AI Qez Podcast

AI Qez Podcast 🎙Փոդքասթ` AI-ը բոլորինս դարձնելու համար
📈1 մլն AI գրագետ հայ՝ 5 տարում
🤝Համաիրականացնողներ՝
reArmenia academy և FAST foundation

13/03/2026

Զրույց այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում ինտերնետը, մեդիան և ծրագրավորումը․

📍դիտեք ամբողջ թողարկումը հղումով՝ պրոֆիլի գլխամասում։

Այս թողարկման հյուրը՝ Վարդան Թորոսյանն է՝ Matemat ընկերության հիմնադիր և տեխնոլոգիական ձեռնարկատեր։Զրույցում քննարկում ե...
12/03/2026

Այս թողարկման հյուրը՝ Վարդան Թորոսյանն է՝ Matemat ընկերության հիմնադիր և տեխնոլոգիական ձեռնարկատեր։

Զրույցում քննարկում ենք, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում ինտերնետի կառուցվածքը, մեդիան և ծրագրավորողների աշխատանքը։
AI-ի զարգացումը ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում, այլ նաև բերում է բիզնես մոդելների, բովանդակության և տեխնոլոգիական ոլորտի խորքային փոփոխությունների։

Այս զրույցում փորձում ենք հասկանալ՝
ինչ է իրականում փոխվում տեխնոլոգիական աշխարհում և ինչ ապագա է սպասվում ծրագրավորողներին։

Քննարկում ենք՝

Ինչպես է AI-ը փոխում ինտերնետի և կայքերի տնտեսությունը

Կարո՞ղ է AI-ը փոխարինել ծրագրավորողներին

Ինչպես են AI համակարգերը օգտագործում և վերաշարադրում մեդիայի բովանդակությունը

Perplexity vs Forbes քեյսը և բովանդակության «կանիբալիզմը»

Vibe Coding — նոր մշակո՞ւյթ, թե՞ տեխնիկական ռիսկ

Ինչպես է AI-ը փոխում ծրագրավորողների աշխատանքը և տեխնոլոգիական ընկերությունները

Ինչ ապագա է սպասվում ծրագրավորման մասնագիտությանը

🎧 Դիտեք մինչև վերջ, եթե հետաքրքիր է՝
ինչպես է AI-ը փոխում տեխնոլոգիական աշխարհը և ինչ է սպասվում առաջիկա տարիներին։

https://youtu.be/pLEnvvqJJ9s?si=fdOClvtGNtuhzseU

06/03/2026

Մարդը կարող է ավելի արագ ստեղծել տեխնոլոգիաներ, քան հասկանալ դրանց ազդեցությունը:

Հղումը՝ bio-ում 👆

05/03/2026

Պատասխանում ենք բոլոր հարցերին նոր թողարկման մեջ։

Հղումը՝ bio-ում 👆

Սա զրույց է այն մասին, թե ով է ձևավորում AI դարաշրջանի կանոնները — և արդյոք Հայաստանը կարող է լինել ոչ թե դիտորդ, այլ այ...
03/03/2026

Սա զրույց է այն մասին, թե ով է ձևավորում AI դարաշրջանի կանոնները — և արդյոք Հայաստանը կարող է լինել ոչ թե դիտորդ, այլ այդ կանոնները սահմանողներից մեկը։

Հղումը՝ bio-ում 👆

26/02/2026

Այս անգամ մեր հյուրը՝ Րաֆֆի Քասարջյանն է՝ AMD Armenia-ի ղեկավար, տեխնոլոգիական ռազմավար և ներդրող։

Նա աշխատում է այնտեղ, որտեղ որոշվում է ոչ միայն տեխնոլոգիայի ապագան, այլև ուժերի բալանսը գլոբալ մակարդակում։
Այս զրույցը AI-ի մասին չէ միայն։
Սա զրույց է ենթակառուցվածքների, չիպերի մրցավազքի և փոքր պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանության մասին։

