Goris Today

Goris Today Միացեք լրատվական անցուդարձին...

Նորություններ՝ աշխարհից:

© «Goris Today Media Group»

Միացեք գորիսյան անցուդարձին...

Նորություններ Գորիսից, Գորիսի շրջանից ու աշխարհից:

© «GORIS MEDIA GROUP»

12/08/2026

🟧Հայաստանը միջանցք չի տրամադրել. Նարեկ Կարապետյան

12/08/2026

🟧🇦🇲🇪🇸Հայկական ծիրանը՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

12/08/2026

🟧Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ քննարկվել է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելը

🟧Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը🔸Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչնե...
12/08/2026

🟧Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

🔸Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» ապրանքանիշի արտադրամասում։

🔸Արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմաններ, մասնավորապես՝
▫️արտադրական տարածքների կառուցվածքն ու պայմանները չեն ապահովել պատշաճ մաքրում, ախտահանում և պաշտպանություն կենդանիներից, կրծողներից ու միջատներից,
▫️հատակների, դռների և պատերի մի շարք հատվածներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին,
▫️առաստաղները չեն կանխարգելել կեղտի ու բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու և խոնավության խտացման վտանգը,
▫️անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել։

🔸Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

🔸Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։

🔸Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

🔸Սննդամթերքի անվտանգությունը պարտադիր պահանջ է, և դրա պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է։

🟧🇦🇲🇺🇦Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ🔸Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ...
12/08/2026

🟧🇦🇲🇺🇦Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ

🔸Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

🔸Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

🔸Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

🔸Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:

12/08/2026

🟧Լքված նորածինն այս պահին որևէ բանի կարիք չունի, ծննդատունը նրան ապահովել է անհրաժեշտ հագուստով և կաթնախառնուրդով. փոխտնօրեն

12/08/2026

🟧«Տաքսի կանչեք, ասեք՝ գնում ենք Արարատ՝ լեռ, Էրզրում». Հայկ Կոնջորյանը՝ Նարեկ Կարապետյանին

12/08/2026

🟧Եկեղեցում պետք է լինեն աշխատանքային պայմանագրեր, Աստված ասե՞լ է, որ եկեղեցին հարկ պիտի չտա. Թագուհի Ղազարյան

12/08/2026

🟧Ռուբինյանը եթե ուղարկի 2020 թվականի փետրվարի և հուլիսի Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության փոփոխության մասին ելույթները, ապա անունը պիտի փոխի։

🔸Գեղամ Մանուկյանն ասում էր՝ «Եթե ցույց տաս, անունս կփոխեմ»։

💬«Համաձա՞յն եք հիմա, տիկին Վարդանյան, ուղարկե՞մ վիդիոն»։

🟧 Շամբի ջրամբար տանող 3.2 կմ ճանապարհը հիմնանորոգվում է🔸ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-8-10, /Մ-2/-Շամ...
12/08/2026

🟧 Շամբի ջրամբար տանող 3.2 կմ ճանապարհը հիմնանորոգվում է

🔸ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-8-10, /Մ-2/-Շամբ-Շամբի ջրամբարի պատվար ավտոճանապարհը՝ 3.2կմ երկարությամբ։

🔸Ճանապարհի վրա այժմ կատարվում են տարաբնույթ աշխատանքներ. կառուցվում է հողային պաստառը, նորոգվում են արհեստական կառուցվածքները, ճանապարհին առկա մետաղական կամուրջը, ջրահեռացման համակարգը։ Բնակավայրի տարածքում կառուցվում են մայթեր։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը, որոշ հատվածներ արդեն իսկ ասֆալտապատ են։

©️ Ճանապարհային դեպարտամենտ

Address

Goris
3204

Alerts

Be the first to know and let us send you an email when Goris Today posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Goris Today:

Shortcuts

Share