SONG TV Armenia

SONG TV Armenia SONGTV Armenia - Հայկական Երաժշտական Հեռուստաալիք

Эфир телеканала выстраивается круглосуточно, в режиме on-line. Зрителям предоставляется возможность общаться между собой в прямом эфире через sms-чат. SONGTV Armenia – музыкальный телеканал, транслирующий 24 часа в сутки самые популярные армянские клипы в формате HD.

Телеканал SONGTV является подразделением ОДАК Групп. Свидетельство о регистрации средства массовой информации ЭЛ № ФС 77 - 71664 от

23 ноября 2017 Федеральной службой по надзору в сфере связи, информационных технологий и массовых коммуникаций РФ.

Аудитория SONGTV – молодые, энергичные и целеустремленные люди от 16 до 45 лет (27% девушки, 73% молодые люди), учащиеся и работающие, со стабильным достатком и амбициозными планами на жизнь.

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան, Հայաստանը 20-րդն էՇվեյցարիայում քիչ առաջ ամփոփվեցին «Եվրատեսիլ 2025» երգի միջազգայ...
17/05/2025

«Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ավստրիան, Հայաստանը 20-րդն է
Շվեյցարիայում քիչ առաջ ամփոփվեցին «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Առաջին հորիզոնականում 436 միավորով Ավստրիան ներկայացնող JJ-ն է՝ իր «Wasted Love» երգով, երկրորդում՝ Իսրայելի պատվիրակը (357 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Էստոնիայի մասնակիցը (356 միավոր)։




Հայաստանը ներկայացնող Պարգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը՝ 72 միավորով։ Ժյուրիից նա ստացել է 42 միավոր, իսկ հեռուստադիտողներից՝ 30 միավոր։

Եզրափակչում քվեարկում էին Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները։ Քվեարկել հնարավոր էր նաեւ աշխարհի այլ երկրներից, որոնք չէին մասնակցում մրցույթին։

Այս տարի ամփոփիչ փուլում հաղթանակի համար պայքարում էր 26 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ։

Հայաստանն ազգային ժյուրիի քվեարկությամբ իր առավելագույն 12 միավորը շնորհեց Ֆրանսիային, 10 միավորը՝ Ֆինլանդիային։ Մեր երկրի ժյուրիի քվեարկության արդյունքները Եվրոպային ներկայացնում էր մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը։
Ըստ մրցույթի կանոնների՝ «Եվրատեսիլը» հաջորդ տարի կանցկացվի Ավստրիայում։

_**Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/**_

Պարգի ելույթը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում
17/05/2025

Պարգի ելույթը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում

Լիլի Էլբակյան. «Լուիզա Ներսիսյանն ինձ վատ բան չի ասել, իրականում հակառակն է»Դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանը վերջեր...
16/05/2025

Լիլի Էլբակյան. «Լուիզա Ներսիսյանն ինձ վատ բան չի ասել, իրականում հակառակն է»
Դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանը վերջերս նշեց 39-ամյակը։ Նրա այս տարեդարձը տարբերվող էր հյուրերով, քանի որ նրանք «Երկու աստղ»-ի մասնակիցներն էին, տորթի վրա էլ իր եւ «Նեմրա» խմբի վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանի պատկերով տիկնիկներ էին։ Հենց Վանի հետ է դերասանուհին մասնակցում նախագծին։ BRAVO.am-ի հետ զրույցում Լիլին անկեղծանում է՝ չի փոշմանել, որ մասնակցում է շոուին. հետաքրքիր փորձառություն է։

_**\- Եթերում խոստովանեցիք, որ «Երկու աստղ» նախագծին մասնակցությունը էմոցիոնալ համաձայնություն է եղել։ Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ մրցութային առաջին օրը բեմում էիք ու պետք է երգեիք։ Եվ այդ հույզերը պահպանվե՞լ են:**_

\- Համաձայնեցի՝ չհասկանալով՝ ուր եմ գնում, ինչ եմ անում, որովհետեւ ինձ համարել եմ չերգող մարդ։ Միշտ նվագել եմ կիթառ, երգեր եմ գրել ինքս ինձ համար, նույնիսկ վախեցել եմ, որ ուրիշները լսեն այդ երգերը, բայց միշտ ունեցել եմ երգելու երազանք։ Առաջինն Էդգարի՝ եղբորս երգը երգեցինք. շատ քննադատեցին։ Գուցե արժանիորեն. հուզված էի, երգեցի ոչ այնպես՝ ինչպես փորձին։ Երեք ստացանք, ինչը միջակություն է հիշեցնում: Մտածում էի՝ վատ է, որ մասնակցում եմ, հետո հասկացա՝ պետք է հաղթահարեմ քննադատվելու, մրցելու, համեմատվելու վախը։ Անհաջողությունները մարդու համար են, ասում են՝ եթե լավ դերասան ես ուզում լինել, պետք է ունենաս մի քանի անհաջողություն։
[gallery1]
Բարդ է, քանի որ քեզ գնահատում են, քվեարկում են, համեմատում։ Այդ առումով նաեւ, կարծես, խոցելի ես։ Իհարկե, ես երգիչ չեմ ու պարտավոր չեմ լավ երգել, գուցե կարծրատիպ կա, որ դերասանները պետք է լավ երգեն, բայց մեր մասնագիտության մեջ երգելն այդքան էլ պետք չէ։ Թատերականում էլ երգեցողություն չեմ անցել, որովհետեւ ռեժիսորական բաժնում եմ սովորել։

_**\- Վանի հետ համագործակցությունն ինչպիսի՞ն է։ Նշել եք՝ «յուրահատուկ բան կա, որը ոչ մի զույգ չունի»։ Ինչի՞ մասին է խոսքը:** _

