Առաջին ալիք

Առաջին ալիք Առաջինը՝ 1956 թվականից

📺 Առաջին Ալիքի Մեդիա ակադեմիայի «Հեռուստատեսության տեխնիկական կառուցվածքը և աշխատանքը» բաժնի ուսանողները շրջայց կատարեցի...
17/07/2025

📺 Առաջին Ալիքի Մեդիա ակադեմիայի «Հեռուստատեսության տեխնիկական կառուցվածքը և աշխատանքը» բաժնի ուսանողները շրջայց կատարեցին Հանրային հեռուստաընկերությունում։

Ուսանողները ծանոթացան հայկական հեռուստատեսության պատմությանը, սարքասրահների աշխատանքին, ինչպես նաև այցելեցին տարբեր հեռուստահաղորդումների տաղավարներ։

Շրջայցի ավարտին նրանք հանդիպում ունեցան Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, ով ուսանողներին ողջունեց և մաղթեց արդյունավետ ուսումնական գործընթաց։

16/07/2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | ՈՒՂԻՂ

⚽️ Հայտնի են ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում մասնակցող թիմերը։Միացե՛ք Առաջինին՝ ուղիղ եթերում հե...
15/07/2025

⚽️ Հայտնի են ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում մասնակցող թիմերը։

Միացե՛ք Առաջինին՝ ուղիղ եթերում հետևելու քառորդ եզրափակչի խաղերին։

📌 Հիշեցնենք, որ այն հանդիպումները, որոնք չեն հեռարձակվում Առաջին ալիքի ուղիղ եթերում, հասանելի կլինեն www.1tv.am կայքի Eurovision Sport բաժնում։

15/07/2025

Այսօր ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի ծննդյան օրն է

15/07/2025

⚽Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ։
«Բուդուչնոստ» - «Նոա» ․ դիտեք այսօր՝ ժամը 23։00-ին, ուղիղ Առաջինով

Այսօր հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ժիրայր Անանյանի ծննդյան օրն է
14/07/2025

Այսօր հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ժիրայր Անանյանի ծննդյան օրն է

12/07/2025

Պայքար ահաբեկչության դե՞մ, թե՞ բռնաճնշումներ։
«Մեծ բանավեճ». դիտեք կիրակի՝ ժամը 21:50-ին, Առաջինով

💻 130-ից ավելի հայտ` Մեդիա ակադեմիայի «Հեռուստատեսության տեխնիկական կառուցվածքը և աշխատանքը» բաժնում, որոնցից ընտրվել են...
11/07/2025

💻 130-ից ավելի հայտ` Մեդիա ակադեմիայի «Հեռուստատեսության տեխնիկական կառուցվածքը և աշխատանքը» բաժնում, որոնցից ընտրվել են լավագույն 8-ը:

Կայացավ Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում «Հեռուստատեսության տեխնիկական կառուցվածքը և աշխատանքը» բաժնի դիմորդների հարցազրույցների փուլը:

10/07/2025

«Առաջին ալիք Ամերիկա»-ն անցնում է լիարժեք գործունեության

Ավարտվել են «Առաջին ալիք Ամերիկա» ընկերության գրանցման, հաշվառման և լիարժեք գործունեության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 2024 թվականի ապրիլին, այժմ պատրաստ է գործել որպես ինքնուրույն իրավաբանական միավոր՝ ԱՄՆ օրենսդրության պահանջներին համապատասխան։

Այս փուլում դադարեցվել են տնօրենների խորհրդի ժամանակավոր անդամների և տնօրենի լիազորությունները, որոնք կամավոր հիմունքներով իրականացրել են հիմնադիր փուլի իրավական և կազմակերպչական գործընթացները։

