CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոն

  • Home
  • Armenia
  • Dilijan
  • CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոն

CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոն Մեր նպատակն է հանրությանը ծանոթացնել դրամի պատմությանն ու բարձրացնել ֆինանսական գրագիտությունը։

Այստեղ կարող եք տեղեկանալ ԿԲ այցելուների կենտրոնի նորություններին, ծանոթանալ առաջիկա օրերի ամրագրված այցելությունների ժամանակացույցին:

CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում սիրով ընդունեցինք արտասահմանյան հյուրերի, ովքեր ոչ միա...
02/10/2025

CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում սիրով ընդունեցինք արտասահմանյան հյուրերի, ովքեր ոչ միայն հետաքրքրությամբ ուսումնասիրեցին մեր կենտրոնի ցուցադրությունը, այլև խորը գիտելիքներ ունեին Հայաստանի պատմության ու արվեստի վարպետների մասին։
Մեզ համար իսկական պատիվ է տեսնել այդպիսի հյուրերի՝ գիտակից, տեղեկացված և պատրաստ նոր բացահայտումների։


👇Рус

CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոն мы с удовольствием приняли иностранных гостей, которые не только с интересом познакомились с экспозицией, но и проявили глубокие знания в истории Армении и её выдающихся деятелях искусства.
Для нас большая честь принимать таких гостей — знающих, интересующихся и открытых к новым открытиям.

CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում հյուրընկալել ենք Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N:1 Մ...
25/09/2025

CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում հյուրընկալել ենք Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N:1 Միջնակարգ Դպրոցի 6-րդ դասարանի հետաքրքրասեր ու ակտիվ աշակերտներին։ Հայկական դրամի պատմության մասին նրանց հարցերն այնքան շատ էին, որ մեր էքսկուրսավարը հաճախ հիմնական թեմայից անցնում էր հարց ու պատասխանի։
Մեզ համար ուրախություն է տեսնել, թե ինչպես է դպրոցականների հետաքրքրությունը վերածվում գիտելիքի ու նոր գաղափարների։

📍 Կենտրոնը բաց է բոլոր դպրոցների ու այցելուների համար՝ հյուրընկալելու, կիսվելու և միասին սովորելու նպատակով։
#ՀՀԿԲ

«Սարդարապատ» հուշադրամ📌 Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի առաջին հուշադրամը՝ նվիրված 1918 թ. Սարդարապատի ճակատա...
27/08/2025

«Սարդարապատ» հուշադրամ
📌 Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի առաջին հուշադրամը՝ նվիրված 1918 թ. Սարդարապատի ճակատամարտին։
Դիմերես՝ ՀՀ զինանշան։
Դարձերես՝ Սարդարապատի հուշահամալիրը և արծիվ, որի թևերը պատկերված են Արարատ լեռան տեսքով:։
Էսքիզի հեղինակ՝ Աշոտ Ադամյան
📆 Թողարկման տարեթիվ՝ 1994։
Հատման վայր՝ ԱՄՆ «Almar Import Export» դրամահատարան։
Նյութ՝ 999.9 հարգի արծաթ, 31.1 գրամ, 38.00 մմ տրամագիծ։

Ծանոթացեք այս և այլ հուշադրամների մանրամասներին CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում։

#ՀՀԿԲ #հուշադրամ #սարդարապատ #Դիլիջան

Eng 👇

“Sardarapat” Commemorative Coin
📌 The first commemorative coin issued by the Central Bank of Armenia, dedicated to the 1918 Battle of Sardarapat.
Obverse: Coat of Arms of the Republic of Armenia.
Reverse: Sardarapat Memorial and an eagle with wings shaped like Mount Ararat.
Designer: Ashot Adamyan.
📆 Year of Issue: 1994.
Mint: “Almar Import Export” Mint, USA.
Material: 999.9 fine silver, 31.1 grams, 38.0 mm diameter.

Discover this and other commemorative coins at the CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոն:

🌍 Հուլիսի 3-ին ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկեց «YES ամառային դպրոցը», որը կազմակերպվել է Երևանի տնտ...
10/07/2025

🌍 Հուլիսի 3-ին ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկեց «YES ամառային դպրոցը», որը կազմակերպվել է Երևանի տնտեսագիտական դպրոցի (ԵՏԴ) և Չիկագոյի համալսարանի Սթոնի անվան Հարստության անհավասարության հետազոտական կենտրոնի համագործակցությամբ։

📚 Ամառային դպրոցին մասնակցում էին ասպիրանտներ, դոկտորանտներ և երիտասարդ դասախոսներ աշխարհի տարբեր համալսարաններից՝ Չիկագոյի, Կորնելի, Եվրոպական համալսարանական ինստիտուտից, Պոմպեու Ֆաբրա համալսարանից, Լյուքսեմբուրգի սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտից, Մոսկվայի պետական, Հայաստանում ամերիկյան, Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայ-ռուսական համալսարաններից։

📍Մասնակիցները եղան նաև CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոն, ծանոթացան դրամաշրջանառության պատմությանը և դրամագիտական արժեքներին։

📍Այցելուների կենտրոնը շնորհակալություն է հայտնում Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Արիել Քալիլին՝ ջերմ խոսքերի և այցի տպավորությունները կիսելու համար։

Eng

🌍On July 3, the YES Summer School officially launched at the Dilijan Training and Research Center of the Central Bank of Armenia. The program is organized in collaboration between the Yerevan Economic School (YES) and the Stone Center for Research on Wealth Inequality at the University of Chicago.