\- Այն է, որ մրցութային չենք։ Երկուսս էլ կայացած անձնավորություններ ենք, փորձում ենք շոուի կանոնների մեջ լինել։ Քննադատություն հնչեց, որ առանձնանում ենք, բայց դա գուցե առավելություն է, որովհետեւ ամեն մարդ իր տեսակն ունի։ Հաճելի է, որ ինքն է իմ զույգը։ Տարբերվող ու շատ տաղանդավոր երգիչ է։ Ուրախ եմ իր հետ համագործակցելու համար։



_**\- Վանը նշեց, որ երկու տարի առաջ է լսել «Բացվիր, երկինք» երգը, որը կատարեցիք նախագծի առաջին թողարկմանը։ Առաջարկել է տեսահոլովակ նկարահանել, այդ ժամանակ չեք համաձայնել, հիմա ի՞նչ եք մտածում այդ առիթով:**_

\- Տեսահոլովակի գուցե պետք է սպասել, մտածում ենք դրա մասին։ Նախագիծն ավարտվի, հետո գուցե ազատ ժամանակ ունենանք։ Այդպես երգը կապրի ու կկպնի մարդկանց սրտերին՝ ինչպես էդգարն է գրել այդ խոսքերը։ Եղբայրս 30-ից ավելի երգ ունի, կուզեի, որ դրանք ապրեն, շարունակեն իրենց կյանքը։ Ես հավատում եմ, որ քանի դեռ մենք իրեն հիշում ենք, սիրում ենք, երգում ենք երգերը կամ բեմադրում իր գրած ստեղծագործությունները, ինքը նաեւ դրանցում է ապրում։ Մի օր մենք նաեւ երկնքում կհանդիպենք։

_**\- Ասում եք՝ ուրախ եք հաղթահարել նոր մարտահրավերը:** _

\- Այո: Գուցե սա ինձ ուժեղ դարձնի։ Մենք էլ գիտենք մեր թերությունները, պարտադիր չէ տարբեր հարթակներում դրանք շատ մատնանշել, որովհետեւ եթե ես թույլ մարդ լինեի, հաստատ կկոտրվեի։ Կուզեի, որ ավելի հանդորժող լինենք, չարությունը կարող է վատ հետեւանքներ ունենալ մարդկության համար։ Մի կին հրաշալի մեկնաբանություն էր գրել․ «Իրենք երջանիկ են, ամուսնանում են, երգում են, ստեղծագործում են, իսկ դուք տանը նստած նրանց քննադատում եք․ հիմա ո՞վ է դժբախտը»։



_**\- Նշում եք՝ երգել չգիտեք, իսկ երաժշտությունը, ռոքն ու Լիլին ինչպե՞ս են ընդունում միմյանց։**_

\- Շատ փոքր տարիքում ռոք խումբ ունեինք չորս աղջիկներով, «Բիթլզ» էինք երգում, եղբորս, իմ գրած երգերը։ Ռոքն ինձ համար դժվար է, բայց ես ռոքի սիրահար աղջիկ եմ, փորձում եմ ինչ-որ ձեւով փոխանցել ճաշակը, ոչ թե ռոքի տնազը (ժպտում է)։

_**\- Նախագծի երկրորդ թողարկմանը ժյուրիի անդամ Լուիզա Ներսիսյանն ասաց՝ «շատ լիլիականը չի ընդունվում»։ Շատերը միտքը չեն հասկացել՝ հումո՞ր էր։** _

\- Իհարկե։ Լուիզայի հետ 10 տարի նույն բեմում ենք եղել, շատ սիրում եմ իրեն, ինչպես նաեւ ժյուրիի մյուս անդամներին։ Շատ են ասում՝ Լուիզան ինձ վատ բան է ասել, բայց իրականում լավ բան է ասել։ Ես ուրախ եմ դրա համար, որովհետեւ դա իմն է, այն գույնն է, որն ինձ տարբերում է մյուսներից։ Եթե նույնիսկ երգելու տաղանդ չունեմ, փորձում եմ իմ տեսակը ներկայացնել հանդիսատեսին։

_**\- Հիմա կյանքի ի՞նչ փուլում եք։**_

\- Վախն ու երազանքը հաղթահարելու փուլ է։ Չեմ ցանկանա դրան անդրադառնալ, բայց եթե խոսենք նախագծի մասին, ապա անցնում եմ վախի, քննադատվելու փուլը։ Շատ մեծ տարիքում եմ անցնում, բայց երեւի, պետք է անցնեի։ Կյանքում ամեն ինչ պետք է անցնես։ Պատվով եմ դուրս գալիս, թե՝ ոչ, կասի հանդիսատեսը, բայց ինձ համար այս ամենը մեծ, նոր աշխարհ է, որտեղ ես ինձ վատ չեմ զգում։
[gallery2]
_**\- Այս շրջանում ի՞նչ եք սովորել բաց թողնել, ինչի՞ հետ համակերպվել ու ընդունել:**_

\- Բարդ հարց է, ներկայիս Լիլին շատ բան է սովորել բաց թողնել։ Այն ամենը, այն անձին, որը քեզ չի գնահատում, չի հասկանում՝ ինչի համար ես պետք իրեն, ես սիրով բաց եմ թողնում։ Չեմ կառչում էլ ոչ մեկից, որովհետեւ սովորել եմ ապրել այսօրվա օրով, երկնքի թռչունների նման։ Սովորել եմ ընդունել կյանքի ծանր եւ բարդ օրերը։ Նույնիսկ մեծ տարիքում, երբ մտածում ես՝ ամեն ինչ անցել ես, մեկ էլ՝ հոպ, փորձություն է տրվում։ Փորձում եմ ընդունել այդ դասերը, պատվով դուրս գալ, որ իմ ապրած կյանքը նախ ես հավանեմ, չվախենամ հետ նայել ու ասել՝ վա՜յ, սխալվեցի։

