Թատրոն առաջին թատերական պորտալ

Թատրոն առաջին թատերական պորտալ Մշակութային նորություններ - թատրոն, կինո, երաժշտությու

01/09/2025

Սիրելի’ ուսանողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի տոնի առթիվ:
Ուսանողական տարիները լավագույն ժամանակահատվածն է մասնագիտական գիտելիք և հմտություններ ձեռք բերելու, հուսալի ապագայի հիմնաքարը դնելու համար:
Հավատացած եմ, որ կկարողանաք վայելել ուսման ընթացքը՝ յուրաքանչյուր օրը վերածելով նոր հնարավորության:

Հիշեք՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում են բոլոր նրանք, ովքեր ապրում են արվեստով։ Եվ մենք անում ենք ամեն ինչ, որ դուք ստանաք որակյալ կրթություն և դառնաք մրցունակ մասնագետներ։
Բարի երթ եմ մաղթում բոլորիդ և հորդորում լինել պատասխանատու ձեր ընտրության հարցում։
Արվեստն այստե’ղ է…

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր՝
Սառա Նալբանդյան

30/08/2025
29/08/2025

🎬 Արի՜ CineClub

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին, մեր նոր նախագծի՝ CineClub-ի շրջանակում 220 լսարանում կցուցադրվի ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։

🖇 Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:

✨ Տևողությունը՝ 97 րոպե

Լեզուն՝ հայերեն, անգլերեն

🎬 Մուտքն ազատ է։

22/08/2025
19/08/2025
04/08/2025

Գրականագիտություն27/06/2025 Սամվել Թավադյան | Երաժշտության ծնունդը 1417թ. Ջանֆրանչեսկո Պոջոն Մուրբախի աբբայությունում հայտնաբերում է Տիտուս Լուկրեցիուս Կարուսի «De rerum n...

01/08/2025
11/07/2025
08/05/2025
04/05/2025

🎥 Ցանկանու՞մ ես ուսումնասիրել և սկսել քո ստեղծագործական ուղին վավերագրական կինոյի աշխարհում։ Ժամանակն է դիմել #ԵԹԿՊԻ։

🎞️ Այս տարի վավերագրական կինոռեժիսուրայի կուրսը ղեկավարելու է Հայաստանում, Լատինական Ամերիկայում, Ռուսաստանում, Չինաստանում, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում ավելի քան 40 վավերագրական, հեռուստավավերագրական ֆիլմեր և սերիալներ նկարահանած ռեժիսոր, պրոդյուսեր, «ՕՐԴԵՐ ՖԻԼՄ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերության հիմնադիր, ԵԹԿՊԻ-ի Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի դոցենտ Հայկ Օրդյանը։

🎥 Նրա ֆիլմերը ցուցադրվել են «Դիսքավըրի», «Սի Ջի Թի Էն», «Էն Տէ Վէ» և մի շարք այլ միջազգային հեռուստաալիքներով։ «ՏԷՖԻ» հեղինակավոր մրցանակի դափնեկիր է։ Մասնակցել է տարբեր միջազգային կինոփառատոների՝ արժանանալով մի շարք մրցանակների։

📌 Կուրսը նախատեսում է խորքային ուսուցում վավերագրական կինոյի տարբեր ճյուղերի ուղղությամբ՝ սկսած հեղինակային վավերագրությունից մինչև դոկուդրամա, ինչպես նաև հեռուստատեսային վավերագրական ձևաչափեր։

🤗 Ուսանողները կաշխատեն իրական նախագծերի վրա, կանցնեն գործնական դասընթացներ, կստանան մասնագիտական զարգացման եզակի հնարավորություն՝ ներգրավվելով արտադրական գործընթացների մեջ։

🎥 Եթե հետաքրքրված ես կինոյի լեզվով պատմություններ պատմելու արվեստով, ապա սա քո հնարավորությունն է։ Շտապի՜ր։

❗️Հայտագրման վերջնաժամկետը մայիսի 10-ն է։

🖇️ 2025 թ. ընդունելության քննական առաջադրանքները, գիտելիքների գնահատման չափանիշները, մասնագիտական ծրագրերը հասանելի են մեր կայքում՝
https://www.ystfi.am/admissions/baccalaureate

Address

Erevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Թատրոն առաջին թատերական պորտալ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Թատրոն առաջին թատերական պորտալ:

Share

ԴՐԱՄԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Խաղաաանկ- Հունիս