակը։

Ընկերությունը շարունակելու է իրականացնել իր սոցիալական քաղաքականությունը Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում և զարգացնել արդյունավետ համագործակցությունը աշխատակիցների հետ»,- ասված է Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Zekuyc.com posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share