_**\- Հիասթափեցնել, հիասթափվել. ո՞րն է ավելի վախեցնող։**_

\- Մայրիկս ասում է՝ մի հիացիր, որ չհիասթափվես, եւ ում էլ հիասթափեցնում եմ, միշտ ասում եմ՝ մի հիացեք ինձնով, որ չհիասթափվեք: Երկուսն էլ լավ երեւույթ չեն։ Պետք է մարդուն ընդունել այնպես, ինչպես կա, գուցե չհամաձայնել ինչ-որ բաների հետ, բայց իրականում ո՛չ հիանալը, ո՛չ հիացնելը իմ ոճի մեջ չեն։

_**\- Ինչո՞վ են իրարից տարբերվում դերասանուհի ու ռեժիսոր Լիլի Էլբակյանները:**_

\- Դերասանուհին ավելի համարձակ է, ռեժիսորն՝ ավելի հավաք, լուրջ։ Ավելի շատ է խորանում ինչ-որ բաների մեջ։ Որպես դերասանուհի՝ հաճախ մտածում եմ՝ կան դերեր, որոնք պետք չէր խաղալ, բայց արդեն իմ կենսագրության մեջ կան։

_**\- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:**_

\- Եթե կենցաղային, ապա շատ բան, բայց եթե հոգեւոր, իսկ հոգեւորն ավելի կարեւոր է, գուցե գտնել մի մարդու, որը լիարժեք ինձ կհասկանա, կկիսի իմ մտահոգություններն ու տեսակետը, կունենա նույն աշխարհայացքը։ Հաճախ ինձ սպիտակ ագռավ եմ զգում շատ տեղերում, դա գուցե լավ է կամ վատ է, բայց դա այս աշխարհին մի քիչ այլ կերպ նայելու ձեւ է։
[gallery3]
_**\- 3 կարեւոր բան, որ միշտ հիշեցնում եք Ձեզ։**_

\- Աղոթել. չգիտեմ՝ հիշում եմ, թե հիշեցնում է հոգիս, բայց հավատալ, աղոթել, հուսալ։ Հիշեցնում եմ ինձ երբեմն նայել հայելու մեջ եւ գնահատել ինձ, որովհետեւ շատ եմ սիրում ինձ թերագնահատել։ Երբ ուզում եմ դիմացինիս հանդեպ սխալ վարվել, հիշեցնում եմ՝ «Արա այն ամենը, ինչ կուզեիր քեզ անեն», եւ փորձում եմ այդպես ապրել։

_**Զրուցեց՝ Մերի Խաչատրյանը**_
_**Լուսանկարները՝ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից**_
_**BRAVO.am**_

«Ենթադրում են՝ դաժան ու խիստ եմ, մեկ-մեկ էլ հրեշ են անվանում». Շուշան Ղազարյանի բացահայտումներըՊատանի հանդիսատեսի եւ «Շո...
16/05/2025

«Ենթադրում են՝ դաժան ու խիստ եմ, մեկ-մեկ էլ հրեշ են անվանում». Շուշան Ղազարյանի բացահայտումները
Պատանի հանդիսատեսի եւ «Շունչ» թատրոնների բեմադրիչ, դերասանուհի Շուշան Ղազարյանը BRAVO.am-ի բացահայտումների շարքի նոր զրուցակիցն է:

_**\- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:**_

\- Չափից շատ համարձակ եմ, տանել չեմ կարողանում անարդարությունը, ունեմ վախ փակ տարածությունից:

_**\- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:**_

\- Շատ տարիներ առաջ տպավորել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը», Մարկ Զախարովի «Յունոնա եւ Ավոս» ռոք օպերան եւ Ֆրենկ Դարաբոնտի «Կանաչ մղոն» ֆիլմը։

_**\- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։**_

\- Դժվարանում եմ պատասխանել: Իմ անվան շուրջ հաճախ են տարօրինակ պատմություններ պտտվում (ծիծաղում է,-հեղ.): Երբ սկսում եմ շփվել գործընկերներիս հետ, որոնց հետ միայն մասամբ ենք ծանոթ, միշտ ասում են. «Վա՜յ, քո մասին այնպիսի վախենալու բաներ էի լսել: Փաստորեն բամբասանք էր»: Թող խոսեն, էլի (ծիծաղում է,-հեղ.):
[gallery1]
_**\- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:**_

\- Ժամերով կարող եմ խոսել երեխաներիս մասին՝ հաճախ մոռանալով, որ դիմացինին այդքան էլ հետաքրքիր կարող է չլինել (ծիծաղում է,-հեղ.): Որեւէ լավ ներկայացման կամ ֆիլմի մասին կարող եմ խոսել մեծ ոգեւորությամբ ու ստիպել, որ անպայման նայեն։ Քրոջս՝ Տաթեւ Ղազարյանի մասին էլ կխոսեմ ժամերով, նույնիսկ անծանոթ մարդկանց մոտ (ծիծաղում է,-հեղ.):

_**\- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնը հարազատ Ձեզ:**_

\- Ինչ ինձ հիշում եմ, թատրոնում եմ: Մայրս էլ, հայրս էլ աշխատել են թատրոնում եւ մանկությունս անցել է կուլիսներում։ Թատրոնում զգում եմ՝ ինչպես իմ տանը: Թատրոնը միակ տեղն է, որտեղ ազատ եմ, անկաշկանդ ու անկեղծ:

_**\- Ինչո՞ւմ է ռեժիսորի առաքելությունը, իսկ Ձե՞րը:**_

\- Ստեղծագործողի ու ռեժիսորի առաքելությունն է բեմադրել ներկայացումներ, որոնք կկպչեն հանդիսատեսի հոգուն։ Իսկ իմ առաքելությունը՝ ապրել ազնիվ, լինել պիտանի այնտեղ, որտեղ պետք եմ:

