03/11/2025
1. Բժիշկները սառն են և անտարբեր
Շատերն մտածում են, թե բժիշկները չեն արտահայտում էմոցիաներ, բայց իրականում դա մասնագիտական պաշտպանական մեխանիզմ է՝ թույլ չտալու, որ զգացմունքները խանգարեն ճիշտ որոշումներ կայացնելուն։ Բազմաթիվ բժիշկներ շատ հուզական են և ապրումակցում են իրենց հիվանդներին, պարզապես փորձում են դա ցույց չտալ։
2. Բժիշկ դառնում են միայն գումար աշխատելու համար
Հաճախ մարդիկ կարծում են, թե բժշկությունն ընտրվում է ֆինանսական նպատակներով, մինչդեռ շատերի համար այն օգնելու, փրկելու, բուժելու ցանկություն է։
3․ Բժիշկները գիտեն ամեն ինչ կապված բժշկության հետ
Իրականում բժշկությունը չափազանց լայն ոլորտ է, և ոչ ոք չի կարող տիրապետել բոլոր ուղղություններին։ Յուրաքանչյուր բժիշկ ունի իր մասնագիտացումը՝ թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, և այլն։ Լավագույն տարբերակն է ուղղորդել ճիշտ մասնագետի մոտ։
💭Ըստ քեզ ո՞ր կարծրատիպն է ամենատարածվածը