Radio Mariam Armenia

Radio Mariam Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Radio Mariam Armenia, Radio Station, Shchedrini 5/4, Gyumri.

Ո՞վ ենք մենք

Աշխարհի 80 երկրներում գործող Ռադիո Մարիա համաշխարհային ընտանիքը 2012 թվականից իր մասնաճյուղը բացեց Հայաստանում: Ստեղծվելով Գյումրիում՝ Ռադիո Մարիամը դարձավ հավատ, հույս և սեր տարածող միակ ռադիոկայանը տարածաշրջանում:
Հիմնադրումից 3 տարի անց Ռադիո Մարիամը FM եթեր ունեցավ նաև Երևանում: Իսկ այսօր արդեն մայրաքաղաքում գործում է ժամանակակից ռադիոտեխնիկայով հագեցված ստուդիան: 2020 թվականին

Ռադիո Մարիամը ունեցավ նաև արբանյակային եթեր Ռուսաստանում և Եվրոպայում:

Մեր նպատակը

Ռադիոհաղորդումների և ռադիոկամուրջների միջոցով աշխարհասփյուռ հայերին համախմբել հոգեւոր և ազգային արժեքների շուրջ՝ օգնելով պահպանել հավատը, լեզուն ու մշակույթը:

Մեր հաղորդումները

Ռադիո Մարիամը պատրաստում է հոգևոր, մշակութային և հասարակական ուղղվածության հաղորդումներ: Եթերից հնչում է ազգային, ժողովրդական, հոգևոր անաղարտ երաժշտություն: Կարող եք լսել ռադիոներկայացումներ, գրական, պատմական հաղորդումներ, մշակութային ու հոգևոր լուրեր, հարցազրույցներ հոգևոր, ազգային, հասարակական, մշակութային հարցերի մասին:
Երեխաների կրթություն ու դաստիարակություն, հայապահպանություն և լեզվապահպանություն, քրիստոնեական ընտանիք ու առողջ հասարակություն. այս և շատ այլ հարցեր մեր խոշորացույցի տակ են:


Մեր կամավորները

Ռադիո Մարիամի կամավոր կարող է դառնալ յուրքանչյուրը՝ աշխարհի տարբեր անկյուններից: Եթե ցանկանում ես ունենալ հեղինակային հաղորդում, եթե ցանկանում ես մասնագիտական գիտելիքներդ փոխանցել ռադիոլսողներին, խորհրդներ տալ այս կամ այն ոլորտի մասին, ապա Ռադիո Մարիամը լավագույն հարթակն է:
Ասելիք ու անելիք ունեցող ամեն մեկին մենք սպասում ենք:

Հեռախոս՝
(+374312)37233
(+37493)723332(Viber/WhatsApp)
էլ. հասցե՝ [email protected]

Հասցե՝
Հայաստան, Շիրակի մարզ, Գյումրի, Շչեդրինի 5/4, 3103

07/08/2026

Երբ երեխան կամակորություն է անում, առաջին արձագանքը հաճախ լինում է բարկանալը կամ պատժելը։ Բայց իրականում ի՞նչ է փորձում ասել երեխան իր վարքով։
Հատուկ մանկավարժ Մարիամ Ղազարյանը խոսում է երեխաների կամակորության իրական պատճառների, ծնողների ամենատարածված սխալների և նման իրավիճակներում ճիշտ մոտեցումների մասին։

04/08/2026

Շնորհակալ լինել Աստծուն և ամենքին (մաս 2)

Մարդիկ հաճախ տրտնջում են կյանքում ունեցած դժվարություններից և պակասություններից, բայց մոռանում են շնորհբակալ լինել այն բոլոր հարազատ մարդկանց ներկայության և այն ամենի համար, ինչ ունեն իրենց կյանքում։
Ինչո՞ւ է կարևոր շնորհակալ լինելը։ Ի՞նչ դրվագներ կան Աստվածաշնչում՝ շնորհակալ լինելու վերաբերյալ։
Թեմայի շուրջ զրուցում ենք Հայաստանում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդական փոխանորդ հայր Ներսես ծ․վ․ Գալստյանի հետ։

