02/11/2025
Ամերիկայում Կոլումբիայի համալսարանի մի ուսանող մաթեմատիկայի դասի ընթացքում թեթև գլխաթեքվեց ու քուն մտավ։
Երբ արթնացավ դասի ավարտին բարձրացած աղմուկից, տախտակին տեսավ երկու խնդիր։
«Տանը կլուծեմ»,— մտածեց նա։ Սակայն գործի անցնելով՝ հասկացավ, որ խնդիրները աներևակայելի դժվար են։
Բայց չհանձնվեց․ գնաց գրադարան, ուսումնասիրեց նյութերը, ամբողջ ժամանակն ու ուժը նվիրեց դրանց լուծմանը։
Հաջորդ դասին նա զարմանքով նկատեց, որ դասախոսը չի շտապում ստուգել տված հանձնարարությունները։ Ուսանողը ձեռքը բարձրացրեց ու հարցրեց․
— Պարոն դասախոս, իսկ ինչո՞ւ չեք ստուգում այն խնդիրները, որոնք նախորդ անգամ տվեք մեզ։ Չէ՞ որ դրանք մեր տնայինն են։
Դասախոսը ժպտաց ու պատասխանեց․
— Սիրելի՛ս, դա ընդամենը մաթեմատիկական խնդիրների օրինակ էր։ Դրանք մինչ այժմ ոչ ոք աշխարհում չի կարողացել լուծել։
Ուսանողը շփոթվեց և դանդաղ արտասանեց․
— Բայց ես դրանք լուծել եմ...
Եվ իրոք․ նրա լուծումները գիտական հանրության կողմից ճանաչվեցին։ Այդ խնդիրներին նվիրված նրա չորս գիտական աշխատանքները մինչ այսօր պահվում են համալսարանում՝ որպես ապացույց մարդկային հոգու անսահման ուժի։
Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ նա, քնով անցնելով, չլսեց դասախոսի խոսքերը․ «Այս խնդիրները անլուծելի են»։
Նա պարզապես չգիտեր, որ «անհնարին» գոյություն ունի, և հենց այդ պատճառով էլ հնարավոր դարձրեց այն։
Ահա ճշմարտությունը․
Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե դուք անկարող եք։ Չթողնեք, որ ուրիշների սահմանափակումները դառնան ձերը։ Մարդը կարող է ամեն ինչ, եթե հավատում է ինքն իրեն։
Գլխավորը՝ առաջ գնալն է, նորից ու նորից փորձելը և երբեք չհանձնվելը։