Be the first to know and let us send you an email when AntiFake.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առանցքը կազմում են կեղծ լրատվությունը, քարոզչությունը և մանիպուլիացիան։ Պայմանավորված այն հանգամանքով, որ ներկայումս գոյություն չունի փաստերի վերհանման, կեղծիքների, կեղծ օգտահաշիվների բացահայտման, քաղաքական պրոպագանդան անկողմնակալ լրատվությունից տարանջատման որևէ իրական հարթակ՝ «Քաղաքացիական գիտակցություն» և «Քաղաքացիական համերաշխություն» ազատական ՀԿ-ները ստեղծում են
AntiFake.am կայքը որպես անկախ և անկողմնակալ զանգվածային լրատվության միջոց, որը զբաղվում է հանրային նշանակության կարևոր հարցերի վերաբերյալ փաստերի ստուգմամբ և տեղեկատվություն տրամադրելով։
AntiFake.am կայքը ստուգում է ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության անդամների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, այլ հանրային գործիչների, քաղաքացիական դաշտի ներկայացուցիչների, լրատվամիջոցների հայտարարություններն ու գործունեությունը և գնահատելու փաստերի հիմնավորվածությունն ու ճշգրտությունը։
Կայքը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
AntiFake.am-ի հիմնական նպատակն է՝
Օգնել հասարակությանը բացահայտել ճշմարտությունը հանրային քաղաքականության ոլորտում,
Հասարակությանը տրամադրել ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն,
Բարձրացնել քաղաքական գործիչների հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը,
Նպաստել, որպեսզի հանրային քաղաքականության մեջ արմատավորվի փաստերի վրա հիմնված գործունեությունը։
AntiFake.am-ը իր ընթերցողին փաստերով ստուգված տեղեկատվություն է տրամադրում հետևյալ ոլորտներում՝
Ներքին քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Հասարակություն
Իրավունք
Արցախ
AntiFake.am-ը բացահայտում է չկատարված խոստումները, կեղծ լուրերը, մանիպուլյացիաները, պրոպագանդան, հրապարակում է օդում կախված լուրերը և ստուգում դրանց հավաստիությունը։
AntiFake.am-ը փաստերը ստուգում է՝ օգտվելով պաշտոնական աղբյուրներից, հարցազրույցներից, զեկույցներից, տեղեկանքներից, ինչպես նաև AntiFake.am կայքի միջոցով արված հարցումներից ստացված պատասխաններից: