Երևան ամսագիր • evnmag

Երևան ամսագիր • evnmag Ամսագիր քաղաքի և քաղաքացիների մասին։
2011-ից ի վեր։

Աջակցել մեզ՝ https://www.patreon.com/evnmag

⚽ 🏆 Մի քանի օր առաջ կյանքից հեռացավ խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը՝ հռչակավոր «Արարատ 73»-ի գլխավոր մարզիչը...
29/11/2025

⚽ 🏆 Մի քանի օր առաջ կյանքից հեռացավ խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը՝ հռչակավոր «Արարատ 73»-ի գլխավոր մարզիչը։ Նրա ու երևանյան ակումբի ոսկե դուբլի մասին գեղարվեստական ֆիլմը լույս կտեսնի արդեն 2026-ի հունվարին։ ԵՐԵՎԱՆը շփվել է դրա ստեղծման մասին ֆիլմի սցենարիստ ու «Արարատի» վաղեմի երկրպագու Էդուարդ Այանյանի հետ։

Շուտով՝ մեծ էկրաններին

Կասկադը շարունակում է մնալ երևանյան ժամանցի ու հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։ Այնքան, որ նույնիսկ բանկային փորձառութ...
29/11/2025

Կասկադը շարունակում է մնալ երևանյան ժամանցի ու հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։ Այնքան, որ նույնիսկ բանկային փորձառությունն այստեղ հարմարավետ ու հաճելի է։ Ապացույցը Inecobank-ի Ineco Store-ն է։

Ֆինանսեր Ineco Store․ բանկային փորձառության նոր ձևաչափ՝ Ինեկոբանկից Կասկադը շարունակում է մնալ երևանյան ժամանցի ու հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։ Այնքան, որ նույ....

🐱 📷 Երևանի փողոցներում բնակվող անտուն կատուները՝ կատվասեր-լուսանկարիչ Էդ Թադևոսյանի շարքում։Կատվահամարի մյուս նյութերը․ ...
21/11/2025

🐱 📷 Երևանի փողոցներում բնակվող անտուն կատուները՝ կատվասեր-լուսանկարիչ Էդ Թադևոսյանի շարքում։

Կատվահամարի մյուս նյութերը․ https://evnmag.com/katouner/

Ջերարդ Լ. Գաֆէսճեանի 100-ամյակի և ԵՐԵՎԱՆի՝ կատվաթողարկման կապակցությամբ ուսումնասիրում ենք մեծ ֆիլանտրոպի հավաքածուի ամե...
18/11/2025

Ջերարդ Լ. Գաֆէսճեանի 100-ամյակի և ԵՐԵՎԱՆի՝ կատվաթողարկման կապակցությամբ ուսումնասիրում ենք մեծ ֆիլանտրոպի հավաքածուի ամենավառ նմուշները, որոնք լավագույնս արտահայտում են կոլեկցիոների նախասիրությունները, յուրահատուկ ճաշակը, գեղեցիկի ու իր ժամանակի զգացողությունը։ Իհարկե, սկսում ենք Բոտերոյի կատվից։

🐈‍⬛ Cafesjian Center for the Arts (Cascade complex)

Կատուներ 10 նմուշ, չհաշված սև կատուն. Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածու Ջերարդ Լ. Գաֆէսճեանի 100-ամյակի և ԵՐԵՎԱՆի՝ կատվաթողարկման կապակցությամբ ուսումնասիրում ենք մեծ ֆ....

🎭 Նոյեմբերի 20-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի կունենա «Երկաթ ծամեմ» ներկայացումը, որը հիմնված է իրակա...
18/11/2025

🎭 Նոյեմբերի 20-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի կունենա «Երկաթ ծամեմ» ներկայացումը, որը հիմնված է իրական փաստերի վրա և նվիրված է ամենակարևոր հայ կատարողներից մեկին՝ Էլվինա Մակարյանին։ Պիեսի հեղինակ ու նախագծի կազմակերպիչ Անահիտ Ղազարյանը պատմել է ԵՐԵՎԱՆին ներկայացման մասին։

Մայիսի 14-ին ու 15-ին։

🐾 ԵՐԵՎԱՆի նոր կատվաթողարկման թեմատիկ հոդվածները մի տեղում՝ https://evnmag.com/katouner/
16/11/2025

🐾 ԵՐԵՎԱՆի նոր կատվաթողարկման թեմատիկ հոդվածները մի տեղում՝ https://evnmag.com/katouner/

🐈 Շարունակում ենք մեր կատվարշավը․ այս անգամ պատմում ենք՝ ինչպես Դարֆին անունով կատվի որդեգրումով սկսվեց թեմատիկ բլոգ, մա...
16/11/2025

🐈 Շարունակում ենք մեր կատվարշավը․ այս անգամ պատմում ենք՝ ինչպես Դարֆին անունով կատվի որդեգրումով սկսվեց թեմատիկ բլոգ, մասնագիտացած խանութ, մի ամբողջ հյուրատուն ու կատուների որդեգրման հարթակ։ Պատմում է Darphin’s Store-ի հիմնադիր Ռոզի Սեղբոսյանը։

Կատուներ Ինֆլուենսեր Դարֆինի բլոգը, հյուրանոցն ու խանութը Ինչպես Դարֆին անունով կատվի որդեգրումով սկսվեց թեմատիկ բլոգ, մասնագիտացած խանութ, մի ամբողջ հյուրատուն ....

