Yelaket USA

Yelaket USA Yelaket is an information center where members of the public can get information about everything

Աֆղանստանից անօրինական ներգաղթյալ Զիաուլհակ Ֆաքիրին ունի քրեական անցյալ, որը ներառում է սեռական ոտնձգության մեղադրանքներ...
07/10/2025

Աֆղանստանից անօրինական ներգաղթյալ Զիաուլհակ Ֆաքիրին ունի քրեական անցյալ, որը ներառում է սեռական ոտնձգության մեղադրանքներ։

Տեխնոլոգիական, արդյունաբերական բաժնետոմսերը և NASDAQ-ը հասել են բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին։ Կրիպտոարժույթնե...
07/10/2025

Տեխնոլոգիական, արդյունաբերական բաժնետոմսերը և NASDAQ-ը հասել են բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին։ Կրիպտոարժույթները կտրուկ աճել են։

▫️NVIDIA-ի բաժնետոմսերը մաքսատուրքերի սահմանումից հետո 47%-ով բարձրացել են։

Դոնալդ Թրամփ

Առայժմ` այսքանը:
07/10/2025

Առայժմ` այսքանը:

07/09/2025
Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը։ Հայտնում է Ազգային ճակատը։Գրաֆիտիին սկզբում գ...
07/09/2025

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը։ Հայտնում է Ազգային ճակատը։

Գրաֆիտիին սկզբում գրված էր. «Մի Թալեաթ գնում է, հազար Թալեաթ գալիս է»։

Խոսքը Մեհմեդ Թալեաթ փաշայի՝ օսմանյան պետական գործչի և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի մասին է, որը երիտթուրքական «եռյակի» մյուս անդամների հետ միասին ժամանակակից Թուրքիայում համարվում է ազգային հերոս և նահատակ։

Ուղղված տարբերակում գրված է. «Մի Թեհլերյան գնում է, հազար Թեհլերյան գալիս է»։

Նկատի է առնվում Սողոմոն Թեհլերյանը՝ ցեղասպանության ժամանակ իր ամբողջ ընտանիքը կորցրած և Թալեաթ փաշային գնդակահարած հայ վրիժառու։

ԱՄՆ Տեխաս նահանգում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները հուլիսի 4-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից հետո: Վեր...
07/09/2025

ԱՄՆ Տեխաս նահանգում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները հուլիսի 4-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից հետո: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 109-ի, իսկ Քեր շրջանում 161 մարդ համարվում է անհետ կորած:

Աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն գտնվել բոլոր անհայտ կորածները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քերի շրջանը տարերային աղետի գոտի է հայտարարել:

Տեղական իշխանությունները ազգային եղանակային ծառայությանը մեղադրել են վերահաս աղետի մասին սխալ նախազգուշացնելու մեջ՝ դա կապելով Թրամփի վարչակազմի նախաձեռնած խնայողական քաղաքականության շրջանակներում կատարված բյուջետային կրճատումների հետ:

Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով։
07/07/2025

Երուսաղեմի հրապարակն անվանակոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով։

Հոնդուրասցի հանցագործ Աարիոն Էմանուել Տորրես-Սերվելլոնը որոնվում էր ԱՄՆ Դաշնային Մարշալների ծառայության կողմից՝ վերահսկվ...
07/07/2025

Հոնդուրասցի հանցագործ Աարիոն Էմանուել Տորրես-Սերվելլոնը որոնվում էր ԱՄՆ Դաշնային Մարշալների ծառայության կողմից՝ վերահսկվող ազատ արձակման պայմանները խախտելու համար։
📅 Բալթիմորի հատուկ գործակալները նրան ձերբակալել են հունիսի 30-ին և հանձնել Մարշալներին։
⚖️ Նա կվերադառնա ICE-ի պահման տակ իր դաշնային գործի ավարտից հետո, քանի որ նախկինում դատապարտվել է Կալիֆորնիայում ֆենտանիլի ապօրինի շրջանառության համար:
📢 ICE-ի՝ Ազգային Անվտանգության Քննությունների հատուկ գործակալները ակտիվորեն աշխատում են ապօրինի ֆենտանիլի առևտուրը վերացնելու ուղղությամբ, մի առևտուր, որը կործանել է այնքան շատ ընտանիքներ։

ICEը այս մարդու մասին գրում է. «Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ՝ ավելի լավ կյանք փնտրելու։ Սակայն մեքսիկացի հանցագործ ...
07/07/2025

ICEը այս մարդու մասին գրում է.
«Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ՝ ավելի լավ կյանք փնտրելու։ Սակայն մեքսիկացի հանցագործ Աբել Ուրբինա-Հերնանդեսը անօրինական կերպով մուտք է գործել ԱՄՆ՝ 7X մակնիշի մեքենայով, ակնհայտորեն մտադրվելով ուրիշներին զրկել կյանքը` նախքան ICE Los Angeles-ի կողմից նրան ձերբակալվելը»։

Մինչ Իսրայելական բանակն ու կառավարությունը շարունակում են խուսափել Իրանի հետ վերջին պատերազմի ընթացքում հասցված վնասի մա...
07/05/2025

Մինչ Իսրայելական բանակն ու կառավարությունը շարունակում են խուսափել Իրանի հետ վերջին պատերազմի ընթացքում հասցված վնասի մանրամասները հրապարակելուց, բրիտանական The Telegraph թերթը, բացահայտելով իրանական հրթիռների ուղիղ հարվածները հինգ ռազմաբազաների ուղղությամբ, պատռել է Իսրայելի գրաքննիչ վարագույրը:

Նշվում է, որ հինգ ռազմական օբյեկտներ, որոնց մասին ավելի վաղ չի հաղորդվել, խոցվել են իրանական վեց հրթիռներիղ։ Դրանց թվում են խոշոր ավիաբազան, հետախուզական տվյալների հավաքման կենտրոնը և լոգիստիկ բազան։

Թերթը գրում է, որ իսրայելական բանակը խուսափել է հասցված վնասի մասին հարցերին պատասխանելուց՝ սահմանափակվելով հայտարարությամբ. «Մենք չենք մեկնաբանում որսված հրթիռների քանակը կամ մեր բազաներին հասցված վնասը: Մենք չենք մեկնաբանում, թե որքան վնաս է հասցվել մեր բազաներին»:

Address

13419 Ventura Boulevard
Sherman Oaks, CA
91423

Telephone

+18188047751

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yelaket USA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share