25/06/2026
Վենեսուելայում տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 188-ի, իսկ վիրավորներինը՝ 1520-ի։
Երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսի խոսքով՝ շուրջ 200 մարդ դեռևս գտնվում է փլատակների տակ, վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է առնվազն 250 շենք։ Ամենածանր իրավիճակը Լա Գուայրա նահանգում է, որտեղ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Երկրաշարժերից հետո գրանցվել է 138 հետցնցում։ Իշխանությունները ստեղծված իրավիճակը գնահատում են որպես լուրջ աղետ և կոչ անում բնակչությանը պահպանել զգոնությունը։
Վենեսուելա են ժամանում միջազգային փրկարարական խմբեր, իսկ կառավարությունը հայտարարել է 200 մլն դոլարի վերականգնման հիմնադրամ ստեղծելու և տուժած ընտանիքներին ու բիզնեսներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։