27/07/2026

Շնորհակալ լինել Աստծուն և ամենքին (մաս 1)

Մարդիկ հաճախ տրտնջում են կյանքում ունեցած դժվարություններից և պակասություններից, բայց մոռանում են շնորհբակալ լինել այն բոլոր հարազատ մարդկանց ներկայության և այն ամենի համար, ինչ ունեն իրենց կյանքում։
Ինչո՞ւ է կարևոր շնորհակալ լինելը։ Ի՞նչ դրվագներ կան Աստվածաշնչում՝ շնորհակալ լինելու վերաբերյալ։
Թեմայի շուրջ զրուցում ենք Հայաստանում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդական փոխանորդ հայր Ներսես ծ․վ․ Գալստյանի հետ։

24/07/2026

Ձիթհանքովում Քրիստոսի արձանի տեղադրման մասին պատմող տեսանյութը

Հուլիսի 24-ին նշվում է լիբանանցի Մարոնի Համայնքի վանական Սուրբ Շարբել Մախլուֆի տոնը (ավազանի անունով Յուսեֆ Մախլուֆ)։ Սո...
24/07/2026

Հուլիսի 24-ին նշվում է լիբանանցի Մարոնի Համայնքի վանական Սուրբ Շարբել Մախլուֆի տոնը (ավազանի անունով Յուսեֆ Մախլուֆ)։

Սուրբ Շարբելը ծնվել է 1828 թվականի մայիսի 8-ին Բքաաքափրա շրջանի Աննայա գյուղում, բազմազավակ ծնողների ընտանիքում։ Փոքր հասակում կորցնում է հորը, և մայրը երկրորդ անգամ է ամուսնանում մի շատ հավատացյալ մարդու հետ, որ շուտով ընդունում է սարկավագության ձեռնադրություն։ Խորթ հոր կերպարը մեծ ազդեցությհուն է թողնում Շարբելի կյանքի ընտրության վրա, եւ 22 տարեկանում որոշում է մտնել Մայֆուք Տիրամոր վանք, որտեղ ամփոփվում է աղոթական կյանքի մեջ՝ ընտրելով Շարբել անունը, որը նշանակում է «Աստծո Պատմություն»։

Նորընծայական շրջանն ավարտելուց հետո փոխադրվում է Սուրբ Մարոնի Աննայա վանքը, ուր 1853-ին կատարում է իր մշտնջենավոր ուխտերը, ապա փոխադրվում է Սան Չիպրիանո դի Քֆիֆեն՝ հետևելով փիլիսոփայական եւ աստվածաբանական դասախոսությունների։

1859-ի հուլիսի 23-ին կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո մեծավորները նրանն դարձյալ ուղարկում են Աննայայի Մենաստանը, որտեղ սկսում է զգալ մենակյացի կյանքով ապրելու կոչումը, և մեծավորների հրամանով՝ 1875-ի փետրվարին, քաշվում է ճգնարան, որտեղ էլ, 1898-ին, կնքում է իր մահկանացուն։

Սուրբ Շարբել ճանաչված է որպես Լիբանանի «Պադրե Փիոն», և բազմաթիվ են նրա՝ հետմահու գործած հրաշքները։
1925-ին Պիոս XI պապի հրահանգով սկիզբ է առնում նրա երանացման դատը, որն ավարտվում է 1954-ին՝ Պիոս XII պապի օրոք․ քահանայապետը վավերացնում է Սուրբ Շարբելի երանացումը, սակայն արարողակարգը կատարվում է միայն 1965 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Պողոս VI երջանկահիշատակ քահանայապետի օրոք։ Իսկ արդեն 1977-ի հոկտեմբերի 9-ին, դարձյալ Պողոս VI-ի օրոք, Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարում կատարվում է Շարբելի սրբադասման արարողությունը։

