17/10/2025
Հոգու խոր ցավով ենք առնչվում այն իրականությանը, որը վերջերս տեղի է ունենում Մայր Հայրենիքում Հայ Առաքելական եկեղեցու և նրա նվիրյալ սպասավորների նկատմամբ: Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկումից հետո կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Տեր Գարեգին քահանա Արսենյանը և թեմի որոշ աշխարհական սպասավորներ: Վերոհիշյալ գործողությունները անարդար են, հակասում են իրավունքի գերակայության սկզբունքին և խախտում են մտքի, խղճի, կրոնի և արտահայտվելու ազատության իրավունքները: Եկեղեցական և հոգևոր կյանքը փոթորկող այս մարտահրավերների մեջ մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալներից յուրաքանչյուրին կոչ ենք անում շարունակել հաստատուն մնալ հարատև աղոթքի, ամուր հավատքի և միասնականության մեջ, իսկ մենք՝ Ուկրաինայում սպասավորող հոգևորականներս, շարունակում ենք մնալ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուխտյալ սպասավորներ և անբաժանելի մասնիկներ Մայր Հայաստանի: