Front TV

Front TV Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Front TV, TV Channel, Yerevan.

Հարգելի հետևորդներ,
FrontTV–ի հարթակում գործում են կանոններ․
•Վարեք կառուցողական և բանավիճային զրույց
•Խուսափեք վիրավորանքներից և անհիմն մեղադրանքներից
•Ապատեղեկատվությունը և սպառնալիքները ենթակա են հեռացման
Շնորհակալություն` կանոնները պահպանելու համար։

🔻Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ըն...
10/09/2026

🔻Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ 44–օրյա պատերազմից հետո նա մարզի մյուս համայնքապետերի հետ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում։

«Մեր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ–ի հետ դաշինքով է գնում ընտրություններին։ ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունենք, ըտենց…»,– ասել է Առուշանյանը։

🔻Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբԵմենի հութիներն արագ տ...
10/09/2026

🔻Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ

Եմենի հութիներն արագ տեմպերով առաջ են շարժվում Կարմիր ծովի ափի երկայնքով: Հութիները հաղթանակ են տարել Եմենի կառավարական ուժերի նկատմամբ՝ գրավելով ծովափնյա Մոխա քաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Ըստ հրապարակման՝ սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները:

Ըստ հութիներին մոտ կանգնած աղբյուրների՝ Մոխայի գրավումը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են գրավել ամբողջ Եմենը:

Միևնույն ժամանակ ականատեսները AFP գործակալությանը հայտնել են, որ հութիների ուժերը գրավել են նաև Կարմիր ծովի հարավում գտնվող Զուքար կղզին:
Վերջին օրերին սրված հակամարտությունը դուրս է եկել երկրի սահմաններից և հասել մինչև Սաուդյան Արաբիա, որը սատարում է Եմենի հարավում գործող միջազգայնորեն ճանաչված կառավարությանը: Հութիների հարվածներից օրերս թագավորությունում ավելի քան 70 մարդ է վիրավորվել: Էր Ռիադը պատասխան տասնյակ ավիահարվածներ է հասցրել հութիների դիրքերին:

Անցյալ շաբաթվանից մինչև օրս, ըստ AFP-ի հաշվարկների, Եմենում մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ, 20 000 մարդ տեղահանվել է:
Այս ֆոնին Իսլամաբադը նախազգուշացրել է՝ հութիների շարունակական հարձակումների պատճառով կարող է գործի դրվել օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որի հիմքում ընկած է հավաքական պաշտպանության սկզբունքը:

Գեներալը` կարևորի մասին
10/09/2026

Գեներալը` կարևորի մասին

Բարի գալուստ Front TV յութուբյան ալիք։ Մենք ներկայացնում ենք հավաստ...

10/09/2026

Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։

Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։

Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին։

Երևանի քաղաքապետարան

🔻Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմիցApple-ը առնվազն երեք թուրք նախարարի զգուշացր...
10/09/2026

🔻Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից

Apple-ը առնվազն երեք թուրք նախարարի զգուշացրել է վճարովի լրտեսական ծրագրերի հնարավոր հարձակման մասին՝ MEE-ի Ռաղըփ Սոյլուի տեղեկացմամբ։ Մեկ ամիս առաջ Apple-ը նման ծանուցումներ էր ուղարկել 110 երկրում, այդ թվում՝ Թուրքիայում, սակայն նախարարների ինքնությունը չի հրապարակվում։

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ նրանք օգտվել են ուժեղացված անվտանգությամբ հեռախոսներից և հատուկ ծածկագրված հավելվածներից։ Նախազգուշացումից հետո նորաստեղծ Կիբեռանվտանգության վարչությունը քննեց սարքերը, դրանք փոխարինվեցին, ներդրվեցին լրացուցիչ միջոցներ, իսկ կիրառված ծրագիրը անհայտ է։

🔻Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել2026-ի առաջին կիսամյակում ...
10/09/2026

🔻Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի ապրանք։ Մաքսային ծառայության տվյալներով՝ 17.8 մլն դոլարի նավթամթերք (բենզին, դիզել) և 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական դետալներ։

Նավթամթերքի ընդհանուր ներմուծումը կազմել է 299 մլն դոլար, որից Ադրբեջանի մասնաբաժինը 6% է։ Թուրքիան դարձել է խոշորագույն մատակարարը՝ 20% և մոտ 61 մլն դոլար (3.5 անգամ աճ), մինչդեռ Ռուսաստանից ներկրումը նվազել է՝ մոտ 58 մլն դոլար, բաժինը՝ 46%-ից 19%։

🔻Օդեսայի մոտ նավի հարձակման հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվելԱդրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Սև ծովում ...
10/09/2026

🔻Օդեսայի մոտ նավի հարձակման հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Սև ծովում երեկ TEDY նավի վրա անօդաչուների հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ Ասլան Ալիևը և Ասիմ Գասիմովը։ Եվս երկու ադրբեջանցի վիրավորվել են և տեղափոխվել են Ուկրաինայի Չոռնոմորսկ քաղաքի հիվանդանոց։

Գերատեսչությունը չի նշել հարձակման վայրը կամ անօդաչուների պատկանելությունը։ «Ազատ Եվրոպա/Ազատություն»-ի «Նաստոյաշչե Վրեմյա»-ն, հղվելով բաց աղբյուրներին և ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ հարվածը հասցրել են ռուսական անօդաչուները Օդեսայից ոչ հեռու, TEDY-ն բուքսիր է Սոմալիի դրոշի ներքո, իսկ ՌԴ ՊՆ-ն խոսել էր դեպի Օդեսայի նավահանգիստ նավ ուղեկցող բուքսիրի հարվածի մասին։

ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին խուսափել մեկնելուց և աշխատելուց մարտական ու անկայուն շրջաններում։ Հունիսին վեց ադրբեջանցի զոհվեցին Տագանրոգի ծովածոցում երկու բեռնատար նավերի նկատմամբ ուկրաինական անօդաչուների հարվածից։

❗️Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում կիրականացնեն հյուսիսից հարավ․ կքննարկվեն կոնկրետ բնակավայրերի հետ կապված հարցեր․ ...
10/09/2026

❗️Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում կիրականացնեն հյուսիսից հարավ․ կքննարկվեն կոնկրետ բնակավայրերի հետ կապված հարցեր․ Բայրամով

🔻Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել ենՍոչիի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմ...
10/09/2026

🔻Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են

Սոչիի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները հանվել են։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։

Հայտարարությունում նշվում է, որ Սոչիի օդանավակայանում օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումները վերացվել են։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Front TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Front TV:

Shortcuts

Share

Category