1950-ին մենակյաց Շարբել Մախլուֆի գերեզմանը բացվում է քննիչ հանձնախմբի առջև, որը նրա մարմինը գտնում է անաղարտ վիճակում։
Սուրբ Շարպել Մախլուֆը մեծարված է բազմաթիվ երկրներում և նրա մեծադիր արձաններից մեկն էլ գտնվում է Վատիկանում։

Այսօր Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում, Սուրբ Խաչ կաթողիկե եկեղեցու դիմաց տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի 12 մետրանոց արձանի...
22/07/2026

Այսօր Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում, Սուրբ Խաչ կաթողիկե եկեղեցու դիմաց տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի 12 մետրանոց արձանի բացման հանդիսավոր արարողությունը և օծումը՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդ տեր Գևորգ արք․ Նորատունկյանի։
Իրադարձության մասին պատմող տեսանյութը՝ շուտով։

Սիրելիներ, մեր տեր Հիսուս Քրիստոսը կոչ է անում սիրել միմյանց․ «Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ իրար սիրեք․ ինչպես որ ես ձեզ սիրեցի, դուք էլ սիրեցեք իրար։ Դրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք, եթե իրար նկատմամբ սեր ունենաք» (ՀՈՎՀ․ 13, 34-35)։

Խնդրում ենք սիրով վերաբերվել միմյանց, հրաժարվել փոխադարձ ատելության խոսքերից ու վիրավորանքներից՝ անկախ կարծիքների, համոզմունքների ու դավանանքի տարբերությունից։
Ձեր բոլոր կարծիքները, տեսակետներն ու քննադատությունները կպահպանվեն, բայց վիրավորանք և ատելություն պարունակող մեկնաբանությունները կհեռացվեն։

Անընդմեջ պայքարիր մտքերիդ դեմ, և երբ միտքդ շաղ գա, հավաքիր այն նորից, քանի որ սկսնակներից Աստված չի պահանջում աղոթք՝ առա...
20/07/2026

Անընդմեջ պայքարիր մտքերիդ դեմ, և երբ միտքդ շաղ գա, հավաքիր այն նորից, քանի որ սկսնակներից Աստված չի պահանջում աղոթք՝ առանց մտքի սավառնման: Ուրեմն, մի վշտացիր, երբ միտքդ հափշտակվում է, այլ ջանա և անընդմեջ մտքերդ հավաքելու ետևից եղիր, քանի որ միտքը միայն հրեշտակների մոտ չի հափշտակվում:

Հովհաննես Սանդուղք

19/07/2026

Ովքե՞ր են լավատես մարդիկ․ անձնային այս առանձնահատկությունը ձեռք բերովի՞ է, թե՞ ժառանգական։ Ի՞նչ դեր ունի ընտանիքը և միջավայրը մեր մտածողության ձևավորման հարցում։ Արդյո՞ք լավատես լինել նշանակում է միշտ ժպտալ, ուրախ երևալ և չտեսնել կյանքի դժվարությունները, թե՞ դժվարությունների մեջ անգամ կարողանալ ելք գտնել և պահպանել հույսն ու հավատը։
Հոգեբան Արմենուհի Սարգսյանը ներկայացնում է, թե ինչպես կարող ենք զարգացնել լավատեսությունը։

18/07/2026

Սուրբ պատարագ Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ հայր Ներսես վրդ. Սաքայանի ձեռնադրության 40-րդ տարեդարձի առթիվ։

Քեզ Աստված հարստություն է տալիս, որպեսզի դրանով երկինք գնաս:Հովհան Ոսկեբերան
16/07/2026

Քեզ Աստված հարստություն է տալիս, որպեսզի դրանով երկինք գնաս:

Հովհան Ոսկեբերան

Address

Shchedrini 5/4
Gyumri
3103

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+37493723332

Alerts

Be the first to know and let us send you an email when Radio Mariam Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Radio Mariam Armenia:

Shortcuts

Share

Category