ORER Armenian European Magazine

ORER Armenian European Magazine Բաժանորդագրվելու համար կարող եք դիմել գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին [email protected] www.orer.eu / http://en.wikipedia.org/wiki/Orer_%28magazine%29

Հարգելի ընթերցող...

«Օրեր» համաեվրոպական ամսագիրը լույս է տեսնում 1999 թվականի սեպտեմբերից Պրահայում: Այն հրատարակում է Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնը` Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ: Երկամսյա պարբերականը լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլեւ անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական եւ համա

յնքային կյանքին: «Օրեր»ը մեծ տեղ է հատկացնում Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, երկկողմ դիվանագիտական ու քաղաքական կապերին, տնտեսական համատեղ ծրագրերին: Լայնորեն լուսաբանվում են հայ-չեխական բոլոր ձեռնարկները, հարցազրույցներ ու հոդվածներ են տպագրվում Չեխիայի նշանավոր մարդկանց,կառավարության անդամների ու հասարակական գործիչների հետ: Ամսագիրն անդրադառնում է նաեւ Չեխիայում եւ Եվրոպայի այլ երկրներում ապաստան խնդրող հայ փախստականների կյանքին, համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ: Արվեստին նվիրված էջերը ներկայացնում են Հայաստանում եւ Եվրոպայում տեղի ունեցող կարեւոր մշակութային միջոցառումները, նոր լույս տեսած գրքերը, հայ եւ օտար նկարիչներին, երաժիշտներին, գրողներին: Մարզական էջերում հոդվածներ են տպագրվում հաջողությունների հասած հայ մարզիկների մասին:

Նրանք, ովքեր ցանկություն ունեն բաժանորդագրվել եւ տարին 5-6 անգամ ստանալ «ՕՐԵՐ», կարող են դիմել գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին [email protected]

www.orer.cz համացանցային կայքէջը ձեւավորման ընթացքի մեջ է:

04/09/2026

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանում։
Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումներին, դրանց ազդեցությանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վրա, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղություններին։
Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով իրավական պետության, ժողովրդավարական կառավարման համակարգի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման կարևորությունը։
Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, տնտեսական դիմակայունության բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս համատեքստում կարևորվել է տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման փոխկապակցվածությունը։
Նախագահ Խաչատուրյանը խոսել է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի տեսլականի ու իրականացվող քայլերի մասին՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման, փոխադարձ վստահության ձևավորման և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։
Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետության հետ հարաբերությունների խորացման և համագործակցության նոր ոլորտների ձևավորման կարևորությունը։
Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է համալսարանի դասախոսների և ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ նրանց հետաքրքրող հարցերին։