📚 The Summer School brought together PhD students, doctoral researchers, and young lecturers from leading institutions across the globe — including the University of Chicago, Cornell University, the European University Institute, Pompeu Fabra University, the Luxembourg Institute of Socio-Economic Research, Moscow State University, the American University of Armenia, Yerevan State University, the Armenian State University of Economics, and the Russian-Armenian University.

📍As part of the program, participants visited the CBA Visitor Center of Dilijan, where they learned about the history of Armenian currency and its rich numismatic values.

📍The Visitor Center expresses its sincere gratitude to Professor Ariel Kalil of the University of Chicago for her kind words and for sharing her impressions of the visit.

https://www.linkedin.com/posts/activity-7346870635538604034-M0UF?utm_medium=ios_app&rcm=ACoAAA4XpBoBRzi7H9ytEkVycaGj6r6twSj1kK0&utm_source=social_share_send&utm_campaign=copy_link

09/07/2025
18/06/2025
🌍 CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում հյուրընկալել ենք ՀՀ ԿԲ և Ասիական զարգացման բանկի հյո...
10/06/2025

🌍 CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում հյուրընկալել ենք ՀՀ ԿԲ և Ասիական զարգացման բանկի հյուրերին, ինչպես նաև Լիբանանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներին։

💬 Մեր այցելուները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին հայկական դրամի պատմական ուղին՝ սկսած նախամետաղյա վճարամիջոցներից մինչև ժամանակակից արժույթը։ Նրանք բարձր գնահատեցին այն մշակութային ժառանգությունը, որը պահպանում և ներկայացնում է ցուցասրահը։

✨ Հաճելի է տեսնել, թե ինչպես մասնագիտական նպատակներով Հայաստան ժամանած միջազգային հյուրերը անկեղծ հետաքրքրությամբ են բացահայտում մեր երկրի պատմությունն ու խորհրդանիշները։

🤝 Այցն անցավ ջերմ, մասնագիտական և ճանաչողական մթնոլորտում՝ խթանելով երկխոսությունը մշակույթի և ֆինանսական պատմության շուրջ։

#դրամիպատմություն

Այսօր մեզ հյուրընկալվել էին Շիրակի մարզի Աշոցքի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Ունեցանք ինտերակտիվ զրույց՝ ուղեկցված մեծ ...
10/06/2025

Այսօր մեզ հյուրընկալվել էին Շիրակի մարզի Աշոցքի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Ունեցանք ինտերակտիվ զրույց՝ ուղեկցված մեծ ոգևորությամբ, քանի որ մեր հյուրերը լավ տիրապետում էին հայոց պատմությանը։ Քննարկումներն ընթանում էին ակտիվ մթնոլորտում՝ աշակերտների աշխույժ մասնակցությամբ և դրամի պատմությանը վերաբերող խորը հարցերով։
Միշտ հաճելի է հյուրընկալել երիտասարդների, ովքեր գնահատում են գիտելիքը և հետաքրքրություն են ցուցաբերում մեր պատմական արժեքների նկատմամբ։ 🏛️📚
#ֆինանսականգրագիտություն

CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում հյուրընկալել էինք ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թ...
10/06/2025

CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոնում հյուրընկալել էինք ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի սաներին։ Փոքրիկ այցելուներն իրենց հետ բերել էին նաև փոքր քույրիկներ ու եղբայրներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ ու անհավատալի լռությամբ հետևում էին ներկայացվող նյութերին։ Շատ ուրախ ենք, որ կարողանում ենք վաղ տարիքից սերմանել ֆինանսական գիտելիքներ և սեր դեպի մեր պատմությունը։ 💡🏦

Դիլիջանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանի խորհրդի անդամներին։Հան...
09/06/2025

Դիլիջանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում հյուրընկալեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանի խորհրդի անդամներին։
Հանդիպումը դարձավ յուրահատուկ հնարավորություն՝ ներկայացնելու մեր մշակութային ժառանգությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Այցը ևս մեկ անգամ ընդգծեց, որ կրթությունն ու համագործակցությունը կարևոր դեր ունեն մեր երկրի ապագայի կերտման գործում։

👇Eng.

We had the pleasure of welcoming the Board of Trustees of the American University of Armenia to the Central Bank of Armenia’s Visitor Centre in Dilijan.
The visit was a unique opportunity to present our cultural heritage — from ancient times to the present day.
It once again emphasized the important role that education and collaboration play in shaping the future of our country.

Address

29 Maxim Gorky Street
Dilijan
3901

Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 21:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 17:30

Telephone

+37410592592

Alerts

Be the first to know and let us send you an email when CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CBA Visitor Centre of Dilijan/ ԿԲ Դիլիջանի այցելուների կենտրոն:

Share