ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company

  • Home
  • Armenia
  • Sevan
  • ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company

ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company, TV Channel, Ք. Սեւան, Սարգիս Սևանեցի 6, Sevan.

Գեղարքունիքի մարզային վերգետնյա հեռարձակող ԳԵՂԱՄԱ հեռուստաընկերություն: Հիմնադրվել է 2010թ-ին:
«Գեղամա» և «ԷսՏիՎիՄեկ» հեռուստաալիքները հեղինակազորված են «Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ի կազմում: «Գեղամա» և «ԷսՏիՎի1» Հեռուստաընկերությունները միացած են Հայաստանի ԶԼՄ ինքնակարգավորման նախաձեռնությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐ

Մենք՝ զանգվածային լրատվո

ւթյան միջոցների ներկայացուցիչներս,
կարևորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը և ընդգծելով
տեղեկացնելու՝ ԶԼՄ-ների պարտականությունը, գիտակցելով մասնագիտական և բարոյական հնարավորինս բարձր
չափանիշներին հետևելու և դրանց շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը,
միաժամանակ՝ չբացառելով լրագրողների՝ բարոյական ընտրության իրավունքը, ընդգծելով խմբագրական անկախության պաշտպանության և հանրային շահին հակասող որևէ մասնավոր շահով լրագրողներին չկաշկանդելու
անհրաժեշտությունը, ընդունելով, որ ԶԼՄ-ներն ու լրագրողները հաշվետու են իրենց լսարանի և
միմյանց առջև, արձանագրելով, որ հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել միասնական կանոններ, սակայն կարելի է և հնարավոր է պահպանել պրոֆեսիոնալ լրագրության համընդհանուր չափանիշները,

ընդունում ենք հետևյալ սկզբունքներն ու դրանցից բխող պարտավորությունները:

1. Ճշգրտություն և անկողմնակալություն

1.1. Մինչև հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված
տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել և չխեղաթյուրել փաստերը,
չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։
1.2. Հստակորեն ու լսարանի համար հասկանալի մատնանշել այն դեպքերը, երբ
խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտագործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը։
1.3. Պատասխանատու մոտեցում ցուցաբերել սոցցանցային կամ նոր մեդիա
հարթակների տեղեկությունները տարածելիս, անպայման նշել դրանց ստուգված, վստահելի կամ հետագա ստուգման ենթակա լինելը:
1.4. Փաստերի և տեղեկությունների շարադրանքը հստակ սահմանազատել
կարծիքներից, վերլուծություններից և մեկնաբանություններից,
1.5. Վերլուծություններ և մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի և հավաստի տեղեկությունների վրա։
1.6. Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի և սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս։
1.7. Չաղավաղել լուսանկարային կամ տեսագրված նյութի բովանդակությունը,
լուսանկարներում և տեսանյութերում տեխնիկական հնարքներ կիրառելու և
միջամտությունների դեպքում անպայման նշել դա:

2. Ազնվություն տեղեկությունների աղբյուրների հետ հարաբերություններում

2.1. Հնարավորինս նշել տեղեկությունների աղբյուրները։
2.2. Հնարավորինս խուսափել տեղեկատվության խորհրդապահական աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որևէ պարագայում չբացահայտել այն։
2.3. Խուսափել տեղեկությունների ձեռքբերման ծածուկ և գաղտնի մեթոդներից,
բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդական բաց մեթոդները չեն ապահովում հասարակական շահերից բխող տեղեկությունների ստացումը: Այսպիսի մեթոդների Ինքնակարգավորման նախաձեռնություն. Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
կիրառման անհրաժեշտությունը պետք է ներկայացվի և հիմնավորվի բուն
հրապարակման մեջ։
2.4. Հարգել հեղինակային իրավունքը, բացառել գրագողությունը, մեջբերումներ և արտատպություններ կատարելիս նշել աղբյուրները։
2.5. Չչարաշահել լրագրողների և լրատվամիջոցների հետ շփման փորձ չունեցող
անձանց դյուրահավատությունը։
2.6. Հարգել հարցազրույց տվողի՝ որպես հարցազրույցի տեքստի նկատմամբ
համահեղինակի, իրավունքները:

