14/04/2023
Հարգելի՛ հրազդանցիներ, ապրիլի 18-ին, երեքշաբթի, ժամը 15:00-ին հանդիպում ենք Կոտայք ինֆոտանը:
Կհանդիպենք ապրիլի 18-ին Հրազդանում՝ Կոտայք Ինֆոտանը։
📌Մասնակցության համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը․ https://forms.office.com/e/EW57qLiQWV
Իջևան Ինֆոտունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացնում է տեղեկատվական արշավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ բողոքներ ստանալու նպատակով ստեղծված կայքի վերաբերյալ (www.azdarar.mdi.am)։
Վերոնշյալ տեղեկատվական արշավի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ են իրականացվում 5 մարզերում (Շիրակ, Կոտայք, Արագածոտն, Գեղարքունիք, Տավուշ)։
Այս տեղեկատվական արշավի շրջանակներում առաջիկա հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին, Հրազդանում։
📌Դասընթացին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։ 🆓
📌Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 18․04․2023 թ.
Կոնտակտային տվյալներ՝
📧 [email protected]
📞 +374 95 251563
Շտապե՛ք գրանցվել, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են։
Սիրով՝ «Իջևան Ինֆոտուն» ՀԿ
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
European Union in Armenia
OxYGen Foundation
Eurasia Partnership Foundation-Armenia
Կոտայք ԻնֆոՏուն / Kotayq InfoTun