♦ Հայաստանը որտե՞ղ է համաշխարհային AI քարտեզի վրա
♦ Ինչու՞ hardware-ը կրկին դառնում է որոշիչ AI դարաշրջանում
♦ Ի՞նչ ռազմավարական նշանակություն ունի AMD-ի ներկայությունը Հայաստանում
♦ Ինչու՞ հայկական AI ընկերությունների ներդրումային բաժինը ընդամենը 0.2% է
♦ Ինչպե՞ս է փոխվում կրթությունը ChatGPT-ի և LLM-ների ժամանակաշրջանում
♦ Ի՞նչ է պետք, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիական մագնիս
♦ AI էթիկա, ռիսկեր և 2030-ի կանխատեսումներ

🔥 Սա քննարկում է այն մասին, թե ով է ձևավորում AI-ի կանոնները — և արդյոք Հայաստանը կարող է լինել այդ կանոններ սահմանողների շարքում։

16/02/2026

📌Իգոր Խալաթյան — Oracle-ի փոխնախագահ, ձեռնարկատեր և Էվերեստ բարձրացած առաջին ՀՀ քաղաքացին՝ արհեստական բանականության ապագայի մասին 2026 թվականին:

Այս թողարկումը չաթ-բոտերի շուրջ հիսթերիայի մասին չէ: Սա բիզնեսի իրական տրանսֆորմացիայի մասին է AI-ի միջոցով:

Ինչո՞ւ է օրակարգը Generative AI-ից տեղափոխվում Predictive AI: Որտե՞ղ են իրական փողերն ու ROI-ն արհեստական բանականության մեջ: Ի՞նչ է Agentic AI-ն, և ե՞րբ ինքնավար ագենտները կփոխարինեն աշխատակիցներին:

Իգորը կիսվում է Bell Labs-ում, Lucent-ում և Oracle-ում աշխատելու փորձով, պատմում է LiveLOOK ստարտափի ստեղծման մասին և ինչպես պահպանել ինժեներական մտածողությունը AI-ի կոդ գեներացնելու դարաշրջանում:

Հղումը՝ bio-ում 👆

🎉 AI քեզ 2025Ամփոփում ենք 2025-ը․✔️ 16 թողարկումով✔️ AI-ի մասին բազում թեմաներով✔️ հյուրերով, որոնք ձևավորում են մտածողո...
31/12/2025

🎉 AI քեզ 2025

Ամփոփում ենք 2025-ը․
✔️ 16 թողարկումով
✔️ AI-ի մասին բազում թեմաներով
✔️ հյուրերով, որոնք ձևավորում են մտածողություն
Իսկ 2026-ը սկսում ենք REC կոճակով՝ նոր թողարկումներով, ավելի խորը զրույցներով և նույն հետաքրքրությամբ՝ բացահայտելու AI-ի թաքնված կողմերը։

🤩Շնորհավոր Ամանոր
AI քեզ 2026 is loading…

29/12/2025

Ի՞նչ անել AI-ից վախենալու փոխարեն

Մեր հյուրն է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։

Զրույցի ընթացքում քննարկվում է.
⚡ Ինչպես է Թումոն աջակցում հայ երիտասարդների կրթությանը և ստեղծագործական զարգացմանը
⚡ AI գրագիտության դերը ուսման և մասնագիտական աճի գործընթացում
⚡ Կրթության տրանսֆորմացիան AI-ի շնորհիվ
⚡ Կրթական հնարավորությունները մարզերում և Երևանում

Ամբողջական թողարկումը դիտեք մեկնաբանությունների բաժնի հղումով։

27/12/2025

Արդյոք AI-ը մեծացնում ստարտափի ներդրումային գրավչությունը և ի՞նչն են իրականում կարևորում ներդրողները:

💡 Մեր հյուրն է DataArt Armenia-ի հիմնադիր Արսեն Բաղդասարյանը։

Զրույցի ընթացքում կիմանաս․

⚡ Ինչպես հիմնադրվեց DataArt Armenia-ն
⚡ AI-ի օգտագործումը բիզնեսում և նոր հնարավորությունները
⚡ Մասնագիտությունները AI դարաշրջանում
⚡ Ծրագրավորողի աշխատանքն այսօր և AI-First մոտեցումը
⚡ Ինչպե՞ս ճիշտ օգտվել AI-ից, ոչ թե վախենալ

Ամբողջական թողարկումը դիտիր մեր յութուբյան ալիքում։ Հղումը` մեկնաբանությունում։

Address

Erevan

Alerts

Be the first to know and let us send you an email when AI Qez Podcast posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category