04/09/2026

Ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը.
«Ինձ համար մեծ պատիվ և առանձնակի հաճույք է գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Նախևառաջ, թո՛ւյլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ մեծարգո՛ պարոն նախագահ, և Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ ջերմ ընդունելության, բարձր հյուրընկալության և անկեղծ բարեկամական վերաբերմունքի համար։
Հայաստանի և Չեխիայի հարաբերություններն ունեն պատմական ամուր հիմք։ Մեր ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են դեռևս Հայաստանի անկախությունից շատ առաջ և ժամանակի ընթացքում անցել են տարբեր փուլերով՝ պահպանելով իրենց կարևոր տեղը երկու ժողովուրդների հիշողության մեջ։
Հայ-չեխական կապերի զարգացման գործում նշանակալի դեր է ունեցել մշակութային փոխազդեցությունը. չեխ հասարակության շրջանում հետաքրքրություն է ձևավորվել Հայաստանի պատմության, մշակույթի և գրականության նկատմամբ, իսկ հայ մտավորականներն ու հասարակական գործիչները կապեր են հաստատել Չեխիայի մշակութային և գիտական շրջանակների հետ։
Դեռևս 19-րդ դարում՝ 1843թ․ Կովկասում ճանապարհորդող չեխ բնագետ և Պրահայի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Կոլենատին Թիֆլիսում հանդիպում է հայ ականավոր գրող, լուսավորիչ, մանկավարժ և հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանին։ Երկու մեծ մտավորականների հանդիպումն այսօր մեզ համար խիստ խորհրդանշական է, այն առումով, որ հայ-չեխական շփումները ձևավորվել են դեռևս այն ժամանակ, երբ մեր երկրների միջև ոչ միայն չկային ժամանակակից հասկացողությամբ դիվանագիտական հարաբերություններ, այլև չկար Հայաստան պետությունը:
20-րդ դարում այդ կապերը հարստացան նաև մարդասիրական և մշակութային կարևոր բովանդակությամբ։ Հայ-չեխական բարեկամության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի չեխ գրող և ճանապարհորդ Կառել Հանսան։ 1922թ․ Մերձավոր Արևելքում նա հանդիպեց Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին, և, վերադառնալով Չեխոսլովակիա հրատարակեց «Արևելքի սարսափները» գիրքը, հանդես եկավ դասախոսություններով և նախաձեռնեց հայ որբերին աջակցելու աշխատանքներ։
Գրականության ոլորտում հայ-չեխական առնչություններում ամենագեղեցիկ անուններից մեկը Լյուդմիլա Մոտալովան է։ Չեխ հայագետն ու թարգմանիչն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական աշխատանք կատարեց հայ գրականությունը չեխ ընթերցողին ներկայացնելու համար։ Նա թարգմանեց Իսահակյանի, Թումանյանի, Չարենցի, Բակունցի, Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և բազմաթիվ այլ հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նրա ամուսինը՝ լրագրող և գրող Յիրժի Սկումալը, նույնպես խորը հետաքրքրություն ուներ Հայաստանի և հայ գրականության նկատմամբ։ 1971թ․ նա հասավ մինչև հանճարեղ Պարույր Սևակի հայրենի Չանախչի գյուղ՝ հայ մեծ բանաստեղծի հետ հանդիպելու և նրան իր ստեղծագործության չեխերեն թարգմանությունը հանձնելու համար։
Այդ հանդիպումն այսօր ունի նաև առանձնահատուկ նշանակություն։ Ընդամենը երեք օր անց Պարույր Սևակը ողբերգական վթարի հետևանքով հեռացավ կյանքից։ Սակայն նրա խոսքը շարունակեց իր ճանապարհը դեպի Չեխիա՝ Մոտալովայի թարգմանությունների և Սկումալի նման մարդկանց նվիրվածության շնորհիվ։
Հայերի ներկայությունը Պրահայում, սակայն, սահմանափակված չի եղել միայն գրականությամբ։ Այսօր հայ-չեխական մշակութային երկխոսությունը շարունակում է զարգանալ նոր ձևերով։ Հայ և չեխ արվեստագետները, երաժիշտները, գրողները, գիտնականներն ու մշակութային կազմակերպությունները շարունակում են ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։
Պատմամշակութային հարուստ ժառանգությունն իր յուրահատուկ արտահայտությունն է գտնում նաև երկու մայրաքաղաքների դիմագծում։ Պրահան հայտնի է որպես «հարյուր աշտարակների քաղաք», իսկ Երևանը՝ որպես «վարդագույն քաղաք»։ Թեև դրանք ունեն տարբեր գույներ և ճարտարապետական ուրվագծեր, երկու մայրաքաղաքներն էլ կարողացել են դարերի հարուստ ժառանգությունը ներդաշնակորեն համադրել ժամանակակից և ստեղծարար ոգու հետ։
Թերևս ավանդույթի հենց այս ներդաշնակ համադրությունն է երկու ժողովուրդներին կապող ամենագեղեցիկ կամուրջներից մեկը։
Ես պատկանում եմ մի սերնդի, ում մանկության շրջանում Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», իսկ ավելի հասուն տարիքում Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը» եղել են այսպես կոչված սեղանի գրքեր. ում տներում մշտապես հնչել են Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» ու Անտոնին Դվորժակի «Նոր աշխարհ»՝ 9-րդ սիմֆոնիան: Այս հողում են աշխարհ եկել հանճարեղ Գրեգոր Մենդելն, Զիգմունդ Ֆրոյդն ու շատ այլ մեծեր:
Պատմամշակութային մեր հարուստ առնչությունները Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ստացան նոր՝ միջպետական բովանդակություն՝ վերածվելով քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության կայուն ուղղությունների, իսկ երկկողմ հարաբերությունները տարիների ընթացքում ձեռք են բերել ընդգրկուն և բազմաբովանդակ բնույթ։
Բարձր ենք գնահատում Չեխիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումը և այն ուշադրությունը, որը Չեխիան ցուցաբերում է Հայաստանի ու տարածաշրջանի նկատմամբ։ Ավելին՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունների խորացման ճանապարհին Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է, որն իր աջակցությամբ նոր հնարավորություններ է ստեղծում մեր եվրոպական օրակարգի առաջմղման համար։
Համոզված եմ, որ առաջիկա տարիներին կարող ենք առավել լիարժեք օգտագործել Հայաստան-Չեխիա հարաբերությունների ներուժը՝ ընդլայնելով առևտրատնտեսական կապերը, խթանելով ներդրումային համագործակցությունը, զարգացնելով համագործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Այսօր այստեղ՝ Պրահայում, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է շարունակել Չեխիայի Հանրապետության հետ իր հարաբերությունների կայուն զարգացումը: Նաև ավելի քան վստահ եմ, որ ժամանակի փորձությունն անցած երկու ժողովուրդների բարեկամությունը շարունակելու է ամրապնդվել և նոր բովանդակությամբ հարստանալ՝ առավել տեսանելի դառնալով նաև մեր քաղաքացիների առօրյա կյանքում։
Թո՛ւյլ տվեք այս հանդիսավոր առիթով բաժակ բարձրացնել՝
Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամության և գործընկերության հետագա ամրապնդման համար,
մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության համար,
Հայաստանի և Չեխիայի խաղաղության, կայունության, բարեկեցության և առաջընթացի համար։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Չեխիայի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստան-Չեխիա բարեկամությունը»: https://www.president.am/hy/press-release/item/2026/09/04/President-Vahagn-Khachaturyan---/ -1

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխի...
04/09/2026

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի և Պատգամավորների պալատի ղեկավարության հետ։
Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան ողջունել է Հանրապետության նախագահին և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի և հանդիպման հնարավորության համար։ Նա ընդգծել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հետագա զարգացմանը։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորվել են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնց զարգացման գործում կարևոր դեր ունի նաև խորհրդարանական համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացումը, երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների խթանումը։ Ընդգծվել է նաև միջազգային խորհրդարանական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Այս համատեքստում կարևորվել է համագործակցության խորացումը տնտեսության, զբոսաշրջության, գիտության, սպորտի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Հանրապետության նախագահը և Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահն անդրադարձել են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց պաշտպանության կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական համագործակցության անհրաժեշտությունը։
Հանդիպմանը կողմերը վերահաստատել են Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման պատրաստակամությունը։
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Պալատի պատվո հյուրերի մատյանում։

Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Սենատում հանդիպել է Սենատի նախագա...
04/09/2026

Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Սենատում հանդիպել է Սենատի նախագահ Միլոշ Վիստերչիլի հետ, որին մասնակցել են նաև երեք փոխնախագահները։
Պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով, որի ընթացքում Սենատի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Չեխիա, շնորհակալություն է հայտնել Սենատ այցելելու և հանդիպման հնարավորության համար։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղություններին, շեշտվել է խորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը, Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի հայեցակարգային մոտեցումն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքը՝ խաղաղ գոյակցության, տարածաշրջանային համագործակցության զարգացման, հարևանների և տարածաշրջանի բոլոր երկրների հետ հակադրության բացառման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման մեջ է։

Armenian Judge Vahagn Melikyan has pulled out of the criminal case against Catholicos Karekin II and six other senior cl...
04/09/2026

Armenian Judge Vahagn Melikyan has pulled out of the criminal case against Catholicos Karekin II and six other senior clergymen, becoming the third judge to drop the case in less than a month.

🔴The case concerns the Church’s refusal to reinstate a bishop who supported Prime Minister Nikol Pashinyan’s Church reforms.

🔻Melikyan, who presides over the Criminal Court of General Jurisdiction of First Instance in Yerevan, dropped the case by appealing to the Cassation Court to resolve a dispute over the territorial jurisdiction of the case.

🔗Read the full article here:

Three judges have now dropped the case in less than a month.

