25/07/2026
🏆✔️ «The Leader–2026» մրցանակաբաշխության շրջանակում
🏅✔️ «ՏԻՄ ոլորտում երկարամյա բարեխիղճ աշխատանք և նշանակալի ավանդ» անվանակարգում հաղթող է ճանաչվել
🏅✔️ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը⤵️
🏅✔️ Ավելի քան 25 տարի Նորաին Հակոբյանի գլխավորությամբ համայնքում հետևողականորեն իրականացվում են զարգացման ծրագրեր, որոնք նպաստում են ենթակառուցվածքների արդիականացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը։
🏅✔️ Համայնքում շարունակվում են ճանապարհաշինության, գազիֆիկացման, արտաքին լուսավորության, ջրամատակարարման և խմելու ջրի ներքին ցանցերի վերականգնման աշխատանքները։
🏅✔️ Շուտով գործող չորս մանկապարտեզներին կմիանան ևս երկուսը՝ Գեղադիր և Ծիլքար բնակավայրերում պետական ծրագրով կառուցվող նոր նախադպրոցական հաստատությունները։
🏅✔️ Ծաղկահովիտ համայնքի զարգացման տեսլականը հստակ է՝ շարունակել բարեկարգել բնակավայրերը, ստեղծել նոր հնարավորություններ և խթանել զբոսաշրջության զարգացումը։
🏅✔️ Երկարամյա փորձը, պատասխանատու աշխատանքն ու համայնքի նկատմամբ նվիրումը դարձել են Ծաղկահովիտի կայուն զարգացման կարևոր հիմքը։
🏅✔️ Ծաղկահովիտ — համայնք, որտեղ զարգացումը սկսվում է մարդկանց նվիրումից, իսկ ապագան կառուցվում է միասնական աշխատանքով։
📸✔️ Մրցանակաբաշխության ֆոտոշարքը՝ ստորև ⤵️