_**\- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում ռեժիսորի հետ:**_

\- Երեւի, միայն ռեժիսորներն են կարողանում միաժամանակ շփվել դերասանների, կոմպոզիտորի, բեմանկարչի, լուսավորողի, ձայնային օպերատորի հետ (ծիծաղում է,-հեղ.):

_**\- Եթե Ձեր մասին ֆիլմ նկարեն, դերասանուհիներից ո՞վ կկարողանա լավագույնս մարմնավորել:**_

\- Ջեյն Ֆոնդան։ Հանճարեղ դերասանուհի է ու իր էներգետիկայով, ժեստերով ու միմիկաներով շատ նման է ինձ։ Դե, իսկ հետագայում նաեւ աղջիկս՝ Լիլի Գալստյանը, կարող է խաղալ. նա պատրաստվում է դերասանուհի դառնալ։ Իմ նմանակն է տեսքով, ձայնով, էներգիայով:

_**\- Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը:** _

\- Շատ սիրում եմ փորձերի խառն ընթացքը, երբ պրպտումների մեջ են բոլորը։ Խառը ու խելառ մտքեր են արտահայտում, հաճախ հասնում է վեճի, բայց շատ հավես է (ծիծաղում է,-հեղ.):

_**\- Ինչպե՞ս եք բեմադրելու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:**_

\- Մասնագիտությամբ դերասանուհի եմ, ով զբաղվում է նաեւ ռեժիսուրայով։ Բեմադրություններ անելու շնորհիվ հասկացա, որ կարողանում եմ բեմում դերասանների մեծ խումբ կառավարել, չէի կարծում՝ այդքան դժվար է: Ու նաեւ հստակ հասկացել եմ, որ ռեժիսորը պիտի լինի նաեւ լավ դերասան, դա պարտադիր պայման է:

_**\- Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:**_

\- Միանշանակ կատարսիսը։ Դա է թատրոնի առաքելությունը:
[gallery3]
_**\- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:**_

\- Պատանի հանդիսատեսի թատրոնը, իմ թատրոնը, որտեղ ստեղծագործում եմ գրեթե 30 տարի, Մոսկվայի «Լենկոմ»-ը, որն իր ուրույն ձեռագրով ու էսթետիկայով միշտ երազանք է եղել ինձ համար, Համազգային թատրոնը՝ միշտ որակով ու ճաշակով։ Ռեժիսորներից Մարկ Զախարովին կառանձնացնեմ։ Շատ եմ սիրում նրա էսթետիկան ու երեւակայությունը, սիրում եմ Արմեն Խանդիկյանին՝ իր ձեռագրով եւ դասականն ու ժամանակակիցը միքսելու մեծ վարպետությամբ: Կնշեմ նաեւ Կիրիլ Սերեբրեննիկովին` իր ավանգարդիզմով, սյուրռեալիզմով եւ անսահման համարձակ որոշումներով:

_**\- Բեմադրիչի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա:** _

\- Մնում եմ այն համոզման, որ լավ ներկայացման կարեւորագույն գրավականը դերասանն է։ Շատ եմ կարեւորում դերասանի հետ աշխատանքը, նաեւ առանցքային է բեմում պահպանել չափի զգացողությունը եւ ճաշակը։ Դրանց միությունը միշտ որակ է ապահովում:

_**\- Իսկ ժամանակակից միտումներն ինչպե՞ս են փոխել թատրոնը:**_

\- Ժամանակի հետ քայլելը, իհարկե, անհրաժեշտ է, հատկապես՝ արվեստում։ Բայց եւ այնպես ժամանակակիցը պիտի լինի հասկանալի: Այսօր շատ դեպքերում «ժամանակակից թրենդային լուծումներից» շատերը ոչինչ չեն հասկանում, այդ թվում՝ հաճախ նաեւ ես (ծիծաղում է,-հեղ.):
[gallery4]
_**\- Սիրելի դերասան, որի հետ կուզեիք աշխատել:**_

\- Չզարմանաք, բայց շատ կուզեի աշխատել քրոջս հետ, ով դերասանի համար շատ գունեղ ներկապնակ ունի։ Նաեւ կուզեի աշխատել Էդրիեն Բրոուդի եւ Կոնստանտին Խաբենսկու հետ։ Երեքն էլ իմ սիրելիներից են _(ծիծաղում է,-հեղ.)_ :

_**\- Հարց, որ երբեք չեն տվել, բայց շատ կուզեիք այդ մասին խոսել։**_

\- Թերեւս չեմ կարողանում մտաբերել մի բան, որի մասին ուզել եմ խոսել ու չեմ խոսել: Գուցե, սիրո մասին կուզեի ազնիվ խոսել:

_**\- Մայրիկ լինելու ամենահաճելի կողմերը:**_

\- Հետեւել, թե ինչպես են մեծանում երեխաներդ, հպարտանալ եւ ուրախանալ իրենցով։ Դա մեծ օրհնություն է:

_**\- Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:**_

\- Պատասխանել անվերջանալի հարցերին (ծիծաղում է,-հեղ.), հատկապես, երբ աշխատանքից հոգնած գալիս ես տուն:

_**\- Ի՞նչ եք սովորել Ձեր երեխաներից:**_

\- Երեխաներիցս սովորել եմ սիրել անպայման ու անսահման։ Այս հարցին պատասխանելիս աղջիկս հարցնում է. «Մամա, ինչի մինչեւ մեզ չես սիրե՞լ ոչ մեկին»: Իհարկե, սիրել եմ, բայց ոչ անպայման ու անսահման:
[gallery5]
_**\- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:**_

\- Միշտ եւ բոլորի դեպքում առաջին հայացքից թողնում եմ կոպիտ, գոռոզ ու մեծամիտ մարդու տպավորություն, ինչն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը (ծիծաղում է,-հեղ.): Այնպես որ, եթե հարցնեք իմ մասին, կլսեք, որ դաժան է, խիստ, մեկ-մեկ էլ հրեշ են ասում (ծիծաղում է,-հեղ.):

_**\- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:**_

\- Միշտ ասում եմ. «Սա էլ կանցնի, վեր կաց ու առաջ շարժվիր»:

_**\- 5 իր, առանց որի Ձեր կյանքը չեք պատկերացնում:** _

\- Ձեռքերիս քսուքը, ծխախոտը, հովհարը, սուրճը եւ օծանելիքն իմ անբաժան մասնիկներն են: Եթե դրանցից մեկը հետս չի լինում, տխրում եմ:

_**\- Ձեր ոճի մի քանի կանոն:**_

\- Կանոններ չունեմ, բայց պարտադիր պայման է լինել խնամված եւ կանացի։

_**\- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:**_

\- Չեմ սիրում ճչացող հագուստ, երբեք չեմ կրի կաշվից կորսետ եւ մարմինը ծակծկող կտորից հագուստ։

_**\- Երեւանում ամենասիրելի անկյունները:**_

\- Երեւանը շատ եմ սիրում։ Բոլոր փողոցներն անուններով եւ տեղանքով անգիր գիտեմ։ Շատ սիրում եմ «Կինո Նաիրի»-ն՝ իր հարակից տարածքներով։ Այդտեղ եմ ծնվել եւ մեծացել, այդտեղ են ծնվել նաեւ երեխաներս։ Սիրում եմ Կասկադը եւ շատ սիրում եմ «Մեցցո»-ն:
[gallery6]
_**\- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:**_

\- Մանկապարտեզում հաճախ էին կոլոլակով ապուր եփում: Այդ հոտը հենց առնում եմ, միանգամից գնում եմ մանկություն։ Նաեւ անանուխի հոտն է հիշեցնում մանկությունս։ Երեւի, անանուխի համով մաստակն եմ հիշում։ Մեկ էլ ձկան յուղի հոտը, բայց դա վատ հիշողություն է _(ծիծաղում է,-հեղ.)_ :

_**\- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:**_

\- Կուզեի զրուցել Համո Սահյանի հետ ու հարցնել. «Ինչպե՞ս եք կարողացել այդքան սեր փոխանցել եւ այդպես փոխանցել»:

_**\- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:**_

\- Աղջկաս՝ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտ ընդունվելը։ Անասելի երջանիկ էի, նույնիսկ լաց եղա, ինչը հազվադեպ է պատահում (ծիծաղում է,-հեղ.):
[gallery7]
_**\- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:**_

\- Շատ տպավորված եմ դերասան Յուրա Բորիսովով. տաղանդավոր տղա է։ Նաեւ վերջերս բացահայտել եմ Գեւորգ Մարգարյանին. աղջկաս համակուրսեցին է: Շատ խոստումնալից, ստեղծագործ եւ օժտված տղա է, նաեւ էքսցենտրիկ է։ Սիրում եմ էքսցենտրիկությունը _(ծիծաղում է,-հեղ.)_ :

_**\- 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:**_

\- Մի գործ կա, որ երկար տարիներ գլխավորում է իմ լավագույն ֆիլմերի ցուցակը։ Ջուզեպե Տոռնատորեի «Լեգենդ դաշնակահարի մասին» ֆիլմն է։ Ժամանակ առ ժամանակ նորից եմ նայում: Այդ ֆիլմն ինձ ե՛ւ ուրախացնում է, ե՛ւ տխրեցնում։ Կատակերգություններ առանձնակի չեմ սիրում, բայց Ջիմ Քերրիի մասնակցությամբ ֆիլմերը հանճարեղ են:

_**\- Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին:** _

\- Բացահայտել եմ, որ կյանքն այդքան բարդ չէ, ինչքան մենք ենք այն բարդացնում (ծիծաղում է,-հեղ.):

_**\- Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց օգտակար կլինի իմանալ ոչ միայն արվեստի մարդկանց:** _

\- Իմ ուսուցիչ Զավեն Տատինցյանից եմ ստացել այդ խորհուրդը. «Սկսած գործդ երբեք կիսատ մի թող, եթե նույնիսկ խոչընդոտներ կան»։ Այդպես էլ անում եմ միշտ:

_**\- Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:**_

\- Տանել չեմ կարողանում անարդարությունն ու իսպառ կվերացնեի այն։ Եվ, իհարկե, պատերազմ հասկացությունը կջնջեի:
[gallery8]
_**\- Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:**_

\- Ամեն ինչի։ Աստծուն շնորհակալ եմ ինքս ինձ համար, սիրում եմ ինձ (ծիծաղում է,-հեղ.): Իսկ եթե անկեղծ, սիրում եմ իմ նպատակասլացությունը եւ լավատեսությունը:

_**\- Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:**_

\- Առավոտյան սուրճ խմելը հաճելի ավանդույթ է ինձ համար։ Հատկապես, երբ մենակ եմ։ Վայելում եմ ու պլանավորում խելահեղ օրս: Իսկ երեկոյան սիրում եմ զրուցել երեխաներիս հետ ու լսել իրենց խելահեղ օրվա մասին:

_**\- Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար:** _

\- Ապրելու արվեստը սերն է։ Սերը արարում է։ Կյանքը սեր է, սերն էլ հենց կյանքն է:

_**Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի**_
_**Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Շուշան Ղազարյանի անձնական արխիվից**_

Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով, Կոմիտասի սրինգը, կամ ինչպես անցկացնել «Թանգարանային գիշերը»«Թանգարանների ապագան՝ արագ...
16/05/2025

Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով, Կոմիտասի սրինգը, կամ ինչպես անցկացնել «Թանգարանային գիշերը»
«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում»․ հենց այս խորագրի ներքո այս տարի կանցկացվեն «Թանգարանների գիշեր» եւ «Թանգարանների միջազգային օր» ամենամյա միջոցառումները մայիսի 17-ին եւ 18-ին։