Ձևավորված նոր խորհրդում ընդգրկվել են հետևյալ անդամները՝
• Գարի Թիթիզյան - «Հորիզոն» հեռուստաընկերության հիմնադիր, “Levon travel” ընկերության հիմնադիր, Կալիֆորնիայի հայկական կյանքի ակտիվ անդամ
• Կարեն Իսրաելյան - Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս
• Կարեն Մեյմարյան - “Fat and happy beverages” ընկերության հիմնադիր տնօրեն
• Թոմաս Ալեքսանյան - Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ և գլխավոր տնօրեն
• Մելինե Մայիլյան - Ճշմարտության և արդարադատության կենտրոնի համահիմնադիր, փաստաբան
• Արաքսի Սիմիդյան - ⁠QueensCare-ի Նորարարությունների և Վարչական գծով գլխավոր պատասխանատու

«Առաջին ալիք Ամերիկա» ընկերության տնօրեն է նշանակվել հեռուստատեսային ոլորտում բազմամյա փորձ ունեցող պրոդյուսեր Արա Բաղդասարյանը։

Այս կարևոր փուլով «Առաջին ալիք Ամերիկա»-ն անցում է կատարում կայուն և լիարժեք գործունեության՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական հանրային հեռարձակման ներկայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

✨ «Այլ ոճով» նախագծի նոր եթերաշրջանի հայտագրումը սկսված է։Եթե ցանկանում եք գտնել կամ փոփոխել ձեր ոճը պրոֆեսիոնալների օգն...
10/07/2025

✨ «Այլ ոճով» նախագծի նոր եթերաշրջանի հայտագրումը սկսված է։
Եթե ցանկանում եք գտնել կամ փոփոխել ձեր ոճը պրոֆեսիոնալների օգնությամբ, լրացրեք հայտը՝ մեր հաղորդման հաջորդ հերոսը դառնալու համար:

🔗 Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSckzjnbWyheF3a47gdr4DUTljsAe3ediwZCa7f4u9AD-oqwOw/viewform?usp=header

«Ֆեստիվառ» 2025. ներկայացվեց փառատոնի այս տարվա ծրագիրըՀուլիսի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում...
09/07/2025

«Ֆեստիվառ» 2025. ներկայացվեց փառատոնի այս տարվա ծրագիրը

Հուլիսի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի 2025 թվականի ծրագիրը։

Այս տարի փառատոնը կանցկացվի Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերում:

Օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 13-ին և սեպտեմբերի 21-ին սիրով բոլորին հրավիրում ենք մասնակցելու «Ֆեստիվառ»-ին.

Օգոստոսի 23` Սարո Թովմասյան և Կարեն-Սևակ բենդ, քաղաք Արտաշատ
Սեպտեմբերի 13 ‘ Հարութ Փամբուկչյան և Կարեն-Սևակ բենդ, քաղաք Հրազդան
Սեպտեմբերի 21` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ և սիրված հայ էստրադային արտիստներ, քաղաք Արմավիր

Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ առաջիկայում կհրապարակվեն Հանրային հեռուստաընկերության և Ֆեստիվառ / Festivar -ի պաշտոնական էջերում:

⚽Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ՝ «Ուրարտու» - «Նեման». դիտե՛ք հուլիսի 10-ին՝ ժամը 20։30-ին, Առաջինով
09/07/2025

⚽Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ՝ «Ուրարտու» - «Նեման». դիտե՛ք հուլիսի 10-ին՝ ժամը 20։30-ին, Առաջինով

Address

Երևան

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30

Telephone

+374 10 650015

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Առաջին ալիք posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Առաջին ալիք:

Share

Category

Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջի քաղաքականությունը

Հարգելի օգտատեր,

Շնորհակալ ենք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջին հետևելու համար:

Առաջին ալիքը հարգելով սահմանադրորեն և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով ամրագրված խոսքի ազատության իրավունքը, բոլոր դեպքերում, ղեկավարվելով Հեռուստատեսության և ռադիոյի մասին, Գովազդի մասին, Հեղինակային իրավունքների մասին և այլ ՀՀ օրենքներով, ինչպես նաև բարոյական նորմերով և սկզբունքներով, մշակել է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում ֆեյսբուքի օգտատերերի (այսուհետ՝ Օգտատեր) խոսքի ազատության այն սահմանափակումները (այսուհետ՝ Կանոններ), որոնց սահմանազանցները կհայտնվեն Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջի սև ցուցակում:

Այսպես.