30/11/2025
Գյումրիում մինչեւ 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացն ավարտվել է 2024 թվականի հունվարի մեկին։ ՀՀ երկրորդ քաղաքում 6000-7000 ինքնակամ շինություն չի հաշվառվել ժամկետի սղության պատճառով, դրանք հաշվառելու հնարավորություն արդեն տրվել է, որն ավարտվելու է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
Հաշվառման նպատակով շահառուն դիմելու է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ եւ արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։ Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու եւ այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր եւ ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։
Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողների թիվն Հայաստանում սահմանափակ է։ Գյումրիում, օրինակ, նման ծառայություն է մատուցում 3-4 անհատ ձեռներեց կամ ընկերություն։ Պարզ է, որ այս կազմակերպություններն ու ձեռներեցներն այս մեկ տարում աշխատելու են ծանրաբեռնված, ինչը ենթադրում է նաեւ ծառայությունների գների բարձրացում։
https://asparez.am/inqnakam-hashvarum-hy/