07/11/2025
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ համայնքապետարանում ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվեցին համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համայնքի ղեկավարը կարևորեց գործընթացի արդյունավետ կազմակերպումը՝ ընդգծելով մշտադիտարկման և վերահսկողության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի առավել թափանցիկ և հետևողական համակարգի ձևավորմանը։
Նշվեց, որ ընդհանուր առմամբ եկամուտների հավաքագրման ընթացքը նորմալ է, սակայն տրվեց հանձնարարական առավել ակտիվ աշխատանք իրականացնել այս ուղղությամբ, քանի որ եկամուտների հավաքագրման ցուցանիշն ուղիղ համեմատական է համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ծավալներին։
Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին ոլորտին առնչվող այլ հանձնարարականներ: