Armavir Express

Armavir Express Armavir Express Արմավիրի մարզային լրատվական ծառայություն. արմավիրի մարզի լրատվական ծառայութուն։

Լուրեր Արմավիրի և Արմավիրցիների մասին։

02/06/2025

Թե երբ կհանգուցալուծվի Արմավիր-Երևան երթուղու թնջուկը՝ դժվար է ասել: Դատական գործի վերջը չի երևում:

🔴 Արմավիրի քաղաքապետարանը ներկայացրել է Արմավիրում նախադեպը չունեցող ևս մեկ ծրագրի նախագիծ` Արմավիր քաղաքի հրապարակամերձ...
03/08/2024

🔴 Արմավիրի քաղաքապետարանը ներկայացրել է Արմավիրում նախադեպը չունեցող ևս մեկ ծրագրի նախագիծ` Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում ժամանակակից լուծումներով այգու կառուցում` նախատեսված ամֆիթատրոնով, ճեմուղով, ջրային հատվածներով, զրուցարաններով, նոր ծառատեսակներով և դեկորատիվ բույսերով հարուստ կանաչապատ տարածքով, ինչպես նաև անվաչմուշկների և սքեյթների համար նախատեսված տարածքով🛼🛹։
Վստահ եմ` այն ձեր ժամանցի և հանգստի լավագույն վայրը կդառնա։

ℹ️ Ծրագիրն իրականացվում է մասնակցային բյուջետավորման շրջանակներում` համայնք-կառավարություն համագործակցությամբ։
Մեկնարկը` շուտով.

27/07/2024

Տոնական համերգը շարունակվում է Արմավիրի գլխավոր հրապարակում.

27/07/2024

Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի նոր շատրվանը

✅ Արմավիրը «Թումո» կենտրոն կունենա.այդ նպատակով նվիրաբերությամբ կտրամադրվի Արմավիրի թիվ 12 մսուր-մանկապարտեզի վթարային շ...
25/07/2024

✅ Արմավիրը «Թումո» կենտրոն կունենա.այդ նպատակով նվիրաբերությամբ կտրամադրվի Արմավիրի թիվ 12 մսուր-մանկապարտեզի վթարային շենքը։ Ծրագրի իրականացման համար կծախսվի 530 մլն դրամ։ Կենտրոնը հնարավորություն կտա 12-ից 18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:

Լավ լուր արմավիրցիների համար, այսուհետ GG տաքսիները կաշխատեն նաև Արմավիրում.
24/07/2024

Լավ լուր արմավիրցիների համար, այսուհետ GG տաքսիները կաշխատեն նաև Արմավիրում.

23/07/2024

Հուլիսի 27-ին, ժամը 20։00-ին Արմավիրի գլխավոր հրապարակում տեղի կունենա նոր շատրվանների բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությունը կուղեկցվի համերգային ծրագրով որին ելույթ կունենան Արամ MP3-ին և «Ռենկարնացիան»:

Այս մասին վիդեոուղերձով հայտնում է Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը.

21/07/2024

Արմավիր և Ազնավուր 💕

Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարինե...
01/07/2024

Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին վտանգվել է ստորգետնյա ջրային պաշարների վերականգնման բնականոն հավասարակշռությունը:

Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին վտանգվել է ստորգետնյա ջրային պաշարների...

🟨 Վարձով է տրվում ավտոտնակ  ք. Արմավիրում, Երևանյակ փողոցի վրա: Մեքենաների ամենաշատ հոսք ունեցող մայրուղու կողքին է, որը...
23/04/2024

🟨 Վարձով է տրվում ավտոտնակ ք. Արմավիրում, Երևանյակ փողոցի վրա: Մեքենաների ամենաշատ հոսք ունեցող մայրուղու կողքին է, որը հնարավորություն է տալիս ավտոտնակը օգտագործել բիզնես նպատակներով, օրինակ հարմար է ավտոտեխսպասարկման կենտրոն բացելու համար:
Մեծ ավտոտնակի հետ նաև կա օժանդակ շինություն (փոքր ավտոտնակ հարակից տարածքում):

📢 Գինը պայմանագրային: Հարցերի կամ առաջարկների համար զանգահարեք 093243860

Արմավիրի համայնքապետարանը ի պատասխան Արմավիր քաղաքի Բաղրամյան 16/2 հասցեում (խաղահրապարակ) իրականացվող շինարարության մաս...
31/03/2024

Արմավիրի համայնքապետարանը ի պատասխան Արմավիր քաղաքի Բաղրամյան 16/2 հասցեում (խաղահրապարակ) իրականացվող շինարարության մասին բազմաթիվ հարցումների՝ Արմավիրի համայնքապետարանը տեղեկացնում է, որ նշված տարածքը օտարվել է 2009 թվականի ապրիլի 6-ին:

2019 թվականի հուլիսի 31-ին հողամասի սեփականատերը դիմել է Արմավիրի համայնքապետարան` շինարարական թույլտվություն ստանալու համար, որը մերժվել է:

Համայնքի ղեկավարի՝ շինթույլտվություն տրամադրելու մերժումը վիճարկվել է դատարանում և 2022 թվականի հունվարի 24-ին ուժի մեջ մտած վճռով դատարանը Արմավիրի համայնքապետարանին պարտավորեցրել է սեփականատիրոջը տրամադրել շինթույլտվություն:

2024 թվականի հունվարի 15-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու հինգերորդ...
15/01/2024

2024 թվականի հունվարի 15-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմավիր համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի թիվ 1 արտահերթ նիստը, որի օրակարգում ներառված էր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հարցը։

Նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներից 23-ը։

Ավագանու 23 կողմ , 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվեց Արմավիր համայնքի ղեկավար։

Հաջորդիվ, ավագանու համապատասխան որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնման օր սահմանվեց 2024 թվականի հունվարի 18-ը։

Address

Armavir

Alerts

Be the first to know and let us send you an email when Armavir Express posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share