🐱 ☕ Ինչպես մի շոտլանդացի Պուշոկից սկսվեց մեծ նախաձեռնություն՝ Gatto կատվային սրճարանը։
13/11/2025

🐱 ☕ Ինչպես մի շոտլանդացի Պուշոկից սկսվեց մեծ նախաձեռնություն՝ Gatto կատվային սրճարանը։

Կատուներ Gatto Cafe. մի փոքր տարածք, մի քանի կենդանի, մի մեծ սիրտ Ինչպես մի շոտլանդացի Պուշոկից սկսվեց մեծ նախաձեռնություն. ԵՐԵՎԱՆն այցելել է քաղաքի առաջին ու առայժմ միա....

Մատենադարանը ձեռք է բերել փաստագրական և գեղարվեստական արժեք ունեցող անհայտ հեղինակի կտավ, որը կառույցի շինարարության վաղ...
12/11/2025

Մատենադարանը ձեռք է բերել փաստագրական և գեղարվեստական արժեք ունեցող անհայտ հեղինակի կտավ, որը կառույցի շինարարության վաղ փուլը պատկերող հազվագյուտ նմուշներից է։

Խորապատկերում պատկերված է Իոսիֆ Ստալինի արձանը, որի փոխարեն հետագայում կանգնեցվել է «Մայր Հայաստան» հուշակոթողը։ Երևում է նաև նախկին երկաթգծով ընթացքող բեռնատար գնացք։

Կտավի ցուցադրությունը նախատեսվում է «1 տարվա հավերժությունը — Գ» ցուցադրության շրջանակում։

Պատկերը՝ Մատենադարանի ֆեյսբուքյան էջից

🐱 Լուսանկարիչ Բիայնա Մահարին գնացել է Դարիկ գյուղ ու տեսել, թե ովքեր, ինչպես և ինչու են բազմացնում և տարածում Վանա կատու...
11/11/2025

🐱 Լուսանկարիչ Բիայնա Մահարին գնացել է Դարիկ գյուղ ու տեսել, թե ովքեր, ինչպես և ինչու են բազմացնում և տարածում Վանա կատուներին, որոնք ապրում են գամփռների հետ կողք կողքի, բազմադարյան վիշապաքարի հավերժական հայացքի ներքո։

Դարիկի Վանա կատուները

Երևանը միացավ Bring Your Own Beamer (BYOB)՝ «Բեր քո սեփական պրոյեկտորը» համաշխարհային նախագծին։ Hosq.co մշակութային հիմն...
11/11/2025

Երևանը միացավ Bring Your Own Beamer (BYOB)՝ «Բեր քո սեփական պրոյեկտորը» համաշխարհային նախագծին։ Hosq.co մշակութային հիմնադրամը նախաձեռնությունը ներկայացրեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում։

Երևանը միացավ համաշխարհային նախագծին

Discotchari լոսանջելեսյան լեյբլը ներկայացնում է նոր հավաքածու, որ ներառում է 1980-90-ականների իրանական աքսորյալ փոփ-կատա...
11/11/2025

Discotchari լոսանջելեսյան լեյբլը ներկայացնում է նոր հավաքածու, որ ներառում է 1980-90-ականների իրանական աքսորյալ փոփ-կատարումներ, որոնցից շատերն առաջին անգամ են հասանելի դառնում լայն լսարանին։ Նոր նախագծի մասին ԵՐԵՎԱՆին պատմել է լեյբլի համահիմնադիր Զաքարի Ասդուրյանի հետ։

Վինիլ Դիսքոչարին ներկայացնում է․ «Tehrangeles Vice» Դիսքոչարի լոսանջելեսյան լեյբլը ներկայացնում է նոր հավաքածու, որ ներառում է 1980-90-ականների իրանական աքսորյալ փոփ-կատար....

Address

Erevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևան ամսագիր • evnmag posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Երևան ամսագիր • evnmag:

Share

Category

Որտեղից վերցնել ԵՐԵՎԱՆը (անվճար)

Յուքոմ Գայի պող. 17/3 | Ամիրյան 4/7 | Սայաթ-Նովա 40/1 | Հյուսիսային պողոտա 1/2, («Նորդ» բիզնես կենտրոն) |

Աչաջուր Փարպեցի 22 | Սիրահարների այգի

Green Bean Ամիրյան 6

Green Bean Cascade Իսահակյան 38