«МКР-Медиа» ընկերությունը ռուսաստանյան խոշոր մեդիա հոլդինգ է, որի մաս են կազմում «ОМСК Здесь», «Продвижение» հեռուստաալիքը, «Радио Сибирь» ռադիոկայանը,«Гализдра» պրոդյուսերական կենտրոնը, «Дорожное» FM ռաիոկայանը, «PR Движение» գովազդային ընկերությունը, «Сибирское агентство новостей» - լրատվական գործակալություն եւ «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խումբը:
«ՄԿՌ մեդիա–Արմենիա»-ն միավո
րում է «21TV» հեռուստաալիքը, «Արձագանք FM 103.5» ռադիոկայանը, ‹‹Դոմինանտ Փրոդաքշն›› արտադրական ընկերությունը, «Մեդիաֆոկուս» գովազդային գործակալությունը և հարակից այլ մեդիա հարթակներ:
«ՄԿՌ մեդիա–Արմենիա»-ն մատուցում է պահանջված ծառայություններ հաճախորդներին և գործընկերներին՝ գովազների տեղադրում «21TV» եւ «Արձագանք FM 103.5» ռադիոկայանի եթերում, Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում, մեդիաշուկայի մարքեթինգային հետազոտություններ, գաղափարների և ապրանքների շուկայում առաջխաղացում, գովազդային, երաժշտական տեսա և ձայնային հոլովակների պատրաստում և տեղադրում, սցենարների մշակում, հեռուստահաղորդումների նկարահանում և պատրաստում եւ հեռարձակում, համերգների և այլ միջոցառումների նկարահանում: