ABNews TV

ABNews TV ABN - Armenian Business News
#կարեւոր, #օգտակար, #հետաքրքիր #հայկական #բիզնես #լրատվություն
(1)

ABN-ը` Armenian Business News, հայկական առաջին եւ միակ ամբողջապես բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական հեռուստատեսություն է։

ABN-ը հավակնում է դառնալ համահայկական բիզնես լրատվական վերլուծական մեդիա հարթակ։

ABN-ի համաշխարհային նախատիպերը Bloomberg-ն ու RBK-ն են։

ABN հեռուստաընկերությունը հեռարձակվում է Հայաստանի եւ Սփյուռքի համար գործող գրեթե բոլոր խոշորագույն կաբելային ալիքներում՝ Ucom,

Rostelecom, Team, Arpinet եւ այլն, նաեւ՝ youtube-ում։

ABN-ը համացանցում ունի բազմահազար հետեւորդներով, օպերատիվ թարմացվող եւ ակտիվ գործող՝ պատկառելի ներկայացվածություն՝ առկա է www.abnews.am բիզնես կայքը եւ պաշտոնական էջերը ամենատարածված սոց.ցանցերում՝ Facebook, Instagram, Youtube, Telegram եւ այլն։

ABN-ում 24/ 7 ռեժիմով կարող են դիտել ամեն րոպե թարմացվող բիզնես լուրեր, փոխարժեքներ, ուղիղ միացումներ, մասնագիտական վերլուծություններ, նոր պրոդուկտների եւ ծառայությունների մասին հաղորդումներ, նաեւ ընկերությունները եւ գործարարներին ներկայացնող տեսաֆիլմեր, հաջողության պատմություններ, մոտիվացնող լայֆհակեր եւ պաշտոնական, սոցիալական, կրթական հոլովակներ։

ABN-ի լսարանը այն մարդիկ են, ովքեր հետաքրքրվում են ամենօրյա թարմացվող լրահոսով, նաեւ ցանկանում են ճանաչել եւ օգտվել նոր պրոդուկտներից ու ծառայություններից, ներկայացնել սեփական բիզնես ձեռքբերումները եւ/կամ սկսել նոր գործ։ Մարդիկ ովքեր ուզում են ստանալ ամեն րոպե թարմացվող կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր նորություններ։

ABN-ի հետ համագործակցում են ՀՀ պետական եւ Սփյուռքի ոլորտային կառույցները, մասնագիտական միությունները, բանկերը, ՏՏ, հեռահաղորդակցության, անշարժ գույքի, սննդի, տուրիզմի, ՏՏ ընկերությունները եւ այլն։ ABN-ը մի շարք ոլորտային էքսպոների եւ այլ խոշոր միջոցառումների ինֆորմացիոն հովանավոր է։

ABN հեռուստաընկերությունը խոշորագույն կաբելային ալիքներում
UCOM - 193 (շուտով՝ նաեւ առաջին 20-ում կլինենք)
Rostelecom - 32
Team (նախկին Beeline) - 33
Youtube ուղիղ եթեր՝ էջում

ABN-ը հիմնական սոց.ցանցերում
Facebook -
Youtube -
Instagram - .official
Telegram -

ԿԱՊ
ՀԱՍՑԵ՝ ՀՀ, Երեւան, Դավիթաշեն, Եղվարդի խճ. 1 (Արմենիա TV հ/ը շենք, 5-րդ հարկ)
ՀԵՌ՝ +374 41 44 11 33
E-mail` [email protected]

ՍԻՐՈՎ`
ABN MEDIA
#կարեւոր, #օգտակար, #հետաքրքիր #հայկական #բիզնես #լուրեր

15/07/2025

Բիզնես լուրեր. 15.07.2025թ.

Կարևոր լուրերի նոր մանրամասները․ 15.07․2025թ․
15/07/2025

Կարևոր լուրերի նոր մանրամասները․ 15.07․2025թ․

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյո...

📊2025 թվականի հունվար–մայիս ամիսներին Հայաստանի տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրա...
15/07/2025

📊2025 թվականի հունվար–մայիս ամիսներին Հայաստանի տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ, ինչը 5.1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

🟨Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 220,371 դրամ, իսկ ոչ պետականում՝ 322,901 դրամ։

15/07/2025

📌«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտություն

✅ ԱրարատԲանկն աջակցել է «Հզոր միտք» ՀԿ-ի կազմակերպած «Հորիզոն» ճամբարին, որտեղ շուրջ 80 երիտասարդներ Հայաստանի մարզերից և Ջավախքից մասնակցել են առաջնորդական հմտությունների զարգացման ու մասնագիտական կողմնորոշման ծրագրերի։

🎯 Ամառային հանգիստը համակցվել է ֆինանսական գրագիտության, հմտությունների զարգացման սեմինարների, ազգային պարերի ուսուցման, բանավեճերի ու արշավների հետ։

AraratBank OJSC

🔗Իմանալ ավելին՝ abnews.am/1507-15/?lang=hy

#Հորիզոնճամբար

15/07/2025

📌Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից

🚀Հուլիսի 4-6-ը Վանաձորը դարձավ տեխնոլոգիական մայրաքաղաք՝ հյուրընկալելով Tech Week ամենամյա միջոցառումը։ Տեխնոլոգիական իրադարձությունն ընթանում էր աշխույժ մթնոլորտում՝ լի երիտասարդ մասնակիցներով, ոլորտի փորձագետներով և հյուրերով։

📌Այս տարվա կարևոր գործընկերն ու ակտիվ մասնակիցը Իդրամն էր։ Ընկերությունը կազմակերպել էր աշխատարան և ելույթ, որոնք մեծ հետաքրքրությամբ ընդունվեցին մասնակիցների՝ հատկապես երիտասարդների կողմից։

Idram Payment System

🔗Իմանալ ավելին՝ abnews.am/1507-14/?lang=hy

📌Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա
15/07/2025

📌Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա

Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 25-ից աշխատողի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու դեպքում աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված, եթե դատարանի որոշմամբ, բնակության տարածքը չլքելուց բացի, կիրառվել են նաև աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ։ Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով, իսկ վարձատրությունն ամբողջությամբ պահպանվում է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
————————————————————
#աշխատող #տնայինկալանք #հարկայինխորհրդատվություն

Դիտել կայքում`
https://armaa.am/am/service-support/nvor-kargavvorvoumner-kapvats-tnayin-kalanqvoum-gtnvvogh-ashkhatvoghi-liazvorvouthyvounneri-het

🇪🇺🇦🇲ԵՄ-ից Հայաստան ներդրումների նոր ալիք է գալիս💶ԵՄ-ն խոստանում է ներդնել միլիարդավոր եվրոներ Հայաստանում. ի՞նչ պետք է ի...
15/07/2025

🇪🇺🇦🇲ԵՄ-ից Հայաստան ներդրումների նոր ալիք է գալիս

💶ԵՄ-ն խոստանում է ներդնել միլիարդավոր եվրոներ Հայաստանում. ի՞նչ պետք է իմանա ձեր բիզնեսը․ ամբողջական նյութը կարդացեք մեր հոդվածում👉՝ https://abnews.am/1507-12/?lang=hy

Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Եվրոպական միությունը և Հայաստանի կառավարությունը վերահաստատեցին իրենց փոխադարձ հանձնառությունը՝ […]

📌🇦🇲Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը առաջիկա երեք տարիներին🔍Վերլուծաբանները վստահ են՝ Հայաստանի տնտեսությունը կշարո...
15/07/2025

📌🇦🇲Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը առաջիկա երեք տարիներին

🔍Վերլուծաբանները վստահ են՝ Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել 2025-ին․ նոր տվյալներ ԵԱԶԲ-ից և ԿԲ-ից՝ կարդացեք մեր հոդվածում👉՝ https://abnews.am/1507-3/?lang=hy

Հայաստանի տնտեսությունը շարունակում է պահպանել կայուն աճի միտումներ՝ 2025 թվականին տնտեսական ակտիվությունը կաշկանդելու ոչ մի […]

Կարևոր լուրերի նոր մանրամասները․ 15.07․2025թ․
15/07/2025

Կարևոր լուրերի նոր մանրամասները․ 15.07․2025թ․

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր […]

🇺🇸 🇦🇲«Տվեք մեզ այդ ճանապարհը». Վաշինգտոնը ցանկանում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող միջանցքը, որը կապում է Ադրբե...
15/07/2025

🇺🇸 🇦🇲«Տվեք մեզ այդ ճանապարհը». Վաշինգտոնը ցանկանում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող միջանցքը, որը կապում է Ադրբեջանն ու Նախիջևանը։

📌Ի՞նչ է իրականում առաջարկում ԱՄՆ-ն, և ի՞նչ կարող է շահել կամ կորցնել Հայաստանը՝ այս համաձայնությունից։

Սա պարզապես ճանապարհ չէ։ Սա տարածաշրջանային ազդեցության նոր կենտրոն է։

🔍Կարդացեք վերլուծական հոդվածը ամբողջությամբ👉՝ https://abnews.am/1507/?lang=hy

Վաշինգտոնը հանդես է եկել առանց նախադեպի առաջարկով․ 100 տարով վարձակալել այն ճանապարհը, որը կապում է […]

Եթե վերջերս ձեզ ասել են՝ «դու շատ կրինժ ես» 😅 ու դուք չգիտեք՝ դա լավ բան է, թե վատ 🤷‍♂️🤷‍♀️ այս հոդվածը ձեր համար է 📄👇 Հ...
14/07/2025

Եթե վերջերս ձեզ ասել են՝ «դու շատ կրինժ ես» 😅 ու դուք չգիտեք՝ դա լավ բան է, թե վատ 🤷‍♂️🤷‍♀️
այս հոդվածը ձեր համար է 📄👇 Հատկապես եթե Reels եք անում՝ վերնագրում 🥲🤣🔥💯 սմայլիների «դիզայնով»։

📌 Որտեղից է սկսվում կրինժը, ու ինչպես չդառնալ դրա հոմանիշը՝ անկախ տարիքից։

📲 Սեղմեք ու կարդացեք։ Շատերը ձեզ շնորհակալ կլինեն 🙃👏. https://abnews.am/1407-23/?lang=hy

Տարիները միակ ճշմարտությունն են, որը հնարավոր չէ անտեսել։ 35-ը նոր 25-ն է, ասում են, բայց […]

Օրվա կարևոր լուրեր․ 14.07․2025թ․
14/07/2025

Օրվա կարևոր լուրեր․ 14.07․2025թ․

Ինչ է կատարվել այսօր Հայաստանում և արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր […]

Address

Երևան

Telephone

+37441441133

Alerts

Be the first to know and let us send you an email when ABNews TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ABNews TV:

Share

Our Story

«Արմնյուզ»–ը (ArmNews TV) հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ:

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