Բուն TV

Բուն TV :Բուն TV՝ ընդլայնիր հորիզոնդ
http://boon.am/
(253)

Բուն TV-ն առաջին հայկական [գիտա՛-մասնա՛-գիտա՛-կա՛ն] առցանց հեռուստատեսությունն է:
Բուն TV-ն բույն է ինքնակրթությունը որպես կենսակերպ ընտրած անձանց համար:
Բուն TV-ի առաքելությունն է նպաստել գիտության և արվեստի արտադրանքն օգտագործող հասարակության ձևավորմանը:

Մենք վստահ ենք, որ կրթությունը պետք է լինի առանց որևէ սահմանափակման, բաց, անվճար, չուղղորդվող և հասանելի բոլորին:

21/07/2025

«Մասնագետ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմը խառը մարտերի մարզիչ Գեորգիի մասին է։

🔗 Ամբողջականը՝ https://www.youtube.com/watch?v=122A5Fp23XE

Ի՞նչ ֆիլմեր դիտել այս շաբաթ Բուն TV-ի եթերում 🎬👇🏻📌 21.07.2514։50 - Կարճ անիմացիոն ֆիլմեր 12+17։35 - Վավերագրական ֆիլմ․Տո...
21/07/2025

Ի՞նչ ֆիլմեր դիտել այս շաբաթ Բուն TV-ի եթերում 🎬👇🏻

📌 21.07.25
14։50 - Կարճ անիմացիոն ֆիլմեր 12+
17։35 - Վավերագրական ֆիլմ․Տոմսավաճառ 12+
21։10 - Ֆիլմ․«Նատյուրմորտ» 16+

📌 22.07.25
10:10 - Ֆիլմ․«Սառը տենդ» 12+

📌 26.07.25
00։35 - Ֆիլմ․«Պատանեկություն» 18+
13:20 - Ֆիլմ «Հարավ» 12+
22։05 - Ֆիլմ «Նռան գույնը» 12+

📌27.07.25
17։50 - Կարճ անիմացիոն ֆիլմեր 12+
20։35 - Վավերագրական ֆիլմ․ Տպագրություն 12+

Ընտրի՛ր շաբաթվա ֆիլմն ու միացիր մեզ:
Մաղթում ենք բարի դիտում 😊🍿

20/07/2025

«Բեմանկար»-ի հերթական թողարկումը նվիրված է հայ նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցի գործունեությանն ու թատրոնում նրա անցած ուղուն։

🔗 Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/QCVWY-wF0os

19/07/2025

«Կոմպոզիտորական արվեստի պատմություն» հաղորդման հերթական էպիզոդում կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը պատմում է միջնադարի աշխարհիկ և հոգևոր երաժշտության մասին։

🔗 Ամբողջական հաղորդումը՝ https://www.youtube.com/watch?v=NFD5T47B_YU

19/07/2025

«ԱրՕր» ֆիլմաշարի այս մասում ներկայացվում են Երևանի ԱրՕր-ը, «Կաղ Վկան» գրքի հայտնվելու պատմությունը, Ջուղա գյուղը, այնտեղի խաչքարներն ու վարպետները, որոնք օրինակ են խաչքարագործների համար։

🔗 Ամբողջական ֆիլմը դիտի՛ր մեր YouTube-յան ալիքում՝ https://youtu.be/CuezEEq0_1Y

Բուն TV-ում  #ԳՈՐԾԿԱՓնտրում ենք Motion Graphics մասնագետ (անիմատոր) և մոնտաժող, որը կմիանա մեր ստեղծագործական թիմին։Պահա...
19/07/2025

Բուն TV-ում #ԳՈՐԾԿԱ
Փնտրում ենք Motion Graphics մասնագետ (անիմատոր) և մոնտաժող, որը կմիանա մեր ստեղծագործական թիմին։

Պահանջներ․
- Adobe After Effects ծրագրի լավ տիրապետում
- Վիդեոմոնտաժի հմտություններ
- Աշխատանքային փորձ

🧑🏼‍💻 Ուղարկի՛ր CV-ն ու պորտֆոլիոն [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 27-ը՝ էլ․ նամակի վերնագրում նշելով «Անիմատոր»։

18/07/2025

Սիլվա Խնկանոսյանի հեղինակային ֆիլմաշարի հերթական ֆիլմը պատմում է կինոգործիչների մասին՝ ներկայացնելով նրանց աշխատանքային գործընթացը։

🔗 Ամբողջական ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=ztbMNEa-IpY

18/07/2025

«Քաղաքականության տեսություն» հաղորդաշարի «Էքսպանսիա և իշխանության փիլիսոփայություն» թողարկման ընթացքում Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է քաղաքական տեսաբան Հաննա Արենդթի համանուն հոդվածին։

«Սփյուռք․ Քննական անդրադարձներ»-ի այս թողարկմանը  Դալար Շահինեանը, Դավիթ Մոսինյանը և Կարէն Ջալլաթեանը անդրադառնում են սփ...
17/07/2025

«Սփյուռք․ Քննական անդրադարձներ»-ի այս թողարկմանը Դալար Շահինեանը, Դավիթ Մոսինյանը և Կարէն Ջալլաթեանը անդրադառնում են սփյուռքահայ թերևս ամենահայտնի, բայց դեռևս քիչ բացահայտված գրողի՝ Շահան Շահնուրի վաստակին։ Զրույցի ընթացքում համեմատվում են 20-րդ դարի առաջին կեսի Փարիզի և երկրորդ կեսի Բեյրութի սփյուռքահայ գրական և մշակութային գաղափարախոսությունները՝ մեկնման կետ վերցնելով Դալար Շահինեանի վերջերս հրատարակած «Առանց պետականության. Հայերենի քաղաքականությունը տարագրության մեջ» աշխատությունը։

🔗 Հաղորդումը՝ https://www.youtube.com/watch?v=cyHXdGFm7lw

17/07/2025

«Ֆոտոալբոմ» հաղորդման հաջորդ հյուրը հայկական սփյուռքի և գաղթօջախների լավագույն մասագետներից մեկն է` պատմաբան Էլիզաբեթ Թաջիրյանը, ում հետ բացահայտում ենք իր ընտանիքի պատմությունը և թե ինչպես են ապրել աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչները:

🔗 Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/kVkF4hpLEOU

16/07/2025

«Մշակույթ և ինքնություն» հաղորդման այս թողարկմանը ներկայացվում է հասարակական տրոհման գործընթացը՝ անդրադառնալով էլիտաների ձևավորմանը, համքարություններին, ինստիտուցիոնալ համակարգերին և կապիտալի դերին հասարակական զարգացման մեջ։

🔗 Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/V_y82te95WM

15/07/2025

«Երաժշտական ժանրերի պատմություն» հաղորդման այս թողարկմանը ներկայացվում է սկերցո ժանրի ձևավորմումն ու զարգացումը։

🔗 Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/DUzWu81TzSc

Address

Erevan

Opening Hours

10:00 - 19:00

Telephone

+37433110633

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բուն TV posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Բուն TV:

Share