3. Խմբագրական անկախություն

3.1. Լրագրողական նյութերը հստակ սահմանազատել գովազդից. յուրաքանչյուր
հրապարակում, որի համար վճարվել է, պետք է այդ մասին նշում ունենա: Նույն կերպ մակնշել նաև հանրային կապերի (PR) ծառայություններից և կազմակերպություններից ստացված նյութերը։
3.2. Խմբագրական լուսաբանումներում գովազդատուներին ու հովանավորներին արտոնություններ չտալ։
3.3. Դիմակայել իրադարձությունների լուսաբանման վրա ազդելու նպատակով
գովազդատուների, հովանավորների, ԶԼՄ սեփականատերերի գործադրած
ճնշումներին: Այն դեպքում, երբ նման ճնշումը սպառնում է վերածվել հանրային
մարտահրավերի, հրապարակային դարձնել իրավիճակը՝ դիմելով լրագրողների և հանրության աջակցությանը։
3.4. Հրաժարվել տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու համար
զանազան պարգևատրումներից, նվերներից, ծախսերի փոխհատուցումներից, անվճար հանգստից, այլ արտոնություններից, որոնք կախյալ են դարձնում լրագրողի գործունեությունը, վնասում են նրա բարի համբավին, հանգեցնում են խմբագրության հանդեպ վստահության կորստի։
3.5. Սահմանել սոցիալական ցանցերում խմբագրության աշխատակիցների վարքի կանոնները և հետևել դրանց պահպանմանը: Մասնավորապես, այդ կանոնները պետք է ներառեն առնվազն հետևյալը.
3.5. 1․ Սոցիալական ցանցերում չտարածել հայտարարություն կամ կատարել
գրառումներ, որոնք կարող են ընկալվել որպես ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական հայացքների կամ այլ հիմքով խտրականության դրսևորում: Սա վերաբերում է նաև տեղադրվող լուսանկարին և տեսանյութին։
3.5. 2․ Եթե սոցիալական ցանցում կատարված որևէ գրառում կարող է կասկածի տակ դնել մասնագիտական օբյեկտիվությունն ու բարեխղճությունը, ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ այն հրապարակելուց։
3.5. 3․ Եթե լրագրողը լուսաբանում է որևէ ոլորտ, ապա չպետք է անդամակցի հանրային որևէ նախաձեռնության կամ խմբի, որը պաշտպանում է այդ ոլորտում եղած հատուկ շահերը: Խմբերին անդամակցումը կարող է հետապնդել միայն անցուդարձին տեղյակ լինելու նպատակ։
3.5. 4․ Միշտ պետք է հիշել, որ սոցցանցային ակցիաներին մասնակցելը ևս կարող է շահերի բախում առաջացնել։
3.5. 5․ Սոցիալական ցանցում գործածել անձը նույնականցնող տվյալներ։
3.5. 6․ Մոդերացնել լրատվամիջոցի սոցցանցային էջերի մեկնաբանությունների
հրապարակումը՝ հնարավորինս հեռացնելով ատելության խոսք, բռնություն և օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումները։
3.5. 7․ Եթե լրատվամիջոցը մեկնաբանություններում չի նկատել ատելության խոսք, բռնության կոչ կամ ակնհայտ վիրավորանք պարունակող գրությունները, սակայն անձը, որի հասցեին եղել են դրանք, այդ մասին ծանուցել է խմբագրությանը, ապա ծանուցումից հետո ողջամիտ ժամկետում հեռացնել կամ փակել նման մեկնաբանությունները:

4. Հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ

4.1. Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ: Միայն հասարակական շահի առկայությամբ կամ պաշտպանության անհրաժեշտությամբ կարող է արդարացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների, իշխանության կամ հասարակական ուշադրության ձգտող մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների հրապարակումը։
4.2. Երբ խոսքի ազատությունը հակասության մեջ է մտնում մարդու մյուս հիմնարար իրավունքների հետ, լրատվամիջոցն ինքնուրույն է վճռում, թե ինչին տալ նախապատվությունը, և պատասխանատվություն է կրում իր վճռի համար։
4.3. Առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկության աղբյուրները կամ
հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են: Զգույշ լինել դեռահաս մեղադրյալների, ամբաստանյալների, դատապարտյալների, սեռական
հանցագործությունների զոհերի ինքնությունը բացահայտելիս։
4.4. Երեխաներին վերաբերող կամ նրանց մասնակցությամբ նյութեր պատրաստելիս առաջնորդվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեդիախմբի մշակած՝ «Երեխաների մասին նյութեր պատրաստելու լրագրողական էթիկան» փաստաթղթով։
4.5. Երեխայից հարցազրույց վերցնելուց, տեսանկարահանելուց, լուսանկարը կամ նրան վերաբերող փաստական նյութեր հրապարակելուց առաջ ստանալ երեխայի և նրա համար պատասխանատու անձի համաձայնությունը, ցանկալի է՝ գրավոր և անպայման երեխային հասկանալի լեզվով։ Համաձայնությունը պետք է լինի ինքնակամ, և բացառվի պարտադրանքի որևէ ձև։ Երեխան և նրա համար պատասխանատու անձը պետք է պարզորոշ հասկանան, որ իրենք խոսում են լրագրողի հետ, որը մտադիր է տվյալ նյութը տարածել լրատվամիջոցով։ Ձգտել, որ հարցազրույցի ընթացքում երեխային հոգեկան ցավ չպատճառվի, չստիպել նրան՝ վերապրել իր կրած տառապանքներն ու ցավը, կորուստները և իր կյանքի այլ ծանր պահերը, ասել կամ անել բաներ, որոնք հարկավոր են միայն տպավորիչ պատկեր ստանալու կամ ազդեցիկ ռեպորտաժ պատրաստելու
համար։
4.6. Առողջական լուրջ խնդիրներ ունեցող, ինքնասպանություն գործած կամ այդպիսի փորձ կատարած անձանց, ողբերգություն կամ վիշտ տարած մարդկանց մասին տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց կամ լուսանկար հրապարակելիս, տեսակամ ձայնանյութ հեռարձակելիս նրբանկատ լինել նրանց նկատմամբ։
4.7. Պահպանել անմեղության կանխավարկածը. հանցագործության մեջ
կասկածվողների անունները մինչև դատաքննությունը հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաքննության իրավունքի և հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջև:

5. Հարգանք զանազան խմբերի ներկայացուցիչների և համամարդկային
արժեքների նկատմամբ

5.1. Խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց
ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական
պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով։
5.2. Որևէ ձևով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական և լեզվական
հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը։
5.3. Որևէ ձևով չքարոզել պոռնոգրաֆիա, բռնություն, պատերազմ, չժխտել
ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները։
5.4. Զգույշ լինել ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելիս, բացառել ահաբեկիչների նկատմամբ համակրանք առաջացնող սյուժեները և հաղորդագրությունները, նրբանկատ լինել իրադարձությունների ականատեսների` որպես տեղեկության աղբյուրների նկատմամբ, խուսափել պատանդների և հնարավոր զոհերի հարազատների և ընկերների բացահայտումից` առանց իրենց համաձայնության:

6. Ազնվություն հանրության հետ հարաբերություններում

6.1. Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից։
6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, և պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։
6.3. Ընդունել սեփական սխալները և պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։
6.4. Քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց
քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության:

7. Ազնվություն ընտրությունները և հանրաքվեները լուսաբանելիս

7.1. Բոլոր կուսակցությունների և թեկնածուների նկատմամբ լինել հանդուրժող։
7.2. Չվիրավորել թեկնածուների անձը, չծաղրել նրանց հայացքներն ու տեսակետները։
7.3. Չհրապարակել թեկնածուների հասցեին զրպարտություն, շանտաժ ու սպառնալիք պարունակող նյութեր։
7.4. Բոլոր թեկնածուներին իրենց ծրագրերը և տեսակետները ներկայացնելու համար լրատվամիջոցում հավասար հնարավորություն տալ, վճարովի տեղ կամ եթերաժամ հատկացնելիս` լրատվամիջոցում ապահովել հավասար սակագնային պայմաններ։
7.5. Չհրապարակել քողարկված քաղաքական գովազդ պարունակող նյութեր: Այս կամ այն կուսակցությանը կամ թեկնածուին աջակցող խմբերի կողմից հրապարակման ներկայացված (վճարովի կամ անվճար) կամ նրանց պատվերով պատրաստված նյութերը հստակ առանձնացնել այլ նյութերից կամ այդ մասին նշում կատարել։
7.6. Հեռարձակվող լրատվամիջոցները պետք է ձեռնպահ մնան որևէ կոնկրետ
թեկնածուի կամ կուսակցության աջակցելուց, տպագիր և առցանց լրատվամիջոցները նման մտադրություն ունենալու դեպքում այդ մասին նախապես և հստակ հայտարարեն:

Մենք՝ սույն Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցների ներկայացուցիչներս,
ընդունում ենք մեր իսկ ընտրած Դիտորդ մարմնի իրավասությունը՝ քննելու մեր
գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը սույն
Կանոնագրի դրույթներին, և պատրաստակամություն ենք հայտնում Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակել մեր լրատվամիջոցներում և այդ մասին տեղեկացնել ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը:

Ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը:

Վերախմբագրված տարբերակը հաստատվել է Կանոնագիրը ստորագրած
լրատվամիջոցների ներկայացուցիչների ժողովում՝ 2023 թվականի հունիսի 25-ին:

22/09/2025

📢 Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

📌 Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

· բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

· անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

· գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

🔻 Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

· տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,

· ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

· չունեն սեփականություն,

· չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

✅ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։

22/09/2025
22/09/2025
Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թու...
22/09/2025

Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

❗️Ուշադրություն❗️

Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։

Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։

🔗Մեզ հետևեք նաև տելեգրամում՝ https://t.me/armroad

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ բնակավարի բնակչությանը, որ ս/թ սեպտեմբերի 23-ին ժամը 13։30-14։30...
22/09/2025

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ բնակավարի բնակչությանը, որ ս/թ սեպտեմբերի 23-ին ժամը 13։30-14։30-ի սահմաններում, բնակավայրում, ուսումնական նպատակով փորձարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրվում է խուճապի չմատնվել։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ բնակավարի բնակչությանը, որ ս/թ սեպտեմբերի 23-ին ժամը 13։30-14։30-ի սահմաններում, բնակավայրում, ուսումնական նպատակով փորձարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրվում է խուճապի չմատնվել։

22/09/2025
Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում անցկացվեց տոնական հա...
21/09/2025

Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում անցկացվեց տոնական համերգային ծրագիր «Անկախության 34-ամյա ճանապարհը» խորագրով: Իրենց կատարումներով հանդես եկան «Սևանի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի երգի և պարային խմբերի սաները, ցուցադրական ելույթներ ունեցան նաև «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ–ի սաները։

https://geghamatv.am/community/2137/2025/09/21/





Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ և  համայնքի ավագանու անդ...
21/09/2025

Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ և համայնքի ավագանու անդամներ` Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի գլխավորությաբ այցելեցին Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիները և կատարեցին պսակադրում՝ ծաղիկներ խոնարհելով ի հիշատակ արցախյան հերոսամարտերում նահատակված հերոս տղաների:
Սևանի պանթեոն այցելեցին նաև Սևանի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական ու մշակութային օջախների սաներ, աշխատանքային կոլեկտիվներ, դպրոցականներ և անհատներ, երկրապահներ:
Ծաղկադրման արարողակարգեր են տեղի ունեցել նաև Սևան համայնքի բնակավայրերում, որով հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Անկախության համար նահատակված մեր հերոսների հիշատակին:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով դուրս եկավ Խորհրդային Միության կազմից ու դարձավ անկախ պետություն: Բնակչության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքին:

https://geghamatv.am/community/2137/2025/09/21/





 #ԲնակարանՍևանում  #ՎաճառվումէբնակարանՍևանում‼️ Սևան քաղաքի N1 հիմն․ դպրոցի հարևանությամբ վաճառվում է 51ք/մ բնակելի մակե...
21/09/2025

#ԲնակարանՍևանում #ՎաճառվումէբնակարանՍևանում

‼️ Սևան քաղաքի N1 հիմն․ դպրոցի հարևանությամբ վաճառվում է 51ք/մ բնակելի մակերեսով երկու սենյականոց բնակարան՝ վերափոխված երեք սենյականոցի, հինգ հարկանի քարե շենքի չորրորդ հարկում։
📍 Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի կոմունալ բոլոր հարմարությունները, անհատական ջեռուցում, դրսի դուռը երկաթյա է, տեղադրված է 500լ տարողության ջրի բաք։
📍 Պատշգամբի կողմից ունի նաև ավելացնելու հնարավորություն։
📍 Բնակարանը պատրաստ է բնակեցման։
✅ Ապահովված է անհրաժեշտ գույքով և կենցաղային տեխնիկայով։
✅ Վաճառվում է գույքի և կենցաղային տեխնիկայի հետ միասին։
📍 Շատ մոտ է դպրոցին և մթերային խանութներին։
📍 Գինը՝ պայմանագրային։
✅ Հասցեն՝ ք․ Սևան, Նաիրյան 175, բն․ 20՝ Անդրանիկի հրապարակին կից։
📍 Հեռ՝ 📞 +374 77 37 77 40

Address

Ք. Սեւան, Սարգիս Սևանեցի 6
Sevan
1501

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00
Sunday 11:00 - 17:00

Telephone

+37493233405

Website

https://geghamatv.miom.am/

Alerts

Be the first to know and let us send you an email when ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ԳԵՂԱՄԱ Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն Geghama tv company:

Share

Category