🗓️ Սեպտեմբերի 4-Պրահա- ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ...
04/09/2026

🗓️ Սեպտեմբերի 4-Պրահա- ՀՀ նախագահի՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ:

Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ընդգծվել է բարձրագույն մակարդակով փոխայցելությունների կարևորությունը:

Զրուցակիցներն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները՝ բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ջրային ռեսուրսների կառավարում, երկկողմ առևտուր, զբոսաշրջություն՝ պայմանավորվելով այս ուղղությամբ երկխոսությունը շարունակել միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման, Հարավային Կովկասում առկա զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

🔗 https://www.mfa.am/hy/press-releases/2026/09/04/Kostanyan_Brodskeho/14081

04/09/2026
✨Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» օպերանԱ. Սպենդիարյանի անվա...
04/09/2026

✨Օպերային թատրոնը Պաֆոսի «Աֆրոդիտե» 24-րդ փառատոնում կներկայացնի Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը» օպերան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 4–5-ը կմասնակցի Կիպրոսի Պաֆոս քաղաքում անցկացվող «Աֆրոդիտե» միջազգային օպերային փառատոնի 24-րդ թողարկմանը՝ ներկայացնելով Գաետանո Դոնիցետիի հանրահայտ «Սիրո ըմպելիքը» օպերայի իր բեմադրությունը։

Թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանը, անդրադառնալով փառատոնին մասնակցությանը, նշել է.

«Մեր թատրոնի համար մեծ պատիվ և ուրախություն է մասնակցել այս հեղինակավոր փառատոնին և Պաֆոսի հանդիսատեսին ներկայացնել Գաետանո Դոնիցետիի հանրահայտ ու սիրված «Սիրո ըմպելիքը» օպերայի մեր բեմադրությունը։

Սա հրաշալի հնարավորություն է միջազգային հանդիսատեսին ներկայացնելու հայկական օպերային արվեստի ավանդույթները և միաժամանակ ամրապնդելու Հայաստանի ու Կիպրոսի միջև մշակութային կապերն ու բարեկամությունը։

Օպերան մարդկանց և մշակույթներին միավորելու բացառիկ ուժ ունի, և մենք ուրախ ենք դառնալ Պաֆոսի հեղինակավոր «Աֆրոդիտե» փառատոնի յուրահատուկ մթնոլորտի մի մասը՝ հանդիսատեսին փոխանցելով այս ստեղծագործության ջերմությունն ու անմոռանալի երաժշտությունը»։

Eng🇺🇸 Рус 🇷🇺 👇 Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք _______Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առ...
03/09/2026

Eng🇺🇸 Рус 🇷🇺 👇
Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք
_______
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։
Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։
Արարողության ավարտին նաև աղոթք մատուցվեց արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Prayer for Peace Offered at the Mother Cathedral
_______

On September 2, on the occasion of the Independence Day of the Republic of Artsakh, a Prayer for Peace was offered at the Mother Cathedral of the Descent of the Only-Begotten under the presidency of His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians.

The monastic clergy of the Mother See of Holy Etchmiadzin and the faithful in attendance offered prayers to the Lord for the resilience, safety, and well-being of the forcibly displaced Armenians of Artsakh, for the swift release of the Armenian prisoners of war and the leaders of Artsakh held hostage in Baku, as well as for the peace and prosperity of our people.

At the conclusion of the service, prayers were also offered for the repose of the souls of the valiant sons of our nation who fell in the Artsakh wars.

В Кафедральном Соборе совершена Молитва о мире
________

2 сентября, по случаю Дня независимости Республики Арцах, под председательством Его Святейшества Гарегина II, Верховного Патриарха и Католикоса Всех Армян, в Кафедральном Соборе Сошествия Единородного была совершена Молитва о мире.

Члены конгрегации Первопрестольного Святого Эчмиадзина и присутствующие верующие вознесли молитвы Господу о крепости духа, безопасности и благополучии насильственно перемещённых армян Арцаха, о скорейшем освобождении содержащихся в Баку армянских военнопленных и руководителей Арцаха, удерживаемых в качестве заложников, а также о мире и благополучии нашего народа.

По окончании богослужения была также вознесена молитва об упокоении душ доблестных сынов нашего народа, павших в Арцахских войнах.

Adresa

Prague 6
Prague
16000

Otevírací doba

Pondělí 09:00 - 19:00
Úterý 09:00 - 19:00
Středa 09:00 - 19:00

Internetová stránka

Upozornění

Buďte informováni jako první, zašleme vám e-mail, když ORER Armenian European Magazine zveřejní novinky a akce. Vaše emailová adresa nebude použita pro žádný jiný účel a kdykoliv se můžete odhlásit.

Kontaktujte Společnost

Pošlete zprávu ORER Armenian European Magazine:

Odkazy

Sdílet