02/23/2023
Այսօր պատրաստում ենք համեղագույն խոզի ազդրամիս՝ համեմված կարմիր գինով և համն ուժգնացնող համեմունքներով։
Խոզի ազդրը նախապես ոսկրահան ենք անում և կապկպում թելերով, որպեսզի որոշակի ձև ստանա։ Այնուհետև`
1. 8-10 ժամ թողնում ենք աղաջրի մեջ` նախապես ջրին ավելացնելով սև հատիկավոր պղպեղներ, դափնու տերևներ։
2. Մարինացնելուց հետո ազդրը համեմում ենք աղացած կարմիր պղպեղով, սև պղպեղով, սոխով, սխտորով, շաֆրանով, խոշոր աղով։ Թողնում ենք ևս 40-60 րոպե։
Ապա միսը անձեռոցիկով հնարավորինս չորացնում ենք։
4. Նախապես տաքացրած բուսայուղի մեջ ենք իջեցնում խոզի ազդրը և ամեն կողմից լավ տապակում այնպես, որ բոլոր կողմերից լավ կարմրի։
5. Ապա ավելացնում ենք կարմիր գինի և եփում ենք ամեն կողմը ուղիղ մսի քաշի կեսի չափով։
/օրինակ, եթե 2 կգ է միսը, ուրեմն ամեն կողմը եփում ենք 1 ժամ/
6. Ամեն ինչ արդեն պատրաստ է։
Թողնում ենք մի քիչ քամվի ու մատուցում։
Բարի ախորժակ🍷🍗