Հայաստանյան բոլոր թանգարանները հիմնական ցուցադրություններով եւ հատուկ ծրագրերով կսպասեն այցելուներին, դե, իսկ մուտն անվճար կլինի: Առանձնացրել ենք մի քանի միջոցառում, իսկ ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

**Հայաստանի պատմության թանգարանում** կկայանա մշտական ցուցադրության վերաբացում՝ «Պետականության վերականգնման ուղիներով (15-18-րդ դդ․)» խորագրով, ինչպես նաեւ բարբառներով շրջայց-էքսկուրսիա՝ «Մեր պատմությունը` մեր բարբառներով»։

**Հայաստանի ազգային պատկերասրահում** կանցկացվի կրթական երկու ծրագիր՝ «Բացահայտելով թանգարանը» եւ «Ժանրերը կերպարվեստում» խորագրով։

**Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում** կներկայացվի ժամանակավոր երկու ցուցադրություն՝ «Վահան Տերյանը՝ ուսանող» եւ «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» խորագրով։

**Մատենադարան.** Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը կներկայացնի դասախոսություն՝ «Մատենադարանի ձեռագրերի վերականգնման գաղտնիքները» (բանախոսներ՝ Մատենադարանի ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյան եւ Արտավազդ Այվազյան)։

**Կոմիտասի թանգարան-ինստիտուտը** կանցկացնի նկարչության բաց դաս «Կոմիտասի տունը» խորագրով (Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հետ համատեղ), ինչպես նաեւ թանգարան-ինստիտուտի տնօրեն, կոմիտասագետ, դոցենտ Լուսինե Սահակյանը հանդես կգա «Ծանոթ եւ անծանոթ Կոմիտասը» դասախոսությամբ։

**Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում** կներկայացվի ցուցահանդես՝ Մոսկվայի Ե. Գնեսինայի թանգարանի հետ համագործակցությամբ՝ «Ե.Գնեսինան եւ հայ երաժիշտները» խորագրով։

**Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն** էլ «ARLOOPA»-ի հետ համատեղ կներկայացնի Սարյանի 5 նկարների անիմացիան, ինչպես նաեւ հանրությանը կներկայացնի «Բանաստեղծները՝ գույների հրաշագործին: Պոետները՝ Սարյանին» ժողովածուն` նվիրված Մ. Սարյանի 145-ամյակին։

**Հովհաննես Թումանյանի թանգարանը** իրականացնելու է հեքիաթաթերապիա՝ թումանյանական հեքիաթների մոդիֆիկացիաներով, ինչպես նաեւ շնորհանդես՝ Թումանյանի հեքիաթների անիմացիաներ Արցախի բարբառով։

**Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի** պուրակում հյուրերը կհամտեսեն «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»։

**Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում** կկայանա գրական հատվածի նոր ցուցադրության բացումը, ինչպես նաեւ ֆլեշմոբ եւ ինստալացիոն ցուցադրություն՝ «Հնար» արվեստի աշխատարանի սաների մասնակցությամբ։

**Երվանդ Քոչարի թանգարանը** կներկայացնի Ե. Քոչարի սեղմումով գործերի, ինչպես նաեւ «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված անիմացիաների ցուցադրություն։

**Ռուսական արվեստի թանգարանը** (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) հանդես կգա «Վեր. արվեստագետների փոխազդեցություն» ցուցահանդեսով։

**Եղիշե Չարենցի տուն-թանգարանը** կիրականացնի քվեստ՝ «Ճամփորդենք Չարենցի հետ» խորագրով։

Իսկ**Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը** կներկայացնի վերաբացված հիմնական ցուցադրությունը։ Փայտարվեստի ցուցասրահում էլ այցելուներին կառաջարկեն խեցեգործության վարպետաց դասեր։

**Խ. Աբովյանի տուն-թանգարանը** կներկայացնի 19-րդ դարի պարահանդեսային ծրագիր՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ։ Զուգահեռ կներկայացվեն արվեստին նվիրված դրվագներ՝ Խաչատուր Աբովյանի «Դորպատյան օրագրերից»։

**Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն** էլ բակային 2 ավտոտնակի պատերի նկարազարդում կիրականացնի կապուտիկյանական թեմաներով՝ «Բարեկարգում ենք մեր բակը» խորագրի ներքո։

**Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում** հիմնական ցուցադրությունից բացի, կներկայացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրությունը:

**Երեւան քաղաքի պատմության թանգարանում** էլ կբացվի «Քաղաքային մեղեդիներ. Երեւանի երաժշտական փոխակերպումները» ցուցահանդեսը:

Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում էՇվեյցարիայի Բազել քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցո...
15/05/2025

Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Շվեյցարիայի Բազել քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որում մեր երկրի պատվիրակ Պարգը հաղթահարեց մրցակցությունը՝ ներկայանալով «Survivor» երգով։

Հաջորդ փուլ անցած մյուս երկրներն են՝ Լիտվա, Իսրայել, Դանիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան։
[gallery1]
«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով պայքարը եզրափակչում շարունակելու են նաեւ Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան եւ Ուկրաինան։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 17-ին։

Պարգի «Survivor» երգը տոկունության եւ ներքին ուժի մասին է։ Այն ներկայացնում է պայքարը դժվարությունների դեմ եւ կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաեւ հայերեն տող՝ «Լույսը հոգումս վառվող ոչ ոք մարել չի կարող», որն ընդգծում է ազգային հպարտությունն ու ինքնությունը։

_**Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

**_

Պարգի ելույթը «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակչում
15/05/2025

Պարգի ելույթը «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակչում

ftNFT ֆիջիթալ սփեյսում բացվել է «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսըftNFT ֆիջիթալ սփեյսում մայիսի 10-ին բացվել է «Զատիկ» արտ ֆ...
15/05/2025

ftNFT ֆիջիթալ սփեյսում բացվել է «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսը
ftNFT ֆիջիթալ սփեյսում մայիսի 10-ին բացվել է «Զատիկ» արտ ֆեսթի ընթացքում 50 արտիստի պատկերազարդած հավկիթ-օդապարիկների ցուցահանդեսը։ Վաճառված աշխատանքների հասույթի մի մասը փոխանցվելու է «Հույսի կամուրջ» բարեգործական հիմնադրամին՝ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռելով կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։

«Ֆեսթի հիմնական գաղափարն է ստեղծել երկխոսություն հանրության եւ նկարիչների միջեւ, նկարիչներին հանել փակ՝ իրենց արվեստանոցային տարածքից: Բացի այդ, սա շատ շքեղ, գունավոր եւ վառ տոն է մեր քաղաքի համար», - նշել է արվեստագետ Էմմա Դիլանյանը:
[gallery1]
Հավկիթ-օդապարիկներն ունեն հատուկ խորհրդանիշ՝ իրենց հետ վեր տանելու երեխաների երազանքներն ու իրագործելու դրանք։ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանը նշել է, որ սա բացառիկ հնարավորություն է երեխաների համար․ «Կրկին շնորհակալ եմ, որ որոշվեց գործընկեր ընտրել «Հույսի կամուրջ»-ին՝ հաշվի առնելով կազմակերպության ինչպես հեղինակությունը, այնպես էլ իսկապես նվիրվածությունն իր շահառուներին՝ ապահովելու նրանց համար որակյալ կրթություն, աշխատանք եւ արժանապատիվ կյանք»:

Ցուցադրված հավկիթներն ինքնատիպ արվեստի գործեր են, որոնց միջոցով արտիստները փոխանցել են իրենց մտորումները կյանքի, խաղաղության, ազգային ավանդույթների եւ այլ բազմաթիվ թեմաների մասին:

Թանգարանային գիշեր, վերելք Գութանասար, «Երազանքի պահապանները» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար_Ներկայացնում ենք մ...
15/05/2025

Թանգարանային գիշեր, վերելք Գութանասար, «Երազանքի պահապանները» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար
_Ներկայացնում ենք մայիսի 17-23-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:_

**ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ**

Թանգարանների միջազգային օրը եւ Թանգարանների գիշերն այս տարի տեղի կունենան մայիսի 17-18-ը: Այդ օրերին մայրաքաղաքի եւ մարզերի թանգարաններ մուտքն ազատ է եւ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ:

**Մայիսի 17-ին** , օրինակ, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Մատենադարանում ժամը 18:00-19:00-ը տեղի կունենա «Ծաղկելու արվեստ» մանրանկաչրական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն: Ժամը 20:00-ին էլ կմեկնարկի «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտների օտարալեզու երգերի կատարումներով համերգային ծրագիրը՝ նվիրված Մատենադարանի այլալեզու ձեռագրերին:

**Հասցե՝** Մեսրոպ Մաշտոց պողոտա 53
[gallery 1]
**ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ**

** _Կավագործության դասընթաց փոքրիկների համար_**

«ArtLav» արվեստանոցը հրավիրում է երեխաներին կավից ստեղծել գեղեցիկ կերպարներ, զարգացնել հմտությունները, ուշադրությունն ու երեւակայությունը։

**Մայիսի 18** , ժամը 13:00-14:30

**Տարիք՝** 3-12
**Արժեքը՝** 7000 դր.
**Հասցե՝** Այգեձոր 54/2
**Նախապես գրանցվել՝**այս հղումով:

**ԱՐՇԱՎՆԵՐ**

** _Ծաթերից դեպի Քոբայրի վանք_**

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբն առաջարկում է անցնել Լոռու մարզի՝ դարեր առաջ տեղացիների եւ վանականների կողմից օգտագործված հնագույն արահետով, որը մասնակիցներին Ծաթեր գյուղից կտանի դեպի Քոբայրի վանք: Այս արահետը՝ Դեբեդ եւ Մարց գետերի կիրճերի շշմեցուցիչ տեսարաններով, հանդիսանում է Դեբեդի կիրճի ավելի մեծ արահետների ցանցի մի մասը: Ծաթերից դեպի Քոբայրի վանք տանող արահետն անցնում է հսկա ժայռերի ուղեկցությամբ եւ անտառային արահետով։

**Մայիսի 18,** ժամը 07:45

**Տարիք՝** 6-14
**Արժեքը՝** 9500 դրամ
**Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել** +37455 93 44 44 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
[gallery 2]
**_Վերելք Գութանասար եւ հանգած հրաբուխ_**

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է այցելել Կոտայքի մարզ՝ բարձրանալու հրաբխային ծագման Գութանասարը (2299մ)։ Ողջ վերելքի ժամանակ երեխաները կվայելեն կանաչ դաշտերի, Գեղամա, Ծաղկունյաց լեռնաշղթաների, Արարատ եւ Արագած լեռների բացվող հրաշալի տեսարանները։ Վերելքից հետո մասնակիցները կիջնեն հանգած հրաբխի մոտ (բոլորին հայտնի սեւ պատը) եւ կտեսնեն, թե ինչպես է լավան փոշու վերածվել։

**Մայիսի 18,** ժամը 09:00

**Տարիք՝** 6-14
**Արժեքը՝** 7000 դրամ
**Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել** 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

**ԹԱՏՐՈՆՆԵՐ**

** _«Դավիթը եւ կախարդական մատյանը»_**

**Մայիսի 17,** ժամը 14:00 եւ 16:00

**Երգի պետական թատրոն**
**Տարիք՝** 5+
**Հասցե՝** Խանջյան 13/1
**Տոմսերի արժեքը՝** 2000-3000 դրամ
**Գնել տոմս՝** այս հղումով:

**_«Ալադին»_**

**Մայիսի 17,** ժամը 12:00

**Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն**
**Տարիք՝** 3+
**Հասցե՝** Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 6 շենք
**Տոմսերի արժեքը՝** 1000-3000 դրամ
**Գնել տոմս՝** այս հղումով:

**_«... եւ նորից գարուն»_**

**Մայիսի 20,** ժամը 19:30

**Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն**
**Տարիք՝** 9+
**Հասցե՝** Ամիրյան փող., 26 շենք
**Տոմսերի արժեքը՝** 2500-3000 դրամ
**Գնել տոմս՝** այս հղումով:
[gallery 3]
**_«Գուլիվերի արկածները»_**

**Մայիսի 18,** ժամը 12:00

**Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն**
**Տարիք՝** 2+
**Հասցե՝** Սայաթ-Նովայի պող., 4 շենք
**Տոմսերի արժեքը՝** 1400-2000 դրամ
**Գնել տոմս՝** այս հղումով:

**_«Երազանքի պահապանները» երաժշտական, պարային, թատերական շոու-ներկայացում_**

**Մայիսի 21,** ժամը 19:30

**Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն**
**Տարիք՝** 5+
**Հասցե՝** Աբովյան 7
**Տոմսերի արժեքը՝** 3000-8000 դրամ
**Գնել տոմս՝** այս հղումով:
[gallery 4]

**ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ**

** _Խաչատրյան․ «Զանգով սիմֆոնիա»_**

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մոնումենտալ 2-րդ՝ «Զանգով սիմֆոնիան» եւ պարսկական սիմֆոնիկ երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ կոմպոզիտոր Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերները»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

**Մայիսի 21,** ժամը 19:30

**«Արամ Խաչատրյան» համերգասրահ**
**Տարիք՝** 6+
**Հասցե՝** Մաշտոցի պող., 46 շենք
**Տոմսերի արժեքը՝** 3000-10000 դրամ
**Գնել տոմս՝** այս հղումով:

**ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄ 1**

** _«Արեւից այն կողմ» մուլտֆիլմ_ **

Այս ֆանտաստիկ պատմության կենտրոնում փոքրիկ աղջնակ Աստղիկն է, ով ցանկանում է ուսումնասիրել Տիեզերքը: Մինչ նա իր սենյակում պայքարում է քնի հետ եւ աստղագիտության մասին գիրք է կարդում, նրան անսպասելիորեն այցելում է հենց Լուսինը: Նրանք միասին ճանապարհորդում են տիեզերքով եւ սովորում էկզոմոլորակների եւ նրանց որոնման մասին:

**Պլանետարիում 1**
**Տարիք՝** 3+
**Հասցե՝** Անգլիական այգի, Խորենացի 22/2
**Տոմսերի արժեքը՝** 1500-2500 դրամ
**Մանրամասները՝** այս հղումով:
[gallery 5]
**ԿԻՆՈԹԱՏՐՈՆ**

** _«Արքաների արքան»_**

Հոր պատմությունները լսելով՝ տղան վերապրում է Հիսուսի կյանքի ողջ ուղին եւ այդ ճանապարհին բացահայտում է հավատքի փոխակերպող ուժը։

**Տարիք՝** 6+
**Գնել տոմսեր՝** այս հղումով կամ այս հղումով:

**_«Լիլո եւ Սթիչ»_**

Միայնակ հավայացի աղջիկը՝ Լիլոն, ընկերանում է փախուստի դիմած այլմոլորակայինի՝ Սթիչի հետ՝ փորձելով վերամիավորել իր բաժանված ընտանիքը։

**Մայիսի 22-ից**

**Տարիք՝** 6+
**Գնել տոմսեր** ՝ այս հղումով կամ այս հղումով:
[gallery 6]

Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի եւ մշակույթի կոմիսարՄինչեւ 2028 թվականի ապրիլի 22-ը երգիչ Մարատ Հա...
25/04/2025

Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի եւ մշակույթի կոմիսար
Մինչեւ 2028 թվականի ապրիլի 22-ը երգիչ Մարատ Հայրապետյանը, կլինի Գլենդելի արվեստի եւ մշակույթի կոմիսարը, հայտնում են Հայ-ամերիկյան տեղեկատվական կենտրոնից (AAIC):

«Ընտրությունը տեղի է ունեցել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Վարդան Գարփեթյանի ու Արդի Քասախյանի առաջարկությամբ: Այս նշանակումը հատուկ խորհուրդ ունի հայաշատ Գլենդելի համար։ Այստեղ, որտեղ մշակույթը երբեմն բախվում է ձուլման անտեսանելի ալիքներին, Մարատ Հայրապետյանի ներկայությունը դիտարկվում է ոչ միայն որպես պաշտոնական նշանակում, այլ որպես գաղափարական պարսպի ամրացում՝ ազգային արժեքների շուրջ:
[gallery1]
Նա մշտապես հանդես է եկել որպես ազգային արմատների պահապան՝ իր ստեղծագործություններով ընդգծելով լեզվի, պատմության, ավանդույթի կարեւորությունը ժամանակակից աշխարհում։ Նրա գործունեությունը բազմաշերտ է՝ Հայաստանի պետական համակարգում որպես ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսի խորհրդական, իսկ այժմ՝ նաեւ որպես Կալիֆոռնիայի Բնաբուժների ասոցիացիայի փոխնախագահ եւ «The Guardian of Health» կենտրոնի հիմնադիր»,- նշված է հաղորդագրությունում:

Մարատ Հայրապետյանի հետ մեր նախորդ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Address

Erevan

Telephone

+37410304050

Alerts

Be the first to know and let us send you an email when SONG TV Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SONG TV Armenia:

Share

Category

О НАС

SONGTV Armenia - Международный музыкальный телеканал, входящий в сеть SONG TV Networks